https://arm.sputniknews.ru/20241230/gazprvom-armeniaji-licenziaji-zhamkety-erkaradzgvec-evs-mek-tarvov-htskh-84434532.html
«Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով. ՀԾԿՀ
«Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով. ՀԾԿՀ
Sputnik Արմենիա
Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1–ից: 30.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-30T12:10+0400
2024-12-30T12:10+0400
2024-12-30T12:19+0400
«գազպրոմ արմենիա» ընկերություն
«գազպրոմ»
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1255/76/12557678_0:0:1600:901_1920x0_80_0_0_05b27bc4c15a6bb263efc9760eff880e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի` ՀՀ բնական գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ այդ մասին որոշում է ընդունել։«Մինչև 2025 թ. հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2026 թ. հունվարի 1-ը» բառերով»,– ասված է որոշման մեջ:Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1–ից:ՀԾԿՀ–ն նաև նոր սահմանաչափեր է ընդունել ՀԵՑ–ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» համար։Ըստ այդմ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սակագնային մարժան 7.5 տոկոսի փոխարեն 2025 թ. փետրվարի 1–ից կլինի 7 տոկոս։Ինչ վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ սակագնի հաշվարկներում ներառվող էլեկտրաէներգիայի թույլատրելի կորուստների մեծություններին, ապա 2025 թ. փետրվարի 1–ից թույլատրելի կորստի չափը 1.65 տոկոսի փոխարեն կսահմանվի 1.56 տոկոս:Հանձնաժողովն այս որոշումներից բացի էլեկտրաէներգիայի ոլորտում ընդունել է ևս 5 որոշում, որոնք վերաբերում են էլեկտրական էներգիայի բաշխման ծառայությունների մատուցմանը, սակագներին։Իրատեսակա՞ն է Ադրբեջանից գազ ստանալը․ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարի և փորձագետի կարծիքներըՆշենք, որ Հայաստանը Ռուսաստանից ներկրում է տարեկան շուրջ 2,3 մլրդ խմ գազ (2023-ին՝ 2 մլրդ 360,4 մլն), ինչպես նաև Իրանից՝ 300-400 մլն (2023-ին՝ 370,4 մլն)։ Ռուսական գազն օգտագործվում է ընդհանուր սպառման, իրանականը՝ ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար։Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1000 խմ-ի դիմաց 165 դոլարով (միջազգային շուկայական գներից շատ ցածր), և այս սակագինը կպահպանվի մինչև 2030 թվականը։ Իրանից գազ է ձեռք բերվում փոխանակման սկզբունքով (1 խմ գազ 3 ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց, որն արտադրվում է Երևանի ՋԷԿ–ում-ում և այլ ջերմաէլեկտրակայաններում)։ Հայաստանի սպառողները գազը ստանում են հետևյալ սակագներով՝ սոցիալապես անապահով տնային տնտեսությունները՝ 100 հազար դրամով (257 դոլար), այլ տնային տնտեսությունները` 143,7 հազար դրամով (370 դոլար), ագրոարդյունաբերական սուբյեկտները՝ 233,9 դոլարով, ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ սպառում ունեցող այլ ձեռնարկությունները՝ 265,81 դոլարով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1255/76/12557678_109:0:1498:1042_1920x0_80_0_0_bbdbf1651ff7919008805c4f2a0ce461.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«գազպրոմ արմենիա» ընկերություն, «գազպրոմ», հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
«գազպրոմ արմենիա» ընկերություն, «գազպրոմ», հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
«Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով. ՀԾԿՀ
12:10 30.12.2024 (Թարմացված է: 12:19 30.12.2024) Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1–ից:
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի` ՀՀ բնական գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ այդ մասին
որոշում է ընդունել։
«Մինչև 2025 թ. հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2026 թ. հունվարի 1-ը» բառերով»,– ասված է որոշման մեջ:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1–ից:
ՀԾԿՀ–ն նաև նոր սահմանաչափեր է ընդունել ՀԵՑ–ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» համար։
Ըստ այդմ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սակագնային մարժան 7.5 տոկոսի փոխարեն 2025 թ. փետրվարի 1–ից կլինի 7 տոկոս։
Ինչ վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ սակագնի հաշվարկներում ներառվող էլեկտրաէներգիայի թույլատրելի կորուստների մեծություններին, ապա 2025 թ. փետրվարի 1–ից թույլատրելի կորստի չափը 1.65 տոկոսի փոխարեն կսահմանվի 1.56 տոկոս:
Հանձնաժողովն այս որոշումներից բացի էլեկտրաէներգիայի ոլորտում ընդունել է ևս 5 որոշում, որոնք վերաբերում են էլեկտրական էներգիայի բաշխման ծառայությունների մատուցմանը, սակագներին։
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից ներկրում է տարեկան շուրջ 2,3 մլրդ խմ գազ (2023-ին՝ 2 մլրդ 360,4 մլն), ինչպես նաև Իրանից՝ 300-400 մլն (2023-ին՝ 370,4 մլն)։ Ռուսական գազն օգտագործվում է ընդհանուր սպառման, իրանականը՝ ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար։
Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1000 խմ-ի դիմաց 165 դոլարով (միջազգային շուկայական գներից շատ ցածր), և այս սակագինը կպահպանվի մինչև 2030 թվականը։ Իրանից գազ է ձեռք բերվում փոխանակման սկզբունքով (1 խմ գազ 3 ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց, որն արտադրվում է Երևանի ՋԷԿ–ում-ում և այլ ջերմաէլեկտրակայաններում)։ Հայաստանի սպառողները գազը ստանում են հետևյալ սակագներով՝ սոցիալապես անապահով տնային տնտեսությունները՝ 100 հազար դրամով (257 դոլար), այլ տնային տնտեսությունները` 143,7 հազար դրամով (370 դոլար), ագրոարդյունաբերական սուբյեկտները՝ 233,9 դոլարով, ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ սպառում ունեցող այլ ձեռնարկությունները՝ 265,81 դոլարով։