https://arm.sputniknews.ru/20241228/evrvopajum-argelapakum-en-voch-miajn-ria-nvovvostii-ajlev-rd-ajl-zlm-neri-telegram-aliqnery-84419188.html
Եվրոպայում արգելափակում են ոչ միայն ՌԻԱ Նովոստիի, այլև ՌԴ այլ ԶԼՄ-ների Telegram-ալիքները
Եվրոպայում արգելափակում են ոչ միայն ՌԻԱ Նովոստիի, այլև ՌԴ այլ ԶԼՄ-ների Telegram-ալիքները
Sputnik Արմենիա
Եվրամիությունն ավելի վաղ պատժամիջոցների մի քանի փաթեթ էր ընդունել ռուսական ԶԼՄ-ների դեմ։ 28.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-28T20:31+0400
2024-12-28T20:31+0400
2024-12-28T20:31+0400
telegram
եվրոպա
ռուսաստան
արգելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/03/81417050_0:421:1600:1321_1920x0_80_0_0_b07d61f224fb3234ded96bfec743b22b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Եվրոպայի մի շարք երկրներում արգելափակվել են «Իզվեստիա»-ի, «Ռոսիա 1»-ի, «Ռոսիյսկայա գազետա»-ի, «Առաջին ալիք»-ի և «НТВ»-ի Telegram-ալիքները: Սահմանափակումներ են մտցվել, մասնավորապես, Լեհաստանում, Բելգիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Նիդեռլանդներում, Չեխիայում և Իտալիայում, հայտնում են ՌԻԱ Նովոստիի թղթակիցները:Այս ալիքներում տեղադրված նյութերը բացելու փորձի ժամանակ հայտնվում է տեղական օրենսդրության խախտման մասին ծանուցում, սակայն ոչ մի կոնկրետ օրինակ չի բերվում։Ավելի վաղ հայտնի էր դարձել այդ երկրներում ՌԻԱ Նովոստիի Telegram-ալիքի արգելափակման մասին, որը եվրոպական լեզուներով օրական ավելի քան 250 հազար դիտում էր հավաքում։ԵՄ դիվանագիտության այն ժամանակվա ղեկավար Ժոզեպ Բորելը Ռուսաստանի իշխանություններին մեղադրում էր ԵՄ ներքին գործընթացների վրա ազդելու փորձերի մեջ՝ առանց ապացույցներ ներկայացնելու։Արևմուտքում ռուսական լրատվամիջոցների համար սահմանափակումների հետ կապված իրավիճակը շարունակում է սրվել 2016 թվականից, երբ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց ռուսական լրատվամիջոցներին հակազդելու մասին՝ որպես սպառնալիք առանձնացնելով RT-ն և Sputnik-ը: Արևմտյան քաղաքական գործիչները, այդ թվում ամերիկացի սենատորները և Ֆրանսիայի նախագահը, ռուսական լրատվամիջոցներին բազմիցս մեղադրել են ընտրություններին միջամտելու մեջ, սակայն այդ հայտարարությունների վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացրել: Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները այդպիսի մեղադրանքները մերկապարանոց են անվանել։ Telegram-ի օգտատերերի հեռախոսահամարներն ու IP հասցեները կարող են փոխանցվել իրավապահներինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ RT-ի և ռուսական այլ ռեսուրսների արգելափակումը կապված է ճշմարտության նկատմամբ արևմտյան երկրների վախի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ RT-ի և «Ռոսիյա սեգոդնյա»-ի տրամադրած տեղեկատվությունը շարունակում է պահանջարկ վայելել ամբողջ աշխարհում:
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/03/81417050_0:153:1600:1353_1920x0_80_0_0_a9e681907dfd3b4bdcc794b6bb299b34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
telegram, եվրոպա, ռուսաստան, արգելք
telegram, եվրոպա, ռուսաստան, արգելք
Եվրոպայում արգելափակում են ոչ միայն ՌԻԱ Նովոստիի, այլև ՌԴ այլ ԶԼՄ-ների Telegram-ալիքները
Եվրամիությունն ավելի վաղ պատժամիջոցների մի քանի փաթեթ էր ընդունել ռուսական ԶԼՄ-ների դեմ։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Եվրոպայի մի շարք երկրներում արգելափակվել են «Իզվեստիա»-ի, «Ռոսիա 1»-ի, «Ռոսիյսկայա գազետա»-ի, «Առաջին ալիք»-ի և «НТВ»-ի Telegram-ալիքները: Սահմանափակումներ են մտցվել, մասնավորապես, Լեհաստանում, Բելգիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Նիդեռլանդներում, Չեխիայում և Իտալիայում, հայտնում են
ՌԻԱ Նովոստիի թղթակիցները:
Այս ալիքներում տեղադրված նյութերը բացելու փորձի ժամանակ հայտնվում է տեղական օրենսդրության խախտման մասին ծանուցում, սակայն ոչ մի կոնկրետ օրինակ չի բերվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել այդ երկրներում ՌԻԱ Նովոստիի Telegram-ալիքի արգելափակման մասին, որը եվրոպական լեզուներով օրական ավելի քան 250 հազար դիտում էր հավաքում։
Եվրամիությունն ավելի վաղ պատժամիջոցների մի քանի փաթեթ էր ընդունել ռուսական ԶԼՄ-ների դեմ։ Փակվել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ռեսուրսները, ներառյալ հասանելիությունը ria.ru, Sputnik գործակալության կայքերին, ինչպես նաև մեսենջերներում և սոցիալական ցանցերում նրանց հաշիվներին: 2022 թվականին ԵՄ խորհուրդն արգելափակել էր օտար լեզուներով հեռարձակվող RT-ն ու Sputnik-ը, այնուհետև արգելել էր խոշորագույն ռուսալեզու հեռուստաալիքների հեռարձակումը և պատժամիջոցներ էր սահմանել ռուսական ԶԼՄ-ների տասնյակ ներկայացուցիչների նկատմամբ։
ԵՄ դիվանագիտության այն ժամանակվա ղեկավար Ժոզեպ Բորելը Ռուսաստանի իշխանություններին մեղադրում էր ԵՄ ներքին գործընթացների վրա ազդելու փորձերի մեջ՝ առանց ապացույցներ ներկայացնելու։
Արևմուտքում ռուսական լրատվամիջոցների համար սահմանափակումների հետ կապված իրավիճակը շարունակում է սրվել 2016 թվականից, երբ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց ռուսական լրատվամիջոցներին հակազդելու մասին՝ որպես սպառնալիք առանձնացնելով RT-ն և Sputnik-ը: Արևմտյան քաղաքական գործիչները, այդ թվում ամերիկացի սենատորները և Ֆրանսիայի նախագահը, ռուսական լրատվամիջոցներին բազմիցս մեղադրել են ընտրություններին միջամտելու մեջ, սակայն այդ հայտարարությունների վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացրել: Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները այդպիսի մեղադրանքները մերկապարանոց են անվանել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ RT-ի և ռուսական այլ ռեսուրսների արգելափակումը կապված է ճշմարտության նկատմամբ արևմտյան երկրների վախի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ RT-ի և «Ռոսիյա սեգոդնյա»-ի տրամադրած տեղեկատվությունը շարունակում է պահանջարկ վայելել ամբողջ աշխարհում: