https://arm.sputniknews.ru/20241229/hajastann-indz-hamar-uzh-stanalu-vajr-e-jana-shahnazarvovan-metsacel-ev-haj-e-dardzel-84427546.html
«Հայաստանն ինձ համար ուժ ստանալու վայր է». Յանա Շահնազարովան մեծացել և հայ է դարձել
«Հայաստանն ինձ համար ուժ ստանալու վայր է». Յանա Շահնազարովան մեծացել և հայ է դարձել
Sputnik Արմենիա
Բանաստեղծ և ճանապարհորդ Յանա Շահնազարովան այցելել է ավելի քան 50 երկիր, և նրան ավելի շատ հետաքրքրում է հոգևորը: Նա երազում է հասնել իր սիրելի գրող Մարկեսի... 29.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-29T18:07+0400
2024-12-29T18:07+0400
2024-12-29T18:12+0400
հայաստան
յանա շահնազարովա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/19/84297079_0:83:1600:983_1920x0_80_0_0_70e54912ae022da7cad0949e75e0550c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. «Արտագնա և ներքին ճանապարհորդությունների բուտիկ» նախագծի հեղինակ, «LuxuryTravelBlog.Ru»-ի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Յանա Շահնազարովան Sputnik Արմենիային պատմել է իր հնչեղ ազգանվան և հայկական արմատների մասին։Բայց ամեն ինչի մասին` հերթով։ Յանան, պարզվում է, գրող Ալեքսանդր Շիրվանզադեի ծոռն է և սերում է Ղարաբաղի իշխան Մելիք-Շահնազարովի տոհմից։ Նա հասցրել է լինել 56 երկրում և շատ լավ գիտի, ինչպես կարելի է ուղևորությունները վերածել հանապազօրյա հաց վաստակելու գործընթացի:«Երբ ես 5 տարեկան էի, հայրիկը հստակ հարց տվեց. «Դու ռո՞ւս ես, թե՞ հայ։ Հայ հորս պատասխանեցի՝ այս պահին ռուս եմ (մորս նման), բայց երբ մեծանամ, կդառնամ հայ: Իսկ երբ առաջին անգամ եկա Երևան, ընդմիշտ սիրահարվեցի այս քաղաքին, կարծես իմ սրտում ավելացավ պակասող մասնիկը: Ես ամեն տարի գալիս եմ Հայաստան, երբեմն՝ մի քանի անգամ», - ասում է Յանան։Հայաստանը նա ընկալում է որպես էներգետիկ դաշտ, որտեղ ծնվում են ստեղծագործելու նոր խթաններ։ Յանան դեռ հայերեն չի խոսում, բայց արդեն ունի սիրելի արտահայտություններ՝ «եկավ-գնաց», «գալիս-գնում ես»։«Ի դեպ, սանսկրիտերենով իմ անունը նշանակում է «ուղի», իսկ ես ինձ անվանում եմ «ճանապարհ»»,- ժպտում է նա։Յանան Հայաստանն ուժ ստանալու վայր է համարում։ «Իմ մոլորակ» յութուբյան ալիքում նա Հայաստանի մասին ֆիլմ ունի, որը կոչվում է «Բուժել հայերեն», այնտեղ նա խոսում է այդ հողի Էներգետիկայի մասին՝ հատկապես առանձնացնելով Քարահունջը, Գեղարդը, Դսեղը և Սևանը:«Սևանն ինձ համար իգական սեռի է, դա անհավանական մայրական սեր է, կարող եմ ժամերով նստել ափին և զգալ, թե ինչպես են նրա ջրերը ինձ քնեցնում»,- ասում է Յանան։Իսկ «հանապազօրյա հացի» և ճամփորդությունների համար Յանան գումար է վաստակում է հեղինակային տուրերի և արտադրության վերաբերյալ առցանց դասընթացներ կազմակերպելով, ինչպես նաև ունի դասընթաց ստեղծագործական ներուժի բացահայտման մասին: Կարճ ասած՝ Յանան սովորեցնում է մարդկանց գրել, կազմակերպում և անցկացնում է տուրեր տարբեր երկրներում։«Ամեն ինչ տրված է բոլորին, յուրաքանչյուր մարմնավորման մեջ յուրաքանչյուրն ունի հոգու հատուկ առաջադրանքներ, որոնք կարող է բացահայտել: Այսպես, օրինակ, տեքստերի միջոցով ես իմ աշակերտուհիներից մեկի մոտ բացահայտել եմ նկարչի ներուժը», - նշեց նա։Յանան ծնվել է Բաքվում, ունի արցախյան արմատներ, տոհմական ազգանունը՝ Մելիք-Շահնազարով։ Ասում է, որ իր տոհմի իշխանության հին անունը Չանախչի է եղել, հետո վերանվանվել է Ավետարանոց։ Նա երկու անգամ եղել է Արցախում, որտեղ կարողացել է գտնել իր նախնիների գերեզմանները։«Արցախում ծանոթացա տեղացի պատմաբանի՝ Լևոնի հետ։ Սկզբում նա ինձ անվստահությամբ վերաբերվեց, քննեց, բայց երբ ցույց տվեցի տոհմածառս, նա հավատաց: Համոզվելով, որ ես հաստատ այդ տոհմից եմ` ինձ ուղեկցեց գերեզմաններ։ Եղա իշխան Մելիք-Շահնազարովի երկու կանանց՝ Թոխումի և Սոնայի շիրիմին։ Ենթադրվում է, որ մենք մեր մեջ պահում ենք նախնիների յոթ սերունդ: Ես կանգնած էի «տոհմի մայրերի» գերեզմանների մոտ (ինձնից առաջ յոթ սերունդ), ու մարմինս փշաքաղվում էր, արցունքներս չէի կարողանում զսպել։ Եթե չլինեին այդ կանայք, չէի լինի և ես»,- պատմում է նա։Յանան պատմեց իր գրած վերջին բանաստեղծության մասին, որը ծնվել է հենց Հայաստանում՝ Դսեղի եկեղեցում աղոթելուց հետո:Ճանապարհորդությունն ու ստեղծագործությունը նրա աշխարհընկալման հիմքն են։ Երբ ավելանում է պոեզիան, ստացվում է բանաստեղծական ճամփորդություն։ Իսկ տուրերում, որոնք նա կազմակերպում է իրականում, բացի «երկրայինից» պարտադիր ներառված է նաև հոգևոր մասը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/19/84297079_90:0:1510:1065_1920x0_80_0_0_0abede82eb3fbbc805e32c88b227685b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, յանա շահնազարովա, երևան
հայաստան, յանա շահնազարովա, երևան
«Հայաստանն ինձ համար ուժ ստանալու վայր է». Յանա Շահնազարովան մեծացել և հայ է դարձել
18:07 29.12.2024 (Թարմացված է: 18:12 29.12.2024) Բանաստեղծ և ճանապարհորդ Յանա Շահնազարովան այցելել է ավելի քան 50 երկիր, և նրան ավելի շատ հետաքրքրում է հոգևորը: Նա երազում է հասնել իր սիրելի գրող Մարկեսի հայրենիք՝ Կոլումբիա, և բոլոր ուղևորություններից բերում է «բնության նվերներ»՝ քարեր, ծովերի և գետերի ափամերձ ավազ:
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. «Արտագնա և ներքին ճանապարհորդությունների բուտիկ» նախագծի հեղինակ, «LuxuryTravelBlog.Ru»-ի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Յանա Շահնազարովան
Sputnik Արմենիային պատմել է իր հնչեղ ազգանվան և հայկական արմատների մասին։
Բայց ամեն ինչի մասին` հերթով։ Յանան, պարզվում է, գրող Ալեքսանդր Շիրվանզադեի ծոռն է և սերում է Ղարաբաղի իշխան Մելիք-Շահնազարովի տոհմից։ Նա հասցրել է լինել 56 երկրում և շատ լավ գիտի, ինչպես կարելի է ուղևորությունները վերածել հանապազօրյա հաց վաստակելու գործընթացի:
«Երբ ես 5 տարեկան էի, հայրիկը հստակ հարց տվեց. «Դու ռո՞ւս ես, թե՞ հայ։ Հայ հորս պատասխանեցի՝ այս պահին ռուս եմ (մորս նման), բայց երբ մեծանամ, կդառնամ հայ: Իսկ երբ առաջին անգամ եկա Երևան, ընդմիշտ սիրահարվեցի այս քաղաքին, կարծես իմ սրտում ավելացավ պակասող մասնիկը: Ես ամեն տարի գալիս եմ
Հայաստան, երբեմն՝ մի քանի անգամ», - ասում է Յանան։
Հայաստանը նա ընկալում է որպես էներգետիկ դաշտ, որտեղ ծնվում են ստեղծագործելու նոր խթաններ։ Յանան դեռ հայերեն չի խոսում, բայց արդեն ունի սիրելի արտահայտություններ՝ «եկավ-գնաց», «գալիս-գնում ես»։
«Ի դեպ, սանսկրիտերենով իմ անունը նշանակում է «ուղի», իսկ ես ինձ անվանում եմ «ճանապարհ»»,- ժպտում է նա։
Յանան Հայաստանն ուժ ստանալու վայր է համարում։ «Իմ մոլորակ» յութուբյան ալիքում նա Հայաստանի մասին ֆիլմ ունի, որը կոչվում է «Բուժել հայերեն», այնտեղ նա խոսում է այդ հողի Էներգետիկայի մասին՝ հատկապես առանձնացնելով Քարահունջը, Գեղարդը, Դսեղը և Սևանը:
«Սևանն ինձ համար իգական սեռի է, դա անհավանական մայրական սեր է, կարող եմ ժամերով նստել ափին և զգալ, թե ինչպես են նրա ջրերը ինձ քնեցնում»,- ասում է Յանան։
Իսկ «հանապազօրյա հացի» և ճամփորդությունների համար Յանան գումար է վաստակում է հեղինակային տուրերի և արտադրության վերաբերյալ առցանց դասընթացներ կազմակերպելով, ինչպես նաև ունի դասընթաց ստեղծագործական ներուժի բացահայտման մասին: Կարճ ասած՝ Յանան սովորեցնում է մարդկանց գրել, կազմակերպում և անցկացնում է տուրեր տարբեր երկրներում։
«Ամեն ինչ տրված է բոլորին, յուրաքանչյուր մարմնավորման մեջ յուրաքանչյուրն ունի հոգու հատուկ առաջադրանքներ, որոնք կարող է բացահայտել: Այսպես, օրինակ, տեքստերի միջոցով ես իմ աշակերտուհիներից մեկի մոտ բացահայտել եմ նկարչի ներուժը», - նշեց նա։
Յանան ծնվել է Բաքվում, ունի արցախյան արմատներ, տոհմական ազգանունը՝ Մելիք-Շահնազարով։ Ասում է, որ իր տոհմի իշխանության հին անունը Չանախչի է եղել, հետո վերանվանվել է Ավետարանոց։ Նա երկու անգամ եղել է Արցախում, որտեղ կարողացել է գտնել իր նախնիների գերեզմանները։
«Արցախում ծանոթացա տեղացի պատմաբանի՝ Լևոնի հետ։ Սկզբում նա ինձ անվստահությամբ վերաբերվեց, քննեց, բայց երբ ցույց տվեցի տոհմածառս, նա հավատաց: Համոզվելով, որ ես հաստատ այդ տոհմից եմ` ինձ ուղեկցեց գերեզմաններ։ Եղա իշխան Մելիք-Շահնազարովի երկու կանանց՝ Թոխումի և Սոնայի շիրիմին։ Ենթադրվում է, որ մենք մեր մեջ պահում ենք նախնիների յոթ սերունդ: Ես կանգնած էի «տոհմի մայրերի» գերեզմանների մոտ (ինձնից առաջ յոթ սերունդ), ու մարմինս փշաքաղվում էր, արցունքներս չէի կարողանում զսպել։ Եթե չլինեին այդ կանայք, չէի լինի և ես»,- պատմում է նա։
Յանան պատմեց իր գրած վերջին բանաստեղծության մասին, որը ծնվել է հենց
Հայաստանում՝ Դսեղի եկեղեցում աղոթելուց հետո:
«Դսեղից վերադառնալուց հետո հայտնվեցի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցահանդեսին, որն ինձ խորապես հուզեց, և ես բանաստեղծություններ գրեցի։ Ցուցահանդեսում տեսա կանացիակերպ աղամաններ. ինչպես ինձ պատմեց էքսկուրսավարը, աղը սրբազան է հայերի համար, քանի որ խորհրդանշում է կյանքի և կնոջ էությունը: Եվ դա շատ ազդեց ինձ վրա ՝ բանաստեղծություններում դրսևորվելով հայ աստվածուհիների արխետիպերով»,- նշում է Յանան։
Ճանապարհորդությունն ու ստեղծագործությունը նրա աշխարհընկալման հիմքն են։ Երբ ավելանում է պոեզիան, ստացվում է բանաստեղծական ճամփորդություն։ Իսկ տուրերում, որոնք նա կազմակերպում է իրականում, բացի «երկրայինից» պարտադիր ներառված է նաև հոգևոր մասը։