https://arm.sputniknews.ru/20241231/anspaseli-2024-gajler-kughber-shner-ev--trjvvogh-u-dprvocakan-khndirner-lutsvogh-varchapetner-84474077.html
Անսպասելի 2024. գայլեր, կուղբեր, շներ և թրջվող ու դպրոցական խնդիրներ լուծող վարչապետներ
Անսպասելի 2024. գայլեր, կուղբեր, շներ և թրջվող ու դպրոցական խնդիրներ լուծող վարչապետներ
Sputnik Արմենիա
Ողջ աշխարհը սպասում է հունվարի 20-ին, երբ Ջո Բայդենին կփոխարինի Դոնալդ Թրամփը։ Բայց ամենից անհամբեր այդ օրվան են սպասում Սպիտակ տան անվտանգության... 31.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-31T19:26+0400
2024-12-31T19:26+0400
2024-12-31T19:26+0400
արմեն դուլյան
5 րոպե դուլյանի հետ
վարչապետ
նախագահ
ամանոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78015471_0:123:1600:1023_1920x0_80_0_0_6060d7c1c05df907494db03397417110.jpg
Բոլորովին ոչ այն պատճառով, որ մանավանդ վերջին տարիներին ստիպված են եղել աչալուրջ հետևել ծերացող նախագահի բոլոր շարժումներին ու քայլերին, որ հանկարծ չսայթաքի ամբիոնից հեռանալիս կամ աստիճաններից չընկնի ինքնաթիռ բարձրանալիս։ Ուղղակի նախագահի թիկնապահները հույս ունեն վերջապես ազատվելու Բայդենի հովվաշներից, որոնք անընդհատ հարձակվում են անվտանգության աշխատակիցների վրա։ Սպիտակ տան գաղտնի ծառայությունը նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ խոստովանելով, որ 2022 և 2023 թվականներին նախագահի շները 24 անգամ կծել են թիկնապահներին։ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը ստիպված է եղել հատուկ անդրադառնալ այդ հարցին՝ արդարանալով, թե նախագահական նստավայրում ապրելը մեծ սթրես է ոչ միայն աշխատակիցների, այլև կենդանիների համար։ Իսկ ամերիկյան լրատվամիջոցներից մեկը հեգնել է. «Մի մարդ, որը չի կարողանում կարգի հրավիրել նույնիսկ իր շներին, ինչպե՞ս է ղեկավարում աշխարհի ամենահզոր տերությունը»։ Թրամփի բացվող ախորժակը. Գրենլանդիայից մինչև Պանամայի ջրանցք` չհաշված ԿանադանԻսկ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը 2024-ին պատերազմ էր հայտարարել կուղբերին՝ գեղեցիկ մորթի ունեցող այդ համակրելի կենդանիներին, որոնք ծառերի ճյուղերից և այլ նյութերից պատնեշներ են կառուցում գետերում ու լճերում։ Աշնանը տեղի ունեցած ջրհեղեղներից հետո վարչապետը ճգնաժամային շտաբի նիստում հենց այդպես էլ ասել է՝ մենք պետք է պատերազմ հայտարարենք կուղբերին, որոնք իրենց փորած բներով վնասում են ջրամբարտակները։ Սակայն գերմանացի հայտնի բնապահպան Գերհարդ Շվաբն արձագանքել է. «Բոլոր մեղքերը խեղճ կենդանիների վրա եք բարդում։ Ո′վ ասես մեղավոր է, միայն թե ոչ՝ ձեր կառավարությունը։ Ամուր ջրամբարտակներ կառուցել սովորե′ք։ Կուղբերն այդ գործը ձեզնից լավ են անում»։Նախ, հասավ այն բանին, որ տեղական իշխանություններին արտոնագիր տրվի գայլի որսի համար, իսկ մի քանի շաբաթ առաջ այդ կնոջ ճնշման տակ եվրոպական երկրների մեծ մասը մեղմացրեց գայլերի պահպանության կանոնները և թույլատրեց նրանց որսն առանձին դեպքերում։ Գերմանացի հումորիստներից մեկը, սակայն, նկատել է. «Այնուամենայնիվ, որևէ հավաստի տեղեկություն չկա, որ ֆոն դեր Լայենի պոնիին հոշոտած գայլը սպանվել է, և ուրեմն կարելի է ենթադրել, որ նա էլ հիմա շրջում