https://arm.sputniknews.ru/20241227/petq-e-pahanjel-vor-hhn-darna-briksi-gvortsynker-miasin-sharzhumy-dimel-e-kvochvov-84393340.html
Պետք է պահանջել, որ ՀՀ–ն դառնա ԲՐԻԿՍ–ի գործընկեր. «Միասին» շարժումը դիմել է կոչով
Պետք է պահանջել, որ ՀՀ–ն դառնա ԲՐԻԿՍ–ի գործընկեր. «Միասին» շարժումը դիմել է կոչով
Sputnik Արմենիա
«Միասին» շարժումը ՀՀ խորհրդարանական, քաղաքական-հասարակական ազգային բոլոր ուժերին հորդորում է համատեղ առաջ մղել ԲՐԻԿՍ–ի գործընկեր պետություն դառնալու... 27.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-27T17:35+0400
2024-12-27T17:35+0400
2024-12-27T17:40+0400
հայաստան
բրիկս
«միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/17/82181969_0:105:1601:1005_1920x0_80_0_0_a331f77ff8e29f262965a7c04250bfb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը, դառնալով ԲՐԻԿՍ-ի գործընկեր պետություն, կապահովի իրական խաղաղություն՝ դուրս գալով տնտեսաքաղաքական փակուղուց։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը։Շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին գործուն դերակատարում ունենալ այս գոյաբանական բարդ իրավիճակում ինքնիշխան և ժողովրդավարական պետության անվտանգությունն ու արդյունավետ զարգացումն ապահովելու ուղղությամբ և դիմել ՀՀ իշխանություններին` պահանջելով քննարկել և որոշում ընդունել Հայաստանի Հանրապետությունը ԲՐԻԿՍ ընդլայնվող տնտեսաքաղաքական միավորման գործընկեր պետություն դարձնելու վերաբերյալ։«Միասին» շարժումն արձանագրում է, որ 2006 թվականին ստեղծված ԲՐԻԿՍ միավորումը, Հայաստանի համար աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների այս բեկումնային պահին մեծ հնարավորություններ է ընձեռում տնտեսական կայուն զարգացում ապահովելու, ենթակառուցվածքների իրական հայանպաստ ապաշրջափակման, միջազգային ճանապարհային հաղորդակցման, տարանցիկ պետություն դառնալու, բեռնափոխադրումների ծրագրերի մաս կազմելու, Հարավային Կովկասի իր հարևան առանցքային պետությունների հետ բազմակողմ շահավետ փոխգործակցություն ապահովելու համար։Դառնալով ԲՐԻԿՍ-ի գործընկեր պետություն՝ ՀՀ-ն լրջագույն քայլ կկատարի երկարաժամկետ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, որովհետև տնտեսական համատեղ շահեր և ներգրավվածություն և միմյանցից տնտեսական շոշափելի կախվածություն ունեցող պետությունների հետ չեն խոսում ուժի սպառնալիքով, չեն հրահրում պատերազմական գործողություններ։«Միասին» շարժումը ՀՀ խորհրդարանական, քաղաքական-հասարակական ազգային բոլոր ուժերին կոչ է անում համատեղ առաջ մղել ԲՐԻԿՍ-ի գործընկեր պետություն դառնալու նախաձեռնությունը ՀՀ պետական օրակարգում ընդգրկելու համար։ՐԻԿՍ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, իսկ 2011 թվականին նրան միացել է Հարավային Աֆրիկան: 2024 թվականից նախագահությունը ԲՐԻԿՍ–ում անցավ Ռուսաստանին։ Տարեսկզբին դաշինքին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։ Ռուսաստանի նախագահության հիմնական թեման բազմակողմ համագործակցության ամրապնդումն է՝ հանուն արդար համաշխարհային զարգացման և անվտանգության։Թուրքիային ԲՐԻԿՍ–ում գործընկերոջ կարգավիճակ են առաջարկել. նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/17/82181969_65:0:1452:1040_1920x0_80_0_0_cb91226a9ec5f29d18759d8f11c9cbbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բրիկս, «միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում, նիկոլ փաշինյան
հայաստան, բրիկս, «միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում, նիկոլ փաշինյան
Պետք է պահանջել, որ ՀՀ–ն դառնա ԲՐԻԿՍ–ի գործընկեր. «Միասին» շարժումը դիմել է կոչով
17:35 27.12.2024 (Թարմացված է: 17:40 27.12.2024) «Միասին» շարժումը ՀՀ խորհրդարանական, քաղաքական-հասարակական ազգային բոլոր ուժերին հորդորում է համատեղ առաջ մղել ԲՐԻԿՍ–ի գործընկեր պետություն դառնալու նախաձեռնությունը ՀՀ պետական օրակարգում ընդգրկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը, դառնալով ԲՐԻԿՍ-ի գործընկեր պետություն, կապահովի իրական խաղաղություն՝ դուրս գալով տնտեսաքաղաքական փակուղուց։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը։
Շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին գործուն դերակատարում ունենալ այս գոյաբանական բարդ իրավիճակում ինքնիշխան և ժողովրդավարական պետության անվտանգությունն ու արդյունավետ զարգացումն ապահովելու ուղղությամբ և դիմել ՀՀ իշխանություններին` պահանջելով քննարկել և որոշում ընդունել
Հայաստանի Հանրապետությունը ԲՐԻԿՍ ընդլայնվող տնտեսաքաղաքական միավորման գործընկեր պետություն դարձնելու վերաբերյալ։
«Հաշվի առնելով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մինչ այժմ վարած ներքին և արտաքին քաղաքականության ողջ սնանկությունը, ապիկար անգործունակությունը, որն ուղեկցվում է ՀՀ պետական շահերի ակնհայտ նսեմացմամբ՝ «Միասին» շարժումը չունի պատրանքներ, որ իր բնույթով հակապետական ՔՊ կառավարությունը կիրականացնի այս կենսական կարևոր քայլը, ուստի մենք շարունակում ենք հավատարիմ մնալ հանրային մեծ ճնշմամբ Հայաստանում իշխանության նոր համակարգի հաստատման, ազգային պետական շահերին հավատարիմ նոր իշխանությունների ձևավորման ժողովրդավարական նպատակին»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Միասին» շարժումն արձանագրում է, որ 2006 թվականին ստեղծված ԲՐԻԿՍ միավորումը, Հայաստանի համար աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների այս բեկումնային պահին մեծ հնարավորություններ է ընձեռում տնտեսական կայուն զարգացում ապահովելու, ենթակառուցվածքների իրական հայանպաստ ապաշրջափակման, միջազգային ճանապարհային հաղորդակցման, տարանցիկ պետություն դառնալու, բեռնափոխադրումների ծրագրերի մաս կազմելու, Հարավային Կովկասի իր հարևան առանցքային պետությունների հետ բազմակողմ շահավետ փոխգործակցություն ապահովելու համար։
Դառնալով ԲՐԻԿՍ-ի գործընկեր պետություն՝ ՀՀ-ն լրջագույն քայլ կկատարի երկարաժամկետ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, որովհետև տնտեսական համատեղ շահեր և ներգրավվածություն և միմյանցից տնտեսական շոշափելի կախվածություն ունեցող պետությունների հետ չեն խոսում ուժի սպառնալիքով, չեն հրահրում պատերազմական գործողություններ։
«Միասին» շարժումը ՀՀ խորհրդարանական, քաղաքական-հասարակական ազգային բոլոր ուժերին կոչ է անում համատեղ առաջ մղել ԲՐԻԿՍ-ի գործընկեր պետություն դառնալու նախաձեռնությունը ՀՀ պետական օրակարգում ընդգրկելու համար։
ՐԻԿՍ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, իսկ 2011 թվականին նրան միացել է Հարավային Աֆրիկան: 2024 թվականից նախագահությունը ԲՐԻԿՍ–ում անցավ Ռուսաստանին։ Տարեսկզբին դաշինքին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։ Ռուսաստանի նախագահության հիմնական թեման բազմակողմ համագործակցության ամրապնդումն է՝ հանուն արդար համաշխարհային զարգացման և անվտանգության։