https://arm.sputniknews.ru/20241231/turqiaji-qaghaqaci-mukhtar-turqin-siriakan-banakum-brigadi-general-e-nshanakvel-84465023.html
Թուրքիայի քաղաքացի «Մուխտար Թուրքին» սիրիական բանակում բրիգադային գեներալ է նշանակվել
Թուրքիայի քաղաքացի «Մուխտար Թուրքին» սիրիական բանակում բրիգադային գեներալ է նշանակվել
Sputnik Արմենիա
Թուրքական պարբերականի հրապարակման մեջ ասվում է, որ Չիֆթչին պատերազմի հենց սկզբից կռվել է Բաշար Ասադի կառավարության դեմ։ 31.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-31T13:44+0400
2024-12-31T13:44+0400
2024-12-31T14:06+0400
սիրիա
թուրքիա
գեներալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1f/84463418_0:74:1241:772_1920x0_80_0_0_8ec151a0427cff2773f6a7db650eee88.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի քաղաքացի Օմեր Մուհամմեդ Չիֆթչին, ով հայտնի է «Մուխտար Թուրքի» մականունով, սիրիական նոր բանակում բրիգադի գեներալ է նշանակվել։ Այս մասին հայտնում է թուրքական Yeni Şafak թերթը։Նշվում է, որ Չիֆթչին պատերազմի հենց սկզբից կռվել է Բաշար Ասադի կառավարության դեմ։Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց:
սիրիա
թուրքիա
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1f/84463418_0:0:1272:953_1920x0_80_0_0_d2870926e7407eb60557eec72e1e3d7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, թուրքիա, գեներալ
Թուրքիայի քաղաքացի «Մուխտար Թուրքին» սիրիական բանակում բրիգադային գեներալ է նշանակվել
13:44 31.12.2024 (Թարմացված է: 14:06 31.12.2024) Թուրքական պարբերականի հրապարակման մեջ ասվում է, որ Չիֆթչին պատերազմի հենց սկզբից կռվել է Բաշար Ասադի կառավարության դեմ։
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի քաղաքացի Օմեր Մուհամմեդ Չիֆթչին, ով հայտնի է «Մուխտար Թուրքի» մականունով, սիրիական նոր բանակում բրիգադի գեներալ է նշանակվել։ Այս մասին հայտնում է թուրքական Yeni Şafak թերթը։
Նշվում է, որ Չիֆթչին պատերազմի հենց սկզբից կռվել է Բաշար Ասադի կառավարության դեմ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան կօգնի Սիրիայի «նոր իշխանություններին» ստեղծել 300 հազարանոց կանոնավոր բանակ, որը կներառի Ասադի կառավարական ուժերի դեմ կռված զինված ստորաբաժանումների տասնյակ հազարավոր զինյալներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։
Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: