00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման մի քանի վարկած կա. զոհերի թիվը հասել է 151–ի

© AP Photo / Ahn Young-joonՀարավային Կորեայում կործանված ինքնաթիռը
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2024
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռը
Բաժանորդագրվել
Ըստ տեղեկությունների` ինքնաթիռում գտնվող 181 անձանցից 2–ն են ողջ մնացել։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 151–ի։ Տեղեկությունը հայտնում է «Yonhap» գործակալությունը
Կործանման պատճառը դեռ պարզ չէ, մի քանի վարկած է շրջանառվում։ Գործակալությունը թվարկել է դրանք` թռչունների հետ բախում, շարժիչի և շասսիի անսարքություն, արգելակման համակարգի խնդիրներ, արտակարգ հանգամանքներում օդանավակայանի թռիչքուղու ոչ բավարար երկարություն:
Վարկածները հիմնվում են ականատեսների տեսագրությունների վրա։
Դրանցում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը վայրէջք կատարելիս սկսում ծուխ արձակել, իսկ աջ շարժիչից ծխի քուլաներ են դուրս գալիս, որոնք ուղեկցվում են պայթյունով։
Ենթադրություններ կան, որ ինքնաթիռը բախվել է թռչուններին, ինչն էլ շարժիչի անսարքություն է առաջացրել, բայց միևնույն ժամանակ տեսագրությունները վկայում են, որ այն թռիչքուղուն մոտեցել է հետ քաշված շասսիով, որոնք այդպես էլ դուրս չեն եկել:
Ինքնաթիռը երկու անգամ փորձել է վայրէջք կատարել։ Պարզ չէ՝ արդյոք առաջին անհաջող փորձի պատճառը շասսիի անսարքությունն է եղել, թե շարժիչի հետ կապված խնդիրները։ Հետո ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել ֆյուզելյաժի վրա, սակայն քթային հատվածը բարձրացած է մնացել, և այն շարունակել է շարժվել թռիչքուղու վրա բարձր արագությամբ։
Ինչպես գրում է գործակալությունը, սա հատուկ ուշադրություն է գրավում, քանի որ սովորաբար նման դեպքերում ինքնաթիռի քթային հատվածն իջնում է թռիչքուղու վրա, սակայն տեսագրություններում երևում է, որ ինքնաթիռը չի կարողացել նվազեցնել արագությունը, իսկ առջևի մասը մնացել է բարձրացած, մինչև այն մխրճվել է արգելապատնեշի մեջ:
«Տեսանյութում երևում է, որ շասսին չի բացվել, իսկ արագությունը գրեթե չի նվազել։ Նման դեպքերում, երբ շասսին չի աշխատում, պետք է ակտիվացվեն արգելակման այլ համակարգեր, ինչպիսիք են հակառակ ձգումը և թևերի օդային արգելակները, բայց դա նույնպես տեղի չի ունեցել», - բացատրել է Ինհա համալսարանի օդագնացության ամբիոնի պրոֆեսոր Չխվե Գի Յոնը:
Հանսոյի համալսարանի թռիչքային ուսուցման կենտրոնի տնօրեն Կիմ Գյու Վանն էլ նշել է, որ եթե շասսին չի բացվում, արգելակային համակարգերը կորցնում են իրենց արդյունավետությունը:
«Դանդաղեցման մեխանիզմների բացակայությունը և կորպուսի վրա վայրէջք կատարելու փորձը անխուսափելիորեն հանգեցրել են վթարի», - ասել է փորձագետը:
Հարցեր է առաջացնում նաև Մուանի օդանավակայանի թռիչքուղու երկարությունը։ 2800 մետր երկարությամբ թռիչքուղին ավելի կարճ է, քան Ինչհոնի միջազգային օդանավակայանների (3700 մետր) և Կիմպհոյի (3600 մետր), ինչպես նաև մոտակա Կվանջուի օդանավակայանի (3000 մետր) գոտիները:
Սակայն Հարավային Կորեայի հողի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը հերքել է այն ենթադրությունները, որ թռիչքուղու երկարությունը կարող է վթարի պատճառ դառնալ: Գերատեսչությունում ընդգծել են, որ նմանատիպ ինքնաթիռները պարբերաբար օգտվել են այդ օդանավակայանից, և ուղու երկարությունը բավարարել է թռիչքի և վայրէջքի համար:
Միևնույն ժամանակ եղել է թռիչքուղու երկարացման նախագիծ, որն առաջարկվել է դեռ օդանավակայանի բացման ժամանակ, բայց ֆինանսավորման բացակայության պատճառով դրա իրականացումը հետաձգվել է: Արդյունքում թռիչքուղու երկարությունը 300 մետրով ավելացնելու ծրագիրը նախատեսվում է ավարտել միայն հաջորդ տարվա վերջին:
Հիշեցնենք` «Jeju Air» ավիաընկերության «Boeing 737-800» ինքնաթիռը, որում 181 մարդ է եղել, Հարավային Կորեայում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց, բախվել արգելապատնեշին և բռնկվել։ Ըստ տեղեկությունների` 2 մարդ է ողջ մնացել։
Լրահոս
0