https://arm.sputniknews.ru/20241230/baquaktau-chverti-inqnatiry-vajrejqic-hetvo-shassii-het-kapvats-khndirner-e-unecel-84443081.html
Բաքու–Ակտաու չվերթի ինքնաթիռը վայրէջքից հետո շասսիի հետ կապված խնդիրներ է ունեցել
Բաքու–Ակտաու չվերթի ինքնաթիռը վայրէջքից հետո շասսիի հետ կապված խնդիրներ է ունեցել
Sputnik Արմենիա
Ակտաուի օդանավակայանում վայրէջքի պահին օդանավում ուղևորներ չեն եղել։ 30.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-30T15:33+0400
2024-12-30T15:33+0400
2024-12-30T15:35+0400
բաքու
գրոզնի
չվերթ
ավիավթար
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Բաքվից Ակտաու չվերթով ժամանած ուղևորատար ինքնաթիռը վայրէջքից հետո հետ է քաշվել թռիչքուղուց՝ շասսիի քթային հենակի կառավարման հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մա հայտնել են ղազախական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին:Նշվում է, որ ASG Business Aviation ավիաընկերության G450 օդանավի վայրէջքն անցել է սովորական ռեժիմով:Սրա հետ մեկտեղ 11/29 արհեստական թռիչքուղու շրջադարձի հարթակում շրջադարձ կատարելիս անձնակազմը խնդիրներ է ունեցել շասսիի քթային հենակի կառավարման հետ։Կոմիտեում հավելել են, որ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել։ Ղազախստանի Ակտաուի օդանավակայանը բաց է և աշխատում է սովորական ռեժիմով:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Բաքվից Գրոզնի թռչող Azerbaijan Airlines ընկերության Embraer 190 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ակտաու քաղաքից ոչ հեռու։ Ռոսավիացիայի նախնական տվյալներով՝ ինքնաթիռի հրամանատարը որոշել էր Ակտաուի պահեստային օդանավակայան ուղղվել թռչունների հետ բախումից հետո: Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ: ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանց թվում 9 ռուս կա: Ինքնաթիռում, ըստ ցուցակների, եղել է Ռուսաստանի 16 քաղաքացի։«2 գմփոց լսեցինք». կործանված ադրբեջանական ինքնաթիռի ուղևորը մանրամասներ է պատմել
բաքու
գրոզնի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, գրոզնի, չվերթ, ավիավթար, ինքնաթիռ
բաքու, գրոզնի, չվերթ, ավիավթար, ինքնաթիռ
Բաքու–Ակտաու չվերթի ինքնաթիռը վայրէջքից հետո շասսիի հետ կապված խնդիրներ է ունեցել
15:33 30.12.2024 (Թարմացված է: 15:35 30.12.2024) Ակտաուի օդանավակայանում վայրէջքի պահին օդանավում ուղևորներ չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Բաքվից Ակտաու չվերթով ժամանած ուղևորատար ինքնաթիռը վայրէջքից հետո հետ է քաշվել թռիչքուղուց՝ շասսիի քթային հենակի կառավարման հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մա հայտնել են ղազախական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին:
Նշվում է, որ ASG Business Aviation ավիաընկերության G450 օդանավի վայրէջքն անցել է սովորական ռեժիմով:
Սրա հետ մեկտեղ 11/29 արհեստական թռիչքուղու շրջադարձի հարթակում շրջադարձ կատարելիս անձնակազմը խնդիրներ է ունեցել շասսիի քթային հենակի կառավարման հետ։
Կոմիտեում հավելել են, որ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել։ Ղազախստանի Ակտաուի օդանավակայանը բաց է և աշխատում է սովորական ռեժիմով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Բաքվից Գրոզնի թռչող Azerbaijan Airlines ընկերության Embraer 190 ինքնաթիռը
վթարի էր ենթարկվել Ակտաու քաղաքից ոչ հեռու։ Ռոսավիացիայի նախնական տվյալներով՝ ինքնաթիռի հրամանատարը որոշել էր Ակտաուի պահեստային օդանավակայան ուղղվել թռչունների հետ բախումից հետո: Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ: ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանց թվում 9 ռուս կա: Ինքնաթիռում, ըստ ցուցակների, եղել է Ռուսաստանի 16 քաղաքացի։