https://arm.sputniknews.ru/20241230/kubani-lvoghaperic-mazutvov-aghtvotvats-70-hazar-tvonna-avaz-en-havaqel-84458252.html
Կուբանի լողափերից մազութով աղտոտված 70 հազար տոննա ավազ են հավաքել
Կուբանի լողափերից մազութով աղտոտված 70 հազար տոննա ավազ են հավաքել
Sputnik Արմենիա
Կրասնոդարի երկրամասի ղեկավարը շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակի վերացմանը մասնակցած բոլոր անձանց։ 30.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-30T21:37+0400
2024-12-30T21:37+0400
2024-12-30T21:39+0400
ռուսաստան
ավազ
կրասնոդար
լողափ
լցանավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1c/84404851_0:68:1256:775_1920x0_80_0_0_c212cb195f6d0c0adef3492303bdfd3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Լցանավերի հետ կապված արտակարգ իրավիճակից հետո փրկարարներն ու կամավորները Կուբանի լողափերից 70 հազար տոննա ավազ են հավաքել։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։Կոնդրատևըշնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակի վերացմանը մասնակցած բոլոր անձանց։Կրասնոդարի երկրամասի ափամերձ գիծը, որը աղտոտվել է մազութով, բաժանվել է հատվածների և կցվել շրջանի բոլոր քաղաքապետարաններին, որոնք առնվազն 100 մարդ են ուղարկել հետևանքները վերացնելու համար:Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով` հիմնական արտանետումը եղել է դեպի Կրասնոդարի երկրամաս, Ղրիմում հետևանքները կվերացվեն մինչև տուրիստական սեզոնի մեկնարկը։«Եվրասիա» ՀԿ-ի կամավորներն Անապայում օգնում են վերացնել էկոլոգիական աղետի հետևանքները
կրասնոդար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1c/84404851_0:0:1256:942_1920x0_80_0_0_ede4f84ab900d92e83de58a1e8b624ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ավազ, կրասնոդար, լողափ, լցանավ
ռուսաստան, ավազ, կրասնոդար, լողափ, լցանավ
Կուբանի լողափերից մազութով աղտոտված 70 հազար տոննա ավազ են հավաքել
21:37 30.12.2024 (Թարմացված է: 21:39 30.12.2024) Կրասնոդարի երկրամասի ղեկավարը շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակի վերացմանը մասնակցած բոլոր անձանց։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik.
Լցանավերի հետ կապված արտակարգ իրավիճակից հետո փրկարարներն ու կամավորները Կուբանի լողափերից 70 հազար տոննա ավազ են հավաքել։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
«Շարունակում ենք մաքրել Անապայի և Տեմրյուկի լողափերը, արդեն հավաքել և ափից դուրս ենք բերել նավթամթերքով խառնված գրեթե 70 հազար տոննա ավազ։ Անապայի մոտակայքում գտնվող Վոսկրեսենսկի զբոսաշրջային քաղաքի ժամանակավոր պահեստավորման վայրում երեք օրում 35 հազար տոննա մազութով աղտոտված հող է թափվել, մնացած 35 հազար տոննան արդեն տեղափոխվել է մասնագիտացված ձեռնարկություններ, այնտեղ վերամշակման գործընթաց է ընթանում», - գրել է նա սոցցանցում։
Կոնդրատևըշնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակի վերացմանը մասնակցած բոլոր անձանց։
Կրասնոդարի երկրամասի ափամերձ գիծը, որը աղտոտվել է մազութով, բաժանվել է հատվածների և կցվել շրջանի բոլոր քաղաքապետարաններին, որոնք առնվազն 100 մարդ են ուղարկել հետևանքները վերացնելու համար:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով` հիմնական արտանետումը եղել է դեպի Կրասնոդարի երկրամաս, Ղրիմում հետևանքները կվերացվեն մինչև տուրիստական սեզոնի մեկնարկը։