է անտառներում ու պլաններ մշակում, թե ինչպես է հաջորդ տարի վրեժ լուծելու բոլոր եվրոպական գայլերի համար»։Տխուր տարի էր 2024-ը Ռիշի Սունակի համար։ Տխուր էր բոլորովին ոչ այն պատճառով, որ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ հինդուիզմ դավանող առաջին վարչապետը պաշտոնավարեց ընդամենը երկու տարի։ Նրա հեռանալն էր տխուր։ Երբ այս տարվա մայիսին նա դուրս եկավ Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող նստավայրից և հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, Լոնդոնում հորդառատ անձրև էր տեղում։ Ու միլիոնավոր բրիտանացիներ ուղիղ հեռուստաեթերում դիտում էին, թե ինչպես է թրջվում վարչապետի միքանիհազարդոլարանոց կապույտ կոստյումը, իսկ նա շարունակում էր իր վերջին ելույթը, որը տևեց մոտ 10 րոպե։ Պատկերացնո՞ւմ եք, 10 րոպե հորդառատ անձրևի տակ՝ առանց անձրևանոցի։ Ու այդ մարդն այդպես էլ մնաց անգլիացիների հիշողության մեջ որպես «Անձրևի մարդ»։ Էլ չեմ ասում թրջված կոստյումի մասին, որը քննարկվում էր օրեր շարունակ։ Բայց նախ, Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենահարուստ վարչապետն էր, հետո էլ, ինչպես ասում էր Երվանդ Մանարյանի հերոսը, կոստյո՞ւմն է, որ պիտի զարդարե վարչապետին ։Եվ վերջապես, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի մասին, որը ճիշտ մեր վարչապետի նման սիրում է այցելել նորաբաց կամ վերանորոգված դպրոցներ։ Այս աշնանը Պոդուևո քաղաքի դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո Կոսովոյի վարչապետին առաջարկեցին մոտենալ գրատախտակին և լուծել 7-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված հավասարումը։ Կուրտին վերցրեց կավիճը և առանց երկար մտածելու գրեց պատասխանը։ Բոլորը սկսեցին ծափահարել։ Ծափահարում էին երեխաները, ուսուցիչները և կրթության նախարարը։ Ու միայն երեկոյան, երբ այդ դրվագը ցուցադրեցին հեռուստանորությունների գլխավոր թողարկման ժամանակ, լսվեցին շարքային քաղաքացիների արձագանքները. «Ախր, այս մարդն անգրագետ է, բոլորովին սխալ պատասխան է գրել»։ Վարչապետը փորձեց արդարանալ՝ կատակելով իր պաշտոնական կայքում. «Այո′, եթե հիմա դպրոցում սովորեի, անցողիկ բալ չէի ստանա»։Համաձայնե′ք, մեր վարչապետին էլ կարելի է խորհուրդ տալ՝ վերանորոգված դպրոցների կախիչները և ցնցուղները ստուգելու փոխարեն փորձել գրատախտակին որևէ հավասարում լուծել։ Դա բոլոր դեպքերում շահեկան է։ Եթե պատասխանը ճիշտ դուրս եկավ, կարելի է ասել երեխաներին. «Տեսնո՞ւմ եք, որ կրթվելը նորաձև է՝ եթե լավ սովորեք, դուք էլ վարչապետ կդառնաք»։ Իսկ եթե պատասխանը սխալ դուրս եկավ, կարելի է հիշել, թե ինչպես Բարաք Օբաման Նոբելյան մրցանակը ստանալուց հետո կատակեց՝ դե, եթե նույնիսկ ինձ տվեցին այս պարգևը, ուրեմն ամեն մարդ էլ կարող է ստանալ։ Ու այդ խոսքերը հիշելուց հետո կարելի է ասել երեխաներին՝ դե, եթե նույնիսկ ես վարչապետ դարձա, ուրեմն բոլորդ հաստատ կարող եք նույն բանն անել։Շնորհավոր Նոր տարի և սուրբ Ծնունդ, կհանդիպենք 2025-ին։
https://arm.sputniknews.ru/20241220/tshisht-kankhatesumner-arats-vvovangajin-chen-hasni-skhal-gushakutjunner-anelu-nurb-arvesty-84174618.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78015471_0:0:1424:1067_1920x0_80_0_0_042d52012d50c935a506eb7347834f15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
արմեն դուլյան, 5 րոպե դուլյանի հետ, վարչապետ, նախագահ, ամանոր
արմեն դուլյան, 5 րոպե դուլյանի հետ, վարչապետ, նախագահ, ամանոր
Անսպասելի 2024. գայլեր, կուղբեր, շներ և թրջվող ու դպրոցական խնդիրներ լուծող վարչապետներ
Ողջ աշխարհը սպասում է հունվարի 20-ին, երբ Ջո Բայդենին կփոխարինի Դոնալդ Թրամփը։ Բայց ամենից անհամբեր այդ օրվան են սպասում Սպիտակ տան անվտանգության աշխատակիցները։
Բոլորովին ոչ այն պատճառով, որ մանավանդ վերջին տարիներին ստիպված են եղել աչալուրջ հետևել ծերացող նախագահի բոլոր շարժումներին ու քայլերին, որ հանկարծ չսայթաքի ամբիոնից հեռանալիս կամ աստիճաններից չընկնի ինքնաթիռ բարձրանալիս։
Ուղղակի նախագահի թիկնապահները հույս ունեն վերջապես ազատվելու Բայդենի հովվաշներից, որոնք անընդհատ հարձակվում են անվտանգության աշխատակիցների վրա։ Սպիտակ տան գաղտնի ծառայությունը նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ խոստովանելով, որ 2022 և 2023 թվականներին նախագահի շները 24 անգամ կծել են թիկնապահներին։ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը ստիպված է եղել հատուկ անդրադառնալ այդ հարցին՝ արդարանալով, թե նախագահական նստավայրում ապրելը մեծ սթրես է ոչ միայն աշխատակիցների, այլև կենդանիների համար։ Իսկ ամերիկյան լրատվամիջոցներից մեկը հեգնել է. «Մի մարդ, որը չի կարողանում կարգի հրավիրել նույնիսկ իր շներին, ինչպե՞ս է ղեկավարում աշխարհի ամենահզոր տերությունը»։
Իսկ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը 2024-ին պատերազմ էր հայտարարել կուղբերին՝ գեղեցիկ մորթի ունեցող այդ համակրելի կենդանիներին, որոնք ծառերի ճյուղերից և այլ նյութերից պատնեշներ են կառուցում գետերում ու լճերում։ Աշնանը տեղի ունեցած ջրհեղեղներից հետո վարչապետը ճգնաժամային շտաբի նիստում հենց այդպես էլ ասել է՝ մենք պետք է պատերազմ հայտարարենք կուղբերին, որոնք իրենց փորած բներով վնասում են ջրամբարտակները։ Սակայն գերմանացի հայտնի բնապահպան Գերհարդ Շվաբն արձագանքել է. «Բոլոր մեղքերը խեղճ կենդանիների վրա եք բարդում։ Ո′վ ասես մեղավոր է, միայն թե ոչ՝ ձեր կառավարությունը։ Ամուր ջրամբարտակներ կառուցել սովորե′ք։ Կուղբերն այդ գործը ձեզնից լավ են անում»։
Իսկ Եվրահանձնաժողովի վերընտրված նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատերազմ է հայտարարել գայլերին։ Ընդ որում, ինչպես հաճախ է պատահում, գայլերի նկատմամբ ատելությունը անձնական պատճառ ունի։ Այդ կինը ուներ պոնի, որին պահում էր Հանովերի մոտ գտնվող կացարանում։ 30 տարեկան այդ կենդանին առնվազն մի 10 տարի էլ կապրեր անհոգ կյանքով, բայց մոտ երկու տարի առաջ կեսգիշերին սոված գայլը, որը նախկինում էլ անհանգստություն էր պատճառում տեղի բնակիչներին, հոշոտեց Դոլլի անունով պոնիին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ամեն ինչ արեց գայլերից վրեժ լուծելու համար։
Նախ, հասավ այն բանին, որ տեղական իշխանություններին արտոնագիր տրվի գայլի որսի համար, իսկ մի քանի շաբաթ առաջ այդ կնոջ ճնշման տակ եվրոպական երկրների մեծ մասը մեղմացրեց գայլերի պահպանության կանոնները և թույլատրեց նրանց որսն առանձին դեպքերում։ Գերմանացի հումորիստներից մեկը, սակայն, նկատել է. «Այնուամենայնիվ, որևէ հավաստի տեղեկություն չկա, որ ֆոն դեր Լայենի պոնիին հոշոտած գայլը սպանվել է, և ուրեմն կարելի է ենթադրել, որ նա էլ հիմա շրջում է անտառներում ու պլաններ մշակում, թե ինչպես է հաջորդ տարի վրեժ լուծելու բոլոր եվրոպական գայլերի համար»։
Տխուր տարի էր 2024-ը Ռիշի Սունակի համար։ Տխուր էր բոլորովին ոչ այն պատճառով, որ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ հինդուիզմ դավանող առաջին վարչապետը պաշտոնավարեց ընդամենը երկու տարի։ Նրա հեռանալն էր տխուր։ Երբ այս տարվա մայիսին նա դուրս եկավ Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող նստավայրից և հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, Լոնդոնում հորդառատ անձրև էր տեղում։ Ու միլիոնավոր բրիտանացիներ ուղիղ հեռուստաեթերում դիտում էին, թե ինչպես է թրջվում վարչապետի միքանիհազարդոլարանոց կապույտ կոստյումը, իսկ նա շարունակում էր իր վերջին ելույթը, որը տևեց մոտ 10 րոպե։ Պատկերացնո՞ւմ եք, 10 րոպե հորդառատ անձրևի տակ՝ առանց անձրևանոցի։ Ու այդ մարդն այդպես էլ մնաց անգլիացիների հիշողության մեջ որպես «Անձրևի մարդ»։ Էլ չեմ ասում թրջված կոստյումի մասին, որը քննարկվում էր օրեր շարունակ։ Բայց նախ, Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենահարուստ վարչապետն էր, հետո էլ, ինչպես ասում էր Երվանդ Մանարյանի հերոսը, կոստյո՞ւմն է, որ պիտի զարդարե վարչապետին ։
Եվ վերջապես, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի մասին, որը ճիշտ մեր վարչապետի նման սիրում է այցելել նորաբաց կամ վերանորոգված դպրոցներ։ Այս աշնանը Պոդուևո քաղաքի դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո Կոսովոյի վարչապետին առաջարկեցին մոտենալ գրատախտակին և լուծել 7-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված հավասարումը։ Կուրտին վերցրեց կավիճը և առանց երկար մտածելու գրեց պատասխանը։ Բոլորը սկսեցին ծափահարել։ Ծափահարում էին երեխաները, ուսուցիչները և կրթության նախարարը։ Ու միայն երեկոյան, երբ այդ դրվագը ցուցադրեցին հեռուստանորությունների գլխավոր թողարկման ժամանակ, լսվեցին շարքային քաղաքացիների արձագանքները. «Ախր, այս մարդն անգրագետ է, բոլորովին սխալ պատասխան է գրել»։ Վարչապետը փորձեց արդարանալ՝ կատակելով իր պաշտոնական կայքում. «Այո′, եթե հիմա դպրոցում սովորեի, անցողիկ բալ չէի ստանա»։
20 դեկտեմբերի 2024, 22:26
Համաձայնե′ք, մեր վարչապետին էլ կարելի է խորհուրդ տալ՝ վերանորոգված դպրոցների կախիչները և ցնցուղները ստուգելու փոխարեն փորձել գրատախտակին որևէ հավասարում լուծել։ Դա բոլոր դեպքերում շահեկան է։ Եթե պատասխանը ճիշտ դուրս եկավ, կարելի է ասել երեխաներին. «Տեսնո՞ւմ եք, որ կրթվելը նորաձև է՝ եթե լավ սովորեք, դուք էլ վարչապետ կդառնաք»։ Իսկ եթե պատասխանը սխալ դուրս եկավ, կարելի է հիշել, թե ինչպես Բարաք Օբաման Նոբելյան մրցանակը ստանալուց հետո կատակեց՝ դե, եթե նույնիսկ ինձ տվեցին այս պարգևը, ուրեմն ամեն մարդ էլ կարող է ստանալ։ Ու այդ խոսքերը հիշելուց հետո կարելի է ասել երեխաներին՝ դե, եթե նույնիսկ ես վարչապետ դարձա, ուրեմն բոլորդ հաստատ կարող եք նույն բանն անել։
Շնորհավոր Նոր տարի և սուրբ Ծնունդ, կհանդիպենք 2025-ին։