https://arm.sputniknews.ru/20241228/ruben-vardanjani-gvortsn-arden-baqvi-dataranum-e-84416591.html
Ռուբեն Վարդանյանի գործն արդեն Բաքվի դատարանում է
Ռուբեն Վարդանյանի գործն արդեն Բաքվի դատարանում է
Sputnik Արմենիա
Վարդանյանի ընտանիքը բազմիցս հայտարարել է, որ նա մեկուսացված է, նրա մոտ չեն թողնում միջազգային իրավաբաններին։ 28.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-28T18:31+0400
2024-12-28T18:31+0400
2024-12-28T18:32+0400
ռուբեն վարդանյան
արցախ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53884048_0:0:1100:619_1920x0_80_0_0_0bea8c1b7f0362b97c839757e53afd3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի դատախազությունը Բաքվի դատարան է ուղարկել Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:Գործը բաղկացած է 16 հոդվածներից, որոնք պարունակում են ամեն ինչ՝ «ագրեսիվ պատերազմի պլանավորումից և վարումից» մինչև «ահաբեկչություն և դրա ֆինանսավորում»:Ավելի վաղ Վարդանյան- կրտսերը հաստատել էր, որ իր հորը 45 մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով: Սա ադրբեջաներեն լեզվով 25 հազար էջանոց քրեական գործ է, որը նրան բանավոր թարգմանում է քննիչի և դատախազության կողմից նշանակված թարգմանիչը։ Նրա խոսքով՝ սա հին ռազմավարություն է, որն ուղղված է «մեղադրյալին խեղդելուն»։ Սա արդարության կոչ է․ լույս է տեսել Ռուբեն Վարդանյանի մասին գիրքը` հայերեն թարգմանությամբՀիշեցնենք, որ 2022 թ. սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Արցախ, նոյեմբերի 4-ին նշանակվել է Արցախի պետնախարար: 2023 թ. փետրվարի 23-ին ազատվել է պաշտոնից, սակայն մնացել է Ղարաբաղում մինչև 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիան։ Սեպտեմբերի 27-ին նա ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ ԼՂ այլ քաղաքական և ռազմական գործիչների հետ միասին: Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին շինծու մեղադրանքներ են ներկայացրել ահաբեկչության ֆինանսավորման, զինված խմբավորումների ստեղծման և սահմանն ապօրինի հատելու համար: 2024 թ. դեկտեմբերին մեղադրանքը լրացվել է, ինչի հետևանքով նրան սպառնում է ցմահ ազատազրկում։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53884048_96:0:1073:733_1920x0_80_0_0_a495ee208622e4b892b1a1b2301a4a51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, բաքու
ռուբեն վարդանյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, բաքու
Ռուբեն Վարդանյանի գործն արդեն Բաքվի դատարանում է
18:31 28.12.2024 (Թարմացված է: 18:32 28.12.2024) Վարդանյանի ընտանիքը բազմիցս հայտարարել է, որ նա մեկուսացված է, նրա մոտ չեն թողնում միջազգային իրավաբաններին։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի դատախազությունը Բաքվի դատարան է ուղարկել Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Գործը բաղկացած է 16 հոդվածներից, որոնք պարունակում են ամեն ինչ՝ «ագրեսիվ պատերազմի պլանավորումից և վարումից» մինչև «ահաբեկչություն և դրա ֆինանսավորում»:
Ադրբեջանում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող Վարդանյանը մեկուսացված է իր ընտանիքի կողմից վարձված միջազգային փաստաբաններից, նրան չեն կարող տեսակցել «անկախ բժիշկները»: Վերջին կես տարվա ընթացքում նա անթիվ նամակներ է ուղարկել, բայց դրանցից ոչ մեկը հասցեատիրոջը չի հասել։
Ավելի վաղ Վարդանյան- կրտսերը հաստատել էր, որ իր հորը 45 մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով: Սա ադրբեջաներեն լեզվով 25 հազար էջանոց քրեական գործ է, որը նրան բանավոր թարգմանում է քննիչի և դատախազության կողմից նշանակված թարգմանիչը։ Նրա խոսքով՝ սա հին ռազմավարություն է, որն ուղղված է «մեղադրյալին խեղդելուն»։
Հիշեցնենք, որ 2022 թ. սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Արցախ, նոյեմբերի 4-ին նշանակվել է Արցախի պետնախարար: 2023 թ. փետրվարի 23-ին ազատվել է պաշտոնից, սակայն մնացել է Ղարաբաղում մինչև 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիան։ Սեպտեմբերի 27-ին նա ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ ԼՂ այլ քաղաքական և ռազմական գործիչների հետ միասին: Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին շինծու մեղադրանքներ են ներկայացրել ահաբեկչության ֆինանսավորման, զինված խմբավորումների ստեղծման և սահմանն ապօրինի հատելու համար: 2024 թ. դեկտեմբերին մեղադրանքը լրացվել է, ինչի հետևանքով նրան սպառնում է ցմահ ազատազրկում։