00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Սուրեն Պարսյան
Խորհուրդ եմ տալիս հայտարարագրել հարսանիքին ստացած դրամական նվերները.Պարսյան
09:05
16 ր
Կարեն Իգիթյան
Ցանկացած նախաձեռնության մասնակցելու հիմքում պետք է լուրջ վերլուծություն լինի.Իգիթյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:25
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը թռիչքները պաշտպանելու նպատակով դադարեցվել է

© Sputnik / Екатерина Лызлова / Անցնել մեդիապահոցՍոչիի օդանավակայան
Սոչիի օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2024
Բաժանորդագրվել
Նման միջոցներ են ձեռնարկվել թռիչքների անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու և հնարավոր ռիսկերին արագ արձագանքելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել միանգամից ռուսական մի քանի օդանավակայանների աշխատանքում։
Առավոտից ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումն ու մեկնումը Սոչիի օդանավակայանը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է «Ռոսավիացիայի» մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։
«Անվտանգության ապահովման նպատակով ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Սոչիի օդանավակայանի շահագործման վրա։ Այն ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում օդանավեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կորենյակոյի խոսքով՝ օդանավակայանի բոլոր ծառայությունները՝ այդ թվում անձնակազմերը և ավիակարգավարները, միջոցներ են ձեռնարկել թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ից ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել նաև Կազանի օդանավակայանում։ Այստեղ ևս դադարեցվել է չվերթերի ուղարկումն ու ընդունումը։ «Ռոսավիացիայի» ներկայացուցիչները պարզաբանել են, որ միջոցառումները կապված են անվտանգության ապահովման հետ։
Դեկտեմբերի 27-ի առավոտյան սահմանափակումներ են մտցվել նաև Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայաններում։ Արդյունքում Վոլգոգրադում հետաձգվել են Մոսկվայից «Աերոֆլոտ» և «Պոբեդա» ավիաընկերությունների թռիչքները, իսկ Աստրախանում՝ «Աերոֆլոտ»-ի չվերթը։
Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես չի գործի
Օդանավակայանի ներկայացուցիչ Անաստասյա Գոլոդովան հայտնել է, որ Վոլգոգրադում և Աստրախանում բոլոր սահմանափակումներն արդեն հանվել են, օդանավակայանների աշխատանքը վերականգնվել է։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 26-ին, ժամանակավորապես դադարեցվել էին մեկնումները և ժամանումները Մոսկվայի օդանավակայաններում անօդաչուների հարձակման սպառնալիքի պատճառով։
«Ռոսավիացիան» նշում է, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգության սպառնալիքները կանխելու և հնարավոր ռիսկերին արագ արձագանքելու համար։
Լրահոս
0