00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքը Խերսոնի մարզում գրոհել է հիվանդանոցի վրա. կա զոհ

© Photo : Владимир СальдоՈւկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքը Խերսոնի մարզում գրոհել է հիվանդանոցի վրա
Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքը Խերսոնի մարզում գրոհել է  հիվանդանոցի վրա - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2024
Բաժանորդագրվել
Մարզպետը հայտնել է գլխավոր բժշկի տեղակալ Վասիլի Բորիսովի մահվան մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը դրոնով հարձակվել են Խերսոնի մարզի Ալյոշկիի հիվանդանոցի վրա, գլխավոր բժիշկը վիրավորվել է, նրա տեղակալը՝ զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Խերսոնի մարզի Ալյոշկիի կենտրոնական շրջանային հիվանդանոցի վրա։
«Կիևի ռեժիմը բարբարոսական հարձակում է իրականացրել Ալյոշկիի կենտրոնական շրջանային հիվանդանոցի շենքի։ Դրոնի ՆԱՏՕ-ական օպերատորն անօդաչու թռչող սարքն ուղղել է հենց գլխավոր բժշկի աշխատասենյակ»,-գրել է Սալդոն տելեգրամյան ալիքում։
Նա հավելել է, որ հարձակման հետևանքով մահացել է գլխավոր բժշկի՝ բուժական աշխատանքի գծով տեղակալ Վասիլի Բորիսովը՝ ծնունդով Ալյոշկիից։
© Photo : Владимир СальдоՈւկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքը Խերսոնի մարզում գրոհել է հիվանդանոցի վրա
ВСУ атаковали здание Алешкинской центральной районной больницы в Херсонской области - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2024
Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքը Խերսոնի մարզում գրոհել է հիվանդանոցի վրա
«Սա անդառնալի կորուստ է ընտանիքի, գործընկերների և տարածաշրջանի ողջ բժշկական համայնքի համար։ Անկեղծորեն ցավակցում եմ Վասիլի Իվանովիչի ընտանիքին: Գլխավոր բժիշկ Վլադիմիր Իվանովիչ Խարլանը ծանր բեկորային վնասվածքներ է ստացել։ Սա արդեն երկրորդ մահափորձն է նրա դեմ», - ընդգծել է Սալդոն։
Ուկրաինայի ԶՈւ-ի ԱԹՍ–ների գրոհը. Բելգորոդի մարզում 3 մարդ է վիրավորվել
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Լրահոս
0