https://arm.sputniknews.ru/20241228/verin-larsi-ancaket-tanvogh-tshanaparhy-bac-e-bvolvor-tesaki-meqenanneri-hamar-84410060.html
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենանների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենանների համար
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա –Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և... 28.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-28T14:19+0400
2024-12-28T14:19+0400
2024-12-28T14:19+0400
լարս
վերին լարս
ճանապարհ
մաքսային կցորդ
վահան հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74394851_0:215:1600:1115_1920x0_80_0_0_0bfff244a2d1feabc1cef22910eff912.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա –Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։Նրա խոսքով` այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74394851_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7c9a567945f091efe0c66d323690dfe0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, վերին լարս, ճանապարհ, մաքսային կցորդ, վահան հակոբյան
լարս, վերին լարս, ճանապարհ, մաքսային կցորդ, վահան հակոբյան
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենանների համար
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա –Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով»,– նշել է Հակոբյանը։
Նրա խոսքով` այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը
փակ է բեռնատարների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: