https://arm.sputniknews.ru/20241227/rd-adts-ashkhatakicnery-mvoskvajum-ahabekchutjun-en-kankhel-84381678.html
ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Մոսկվայում ահաբեկչություն են կանխել
ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Մոսկվայում ահաբեկչություն են կանխել
Sputnik Արմենիա
Կադրեր են հայտնվել, թե ինչպես են Մոսկվայում լիկվիդացնում ահաբեկիչներին, որոնք հարձակում էին նախապատրաստում ոստիկանության բաժանմունքի վրա։ 27.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-27T15:06+0400
2024-12-27T15:06+0400
2024-12-27T15:13+0400
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ահաբեկչություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1b/84376991_0:0:800:450_1920x0_80_0_0_e42c7de9d7a8cefd02f472c797d9954f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ուժայինները Մոսկվայում ահաբեկչություն են կանխել. «Վիլայաթ Խորասանի» իսլամիստները (պատկանում է ՌԴ–ում արգելված ԻՊ ահաբեկչական կազմակերպության աֆղանական թևին) պայթյուն էին ծրագրում ոստիկանության բաժնում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ։Նշվում է, որ չարագործները հայտնվել են ուժայինների ուշադրության կենտրոնում` «որպես Մոսկվայում ահաբեկչության թիրախ ընտրված ՌԴ ՆԳՆ բաժնի մասին տեղեկություններ հավաքող անձինք»։ՌԴ–ում ՊՆ պաշտոնյաների դեմ մահափորձեր են կանխվել. ԱԴԾ–ն մանրամասներ է հայտնել«Իսլամական պետությանը հավատարմության երդում տալով՝ նրանք մեքենա են ձեռք բերել և դրա մեջ տեղադրել պրոպանով գազի բալոններ, որից հետո սկսել են ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստել։ Ձերբակալման ժամանակ ահաբեկիչները զինված դիմադրություն են ցույց տվել ՌԴ ԱԴԾ աշխատակիցներին, ինչի հետևանքով չեզոքացվել են պատասխան կրակով», - ընդգծել են հատուկ ծառայությունից։Քննչական գործողությունների ընթացքում արմատականների բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են հրազեն, զինամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարքի մասեր։ԱԴԾ-ն ցուցադրել է Կիրիլովի սպանությանն առնչություն ունեցող քաղաքացու ձերբակալման կադրերըՔրեական գործ է հարուցվել ահաբեկչության փորձ կատարելու, ահաբեկչական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու և դրա գործունեությանը մասնակցելու հոդվածներով։* Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1b/84376991_139:0:739:450_1920x0_80_0_0_bbe711bcf8d969c757b4196647578760.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Մոսկվայում ահաբեկչություն են կանխել
15:06 27.12.2024 (Թարմացված է: 15:13 27.12.2024) Կադրեր են հայտնվել, թե ինչպես են Մոսկվայում լիկվիդացնում ահաբեկիչներին, որոնք հարձակում էին նախապատրաստում ոստիկանության բաժանմունքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ուժայինները Մոսկվայում ահաբեկչություն են կանխել. «Վիլայաթ Խորասանի» իսլամիստները (պատկանում է ՌԴ–ում արգելված ԻՊ ահաբեկչական կազմակերպության աֆղանական թևին) պայթյուն էին ծրագրում ոստիկանության բաժնում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ։
«ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն»* միջազգային ահաբեկչական կազմակերպության աֆղանական թևի` «Վիլայաթ Խորասանի» գործունեությունը, որի անդամները սերում են Կենտրոնական Ասիայից։ Նրանք ծրագրում էին ահաբեկչություն իրականացնել մայրաքաղաքի շրջանի ոստիկանական բաժանմունքներից մեկի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ չարագործները հայտնվել են ուժայինների ուշադրության կենտրոնում` «որպես Մոսկվայում ահաբեկչության թիրախ ընտրված ՌԴ ՆԳՆ բաժնի մասին տեղեկություններ հավաքող անձինք»։
«Իսլամական պետությանը հավատարմության երդում տալով՝ նրանք մեքենա են ձեռք բերել և դրա մեջ տեղադրել պրոպանով գազի բալոններ, որից հետո սկսել են ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստել։ Ձերբակալման ժամանակ ահաբեկիչները զինված դիմադրություն են ցույց տվել ՌԴ ԱԴԾ աշխատակիցներին, ինչի հետևանքով չեզոքացվել են պատասխան կրակով», - ընդգծել են հատուկ ծառայությունից։
Քննչական գործողությունների ընթացքում արմատականների բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են հրազեն, զինամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարքի մասեր։
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության փորձ կատարելու, ահաբեկչական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու և դրա գործունեությանը մասնակցելու հոդվածներով։
* Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն