https://arm.sputniknews.ru/20241229/inch-e-spasum-hajastanin-astghabany-tvarkel-e-2025-i-himnakan-martahravernery-84424702.html
Ինչ է սպասում Հայաստանին․ աստղաբանը թվարկել է 2025-ի հիմնական մարտահրավերները
Ինչ է սպասում Հայաստանին․ աստղաբանը թվարկել է 2025-ի հիմնական մարտահրավերները
Sputnik Արմենիա
2025-ին հայ ժողովուրդը կսկսի արթնանալ և ակտիվորեն պաշտպանել իր շահերը։ 29.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-29T13:55+0400
2024-12-29T13:55+0400
2024-12-29T13:55+0400
հայաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0b/83827426_0:245:982:797_1920x0_80_0_0_6c49c5865452cd56296bea15f1e1a0fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում մեծ պատերազմ չի կանխատեսվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կանխատեսումն արեց աստղաբան Լիլիթ Ալեքսանյանը։«Հիմա մենք ապրում ենք լիակատար անկանխատեսելիության պայմաններում, երբ ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Մեզանից ոչ ոք չէր սպասում այն, ինչ տեղի ունեցավ 2020 և 2022 թվականներին։ Մենք դեռ 6-7 ամիս ունենք մինչև այն պահը, երբ այդ էներգիան կսկսի թուլանալ։ Մենք դեռ այդ էներգիայի ազդեցության տակ ենք: Բայց մեր երկրի համար գլոբալ պատերազմների հավանականություն տեսականորեն դեռ չի նկատվում»,- ասաց նա։Այնուամենայնիվ, տարածաշրջանում անհանգիստ կլինի, քանի որ Վրաստանն ու Իրանն արդեն «նշանառության տակ են»։Աստղաբանի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր գագաթնակետին կհասնի 2026-ին։«Ցանկացած իրադարձությունից առաջ ակտիվանում է որոշակի էներգիա՝ դրա իրականացման համար պայմանների յուրօրինակ նախապատրաստում։ 2025-ին թունելի վերջում լույս կերևա. Ուկրաինային աջակցող մի շարք երկրներ կդադարեցնեն օգնությունը: Սեփական խնդիրների ու վախերի պատճառով ռեսուրսները կուղղվեն ներքին կարիքներին։ Արդյունքում Ռուսաստանը կուժեղացնի իր դիրքերը։ Գարնան երկրորդ կեսին իրավիճակը մի փոքր ավելի հասկանալի ու կանխատեսելի կդառնա», - ասաց Լիլիթը։Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ 2025-ին, ապա հիմնական հարվածն իր վրա կվերցնի Եվրոպան. «2025-ին հատկապես ծանր ժամանակներ են սպասում Ֆրանսիային և Իսպանիային։ Տիեզերքը կսկսի կառավարել բնական աղետների միջոցով։ Սակայն պատերազմները դեռ չեն դադարի»։Հաջորդ տարին ավարտում է ինը տարվա ցիկլը, և տիեզերքը բարեհաճ կգտնվի նրանց նկատմամբ, ովքեր կենտրոնանում են իրենց կյանքի հոգևոր կողմի վրա՝ մերժելով այն ամենը, ինչ նյութական է: Դրա հետ մեկտեղ 2025-ը հայ ժողովրդի համար զարթոնքի տարի կլինի. մարդիկ կսկսեն պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0b/83827426_0:153:982:889_1920x0_80_0_0_bd50f7d50321f4215ddaa1ee0b8b2c81.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատերազմ
Ինչ է սպասում Հայաստանին․ աստղաբանը թվարկել է 2025-ի հիմնական մարտահրավերները
2025-ին հայ ժողովուրդը կսկսի արթնանալ և ակտիվորեն պաշտպանել իր շահերը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում մեծ պատերազմ չի կանխատեսվում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կանխատեսումն արեց աստղաբան Լիլիթ Ալեքսանյանը։
«Հիմա մենք ապրում ենք լիակատար անկանխատեսելիության պայմաններում, երբ ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Մեզանից ոչ ոք չէր սպասում այն, ինչ տեղի ունեցավ 2020 և 2022 թվականներին։ Մենք դեռ 6-7 ամիս ունենք մինչև այն պահը, երբ այդ էներգիան կսկսի թուլանալ։ Մենք դեռ այդ էներգիայի ազդեցության տակ ենք: Բայց մեր երկրի համար գլոբալ պատերազմների հավանականություն տեսականորեն դեռ չի նկատվում»,- ասաց նա։
Այնուամենայնիվ, տարածաշրջանում անհանգիստ կլինի, քանի որ Վրաստանն ու Իրանն արդեն «նշանառության տակ են»։
Աստղաբանի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր գագաթնակետին կհասնի 2026-ին։
«Ցանկացած իրադարձությունից առաջ ակտիվանում է որոշակի էներգիա՝ դրա իրականացման համար պայմանների յուրօրինակ նախապատրաստում։ 2025-ին թունելի վերջում լույս կերևա. Ուկրաինային աջակցող մի շարք երկրներ կդադարեցնեն օգնությունը: Սեփական խնդիրների ու վախերի պատճառով ռեսուրսները կուղղվեն ներքին կարիքներին։ Արդյունքում Ռուսաստանը կուժեղացնի իր դիրքերը։ Գարնան երկրորդ կեսին իրավիճակը մի փոքր ավելի հասկանալի ու կանխատեսելի կդառնա», - ասաց Լիլիթը։
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ 2025-ին, ապա հիմնական հարվածն իր վրա կվերցնի Եվրոպան. «2025-ին հատկապես ծանր ժամանակներ են սպասում Ֆրանսիային և Իսպանիային։ Տիեզերքը կսկսի կառավարել բնական աղետների միջոցով։ Սակայն պատերազմները դեռ չեն դադարի»։
Աստղաբանի խոսքով՝ Հայաստանն այժմ գտնվում է Երկվորյակի համաստեղության տակ։ Հենց դրանով է պայմանավորված այն, որ երկրում սկսվող շատ իրադարձություններ այդպես էլ տրամաբանական ավարտին չեն հասնում։ Նա կարծում է, որ իրավիճակը կարելի է փոխել՝ բարձրացնելով բնակչության գրագիտությունը։ Լիլիթը բոլորին հորդորում է կենտրոնանալ ինքնազարգացման վրա։
Հաջորդ տարին ավարտում է ինը տարվա ցիկլը, և տիեզերքը բարեհաճ կգտնվի նրանց նկատմամբ, ովքեր կենտրոնանում են իրենց կյանքի հոգևոր կողմի վրա՝ մերժելով այն ամենը, ինչ նյութական է: Դրա հետ մեկտեղ 2025-ը հայ ժողովրդի համար զարթոնքի տարի կլինի. մարդիկ կսկսեն պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը։