https://arm.sputniknews.ru/20241229/damaskvosy-mvoskvaji-het-razmavarakan-shaher-uni-siriaji-nvor-ishkhanutjan-ghekavar-84426232.html
Դամասկոսը Մոսկվայի հետ ռազմավարական շահեր ունի. Սիրիայի նոր իշխանության ղեկավար
Դամասկոսը Մոսկվայի հետ ռազմավարական շահեր ունի. Սիրիայի նոր իշխանության ղեկավար
Sputnik Արմենիա
Նոր իշխանությունները համարում են, որ Ռուսաստանն աշխարհի հզորագույն պետություններից է։ 29.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-29T15:32+0400
2024-12-29T15:32+0400
2024-12-29T15:33+0400
սիրիա
ռուսաստան
ռազմաբազա
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1d/84425838_0:0:1600:901_1920x0_80_0_0_881991bb8132974632a6ed0b5f238f21.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ և նրան համարում է աշխարհում երկրորդ ամենահզոր պետությունը: «Al Arabiya» հեռուստաալիքի հետ զրույցում այս մասին ասել է Սիրիայի նոր իշխանության ղեկավար Ահմեդ աշ-Շարաան:Նրա խոսքով՝ Սիրիայի նոր իշխանությունները չեն ցանկանում, որ Ռուսաստանը հեռանա այնպես, որը չի համապատասխանում Սիրիայի հետ հարաբերություններին:Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտնել էր, որ Մոսկվան տեղեկություններ չունի Սիրիայի նոր իշխանությունների կողմից երկրում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրերի վերանայման վերաբերյալ, Դամասկոսից այդ կապակցությամբ դիմումներ չեն ստացվել: Նախարարը նշել է, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաների աշխատանքի, պահպանման և ապահովման պայմանները կարող են բանակցությունների առարկա դառնալ երկրի նոր իշխանությունների հետ:Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1d/84425838_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8183e9ccf997e19c7968d1e77eea5ec9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, ռուսաստան, ռազմաբազա, սերգեյ լավրով
սիրիա, ռուսաստան, ռազմաբազա, սերգեյ լավրով
Դամասկոսը Մոսկվայի հետ ռազմավարական շահեր ունի. Սիրիայի նոր իշխանության ղեկավար
15:32 29.12.2024 (Թարմացված է: 15:33 29.12.2024) Նոր իշխանությունները համարում են, որ Ռուսաստանն աշխարհի հզորագույն պետություններից է։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ և նրան համարում է աշխարհում երկրորդ ամենահզոր պետությունը: «Al Arabiya» հեռուստաալիքի հետ զրույցում այս մասին ասել է Սիրիայի նոր իշխանության ղեկավար Ահմեդ աշ-Շարաան:
«Ռուսաստանն աշխարհի երկրորդ հզորագույն պետությունն է։ Այն կարևոր նշանակություն ունի, և Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ»,- ասել է աշ-Շարաան։
Նրա խոսքով՝ Սիրիայի նոր իշխանությունները չեն ցանկանում, որ Ռուսաստանը հեռանա այնպես, որը չի համապատասխանում Սիրիայի հետ հարաբերություններին:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտնել էր, որ Մոսկվան տեղեկություններ չունի Սիրիայի նոր իշխանությունների կողմից երկրում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրերի վերանայման վերաբերյալ, Դամասկոսից այդ կապակցությամբ դիմումներ չեն ստացվել: Նախարարը նշել է, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաների աշխատանքի, պահպանման և ապահովման պայմանները կարող են բանակցությունների առարկա դառնալ երկրի նոր իշխանությունների հետ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ
Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: