https://arm.sputniknews.ru/20241228/eatm-n-nakhatesum-e-azatakanacnel-arevtury-egiptvosi-indvoneziaji-ev-ame-i-het-84408644.html
ԵԱՏՄ-ն նախատեսում է ազատականացնել առևտուրը Եգիպտոսի, Ինդոնեզիայի և ԱՄԷ-ի հետ
ԵԱՏՄ-ն նախատեսում է ազատականացնել առևտուրը Եգիպտոսի, Ինդոնեզիայի և ԱՄԷ-ի հետ
Sputnik Արմենիա
Գոյության տարիների ընթացքում ԵԱՏՄ մասնակիցներին հաջողվել է զգալի արդյունքների հասնել, ընդգծում Է Ռուսաստանի ԱԳՆ-ն։ 28.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-28T13:21+0400
2024-12-28T13:21+0400
2024-12-28T13:21+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65022441_0:163:3065:1887_1920x0_80_0_0_31de51862b8d31bad62f9746fd0b9938.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ-ն աշխատանքներ է տանում Եգիպտոսի, Ինդոնեզիայի և ԱՄԷ-ի հետ առևտրի ազատականացման մասին պայմանագրերի համաձայնեցման ուղղությամբ: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առթիվ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։Հաղորդագրության մեջ նշվում է, որ գոյության տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերություններում կարևոր դերակատար՝ նշանակալի հաջողությունների հասնելով տարբեր ոլորտներում:Ընդգծվում է, որ միության մասնակիցներին՝ Ռուսաստանին, Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին և Ղրղզստանին, հաջողվել է զգալի արդյունքների հասնել:Ներքին շուկանգործում և կատարելագործվում է, ընդլայնվում է միջազգային շփումների աշխարհագրությունը, իսկ մասնակից երկրների փոխադարձ առևտուրը կայուն աճ է ցույց տալիս։ ԵԱՏՄ պետությունները շարունակում են խորացնել համագործակցությունը առանցքային ոլորտներում՝ մաքսային և սակագնային կարգավորման, արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտի, լոգիստիկայի, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65022441_168:0:2899:2048_1920x0_80_0_0_2f814c4949f6e821823ff853acd24cc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ԵԱՏՄ-ն նախատեսում է ազատականացնել առևտուրը Եգիպտոսի, Ինդոնեզիայի և ԱՄԷ-ի հետ
Գոյության տարիների ընթացքում ԵԱՏՄ մասնակիցներին հաջողվել է զգալի արդյունքների հասնել, ընդգծում Է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ-ն աշխատանքներ է տանում Եգիպտոսի, Ինդոնեզիայի և ԱՄԷ-ի հետ առևտրի ազատականացման մասին պայմանագրերի համաձայնեցման ուղղությամբ: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առթիվ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ գոյության տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերություններում կարևոր դերակատար՝ նշանակալի հաջողությունների հասնելով տարբեր ոլորտներում:
«Դա հաստատում է միջազգային շփումների լայն ցանցը, որը ներառում է Վիետնամի, Իրանի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերը, Չինաստանի հետ երկու համաձայնագրերը և աշխարհի տարբեր երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համագործակցության մասին ավելի քան 80 հուշագրեր», — ասվում է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ միության մասնակիցներին՝ Ռուսաստանին, Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին և Ղրղզստանին, հաջողվել է զգալի արդյունքների հասնել:
Ներքին շուկանգործում և կատարելագործվում է, ընդլայնվում է միջազգային շփումների աշխարհագրությունը, իսկ մասնակից երկրների փոխադարձ առևտուրը կայուն աճ է ցույց տալիս։ ԵԱՏՄ պետությունները շարունակում են խորացնել համագործակցությունը առանցքային ոլորտներում՝ մաքսային և սակագնային կարգավորման, արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտի, լոգիստիկայի, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում: