00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
35 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2025 թվականի ֆինանսական հորոսկոպը

© Unsplash / Micky WhiteՀորոսկոպ
Հորոսկոպ - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2025
Հորոսկոպ
Բաժանորդագրվել
2025 թվականը բարեհաճ կլինի պրագմատիկների և սառը գլխով կատարվածը գնահատողների համար, իսկ հաջողության հասնելու համար ստիպված կլինեք հետևել թրենդներին, անընդհատ փորձի փոխանակում կատարել և անհրաժեշտ պահին ճկունություն դրսևորել, ասվում է պրոֆեսիոնալ աստղաբան Մայա Ռոշչինայի և «Սքորինգ բյուրոյի» ֆինանսականկանխատեսման մեջ, որը պատրաստվել է հատուկ ՌԻԱ Նովոստիի համար:
Ստորև ներկայացված են ֆինանսական խորհուրդներ կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչների համար:
ԽՈՅ
Նոր գաղափարները կօգնեն ավելացնել եկամուտները նոր տարում: Բայց մի կորցրեք զգոնությունը, որպեսզի խաբեբաների զոհ չդառնաք։
ՑՈՒԼ
Հանգամանքների բերումով տարվա ընթացքում մի քանի անգամ կարող եք փոխել ձեր ծրագրերը: Գլխավորը՝ բաց չթողնեք այն պահը, երբ այլև չի կարելի հետաձգել և պետք է անցնել գործողության: Եթե որոշեք վարկ վերցնել, ապա փորձեք լրջորեն վերաբերվել գործընթացին՝ մանրակրկիտ ուսումնասիրելով բանկերի առաջարկները:
ԵՐԿՎՈՐՅԱԿ
Նոր տարում Երկվորյակները կենդանակերպի բոլոր նշաններից թերևս ունեն ֆինանսական հաջողության ամենամեծ շանսերը։ Հարկավոր է վստահել ձեր բնազդներին, այլ ոչ թե առաջնորդվել հասարակության տրամադրություններով: Ամառվա կեսերից սկսած՝ դուք կարող եք ամբողջ ուժով ծավալել բիզնես գործունեություն։ Մի մոռացեք պարբերաբար ստուգել ձեր վարկային պատմությունը, որպեսզի ճիշտ ժամանակին լինեք բարձունքում։
ԽԵՑԳԵՏԻՆ
Դուք կկարողանաք շրջանցել վտանգավոր հորձանուտները բուռն ֆինանսական հոսքերում և նույնիսկ լավ գումար վաստակել այնտեղ, որտեղ մյուսները ձախողելու են: Չնայած արտաքին պայմաններին՝ համարձակորեն ձեռնամուխ եղեք նոր գործերի, դրանք հատկապես հաջող կընթանան աշնանից սկսած։
ԱՌՅՈՒԾ
Դուք ռիսկի եք դիմում խրվելով առօրյայի մեջ և չհետևելով ժամանակի միտումներին, ինչը նշանակում է՝ բաց թողնել հետաքրքիր հնարավորությունները։ Նման սցենարից խուսափելու համար ստիպված կլինեք ավելի շատ ուշադրություն դարձնել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին և չկորցնել դրանց թելն ու տրամաբանությունը։ Նաև խորհուրդ է տրվում տեսադաշտում պահել ձեր վարկային վարկանիշը իրադարձություններից հետ չմնալու համար:
ԿՈՒՅՍ
Նոր տարում պետք է ապավինեք ձեր օգտակար կապերին, ինչպես նաև այն հիմքերին, որոնք կարողացել եք ստեղծել նախորդ տարիներին։ Միգուցե սա կլինի ամենաճիշտ ռազմավարությունը։ Տարվա երկրորդ կեսին գումար աշխատելու ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն։ Ուշադրություն դարձրեք շուկայի կողմից առաջարկվող ներդրումային ապրանքներին:
ԿՇԵՌՔ
Ձեր ուժեղ կողմը կլինի ֆիրմային անվճռականությունը: Պետք չէ տաք գլխով գործել, իսկ լավագույն ռազմավարությունը կլինի խորհրդածությունն ու նվազագույն գործողությունը, և այն էլ միայն ի պատասխան անհաղթահարելի արտաքին հանգամանքների: Բայց ահա վարկային պատմության ստուգմանը դա չի վերաբերում, այստեղ անհրաժեշտ է կանոնավորություն և ճշգրտություն։
ԿԱՐԻՃ
Գալիք տարին կառանձնանա խոշոր գնումներով, ինչպես նաև ուղեկցող ուրախություններով և դժվարություններով։ Նախանշած բյուջեից չշեղվելու համար հետաձգեք այն ծախսերը, որոնք կարող են մի փոքր սպասել։
ԱՂԵՂՆԱՎՈՐ
2025-ին հաջողության հասնելու համար դուք պետք է վերանայեք ֆինանսական անվտանգությանը ձեր մոտեցումները: Խնդիրները լուծելու սովորությունը հիմա հաստատ չի գործի։ Նախապես պլանավորեք զգալի ծախսերը և ներդրումները կամ որոշ ժամանակով ամբողջությամբ հրաժարվեք դրանցից։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Եթե ​​վաղուց էիք պլանավորում ընդլայնել ձեր բիզնեսը, ապա կունենաք նման հնարավորություն, բայց հնարավոր է, որ ստիպված լինեք մոտենալ խնդրին ոչ ստանդարտ ձևով, օրինակ՝ շուկաներ և գործընկերներ որոնել այնտեղ, որտեղ նախկինում չէիք մտածի փնտրել: Եթե ​​փոխառու միջոցների կարիք ունեք, մի ուշացրեք վարկերի մուծումները։
ՋՐՀՈՍ
Նոր տարում խուսափեք անլուրջ արարքներից։ Ձեր ֆինանսական որոշումները պետք է հնարավորինս կշռադատված լինեն, ռիսկային սխեմաները պետք է հետաձգվեն մինչև ավելի լավ ժամանակներ: Բախտը կարող է ժպտալ, բայց դա, ցավոք, ամենահավանական սցենարը չէ։
ՁԿՆԵՐ
Այս տարի ձեզ համար առավել կարևոր կդառնա համագործակցության հնարավորությունը, դրանից կախված կլինի նաև ֆինանսական դրությունը։ Բայց տարեսկզբին ավելի լավ է կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք կարող եք միայնակ իրականացնել: Իսկ ահա գարնան կեսերից սկսած՝ կարելի է հույսը դնել գործընկերների աջակցության վրա բոլոր հարցերում։
Լրահոս
0