https://arm.sputniknews.ru/20241227/hhn-karvogh-e-chmasnakcel-eatm-nisterin-bajc-patrast-che-miutjunic-durs-galun-pvordzaget-84376444.html
ՀՀ–ն կարող է չմասնակցել ԵԱՏՄ նիստերին, բայց պատրաստ չէ միությունից դուրս գալուն. փորձագետ
ՀՀ–ն կարող է չմասնակցել ԵԱՏՄ նիստերին, բայց պատրաստ չէ միությունից դուրս գալուն. փորձագետ
Sputnik Արմենիա
Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավարը կարծում է, որ Երևանը կշարունակի համագործակցությունը ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ։ 27.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-27T13:01+0400
2024-12-27T13:01+0400
2024-12-27T13:05+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
նիկոլ փաշինյան
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83946049_0:0:1280:720_1920x0_80_0_0_78c615fd76d84f486e1785570524c474.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է չմասնակցել ԵԱՏՄ ոչ մի գագաթնաժողովի, բայց պատրաստ չէ կազմակերպության շրջանակում համագործակցությունը դադարեցնելուն կամ միությունից դուրս գալուն։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։Փորձագետի խոսքով՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում տեղի ունեցած երկխոսությունը Արևմուտքի պահանջների հետ կապված «պատվերի կատարում» է, քանի որ Փաշինյանը չի կարող դուրս գալ կազմակերպությունից, ուստի սկանդալային իրավիճակներ Է ստեղծում:«Փաշինյանը չժամանեց նաև ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովին։ Այժմ նա, ըստ ամենայնի, հող է նախապատրաստում Եվրասիական միության հետ նույնը կրկնելու համար»,- եզրափակել է Մենդկովիչը։Հիշեցնենք` Փաշինյանը դեկտեմբերի 26–ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը 2025 թվականին անցկացնել Մինսկում, բայց նշեց, որ հայկական պատվիրակությունը հանդիպմանը կմասնակցի տեսակապի միջոցով։ Դրան հաջորդեցին Բելառուսի նախագահի և Հայաստանի վարչապետի խայթոցները։Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում զգալի սառել են։Երկու երկրների պաշտոնական այրերի միջև լարվածություն առաջացավ Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ հնչեցրած գնահատականներից հետո։ Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։Օգոստոսին Լուկաշենկոյի հերթական հայտարարությունից հետո Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի ուղղությամբ լոլիկ ու կարտոֆիլ նետեցին։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83946049_310:0:1270:720_1920x0_80_0_0_dea16947f100336381aaa5b18beb3b5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նիկոլ փաշինյան, բելառուս
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նիկոլ փաշինյան, բելառուս
ՀՀ–ն կարող է չմասնակցել ԵԱՏՄ նիստերին, բայց պատրաստ չէ միությունից դուրս գալուն. փորձագետ
13:01 27.12.2024 (Թարմացված է: 13:05 27.12.2024) Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավարը կարծում է, որ Երևանը կշարունակի համագործակցությունը ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է չմասնակցել ԵԱՏՄ ոչ մի գագաթնաժողովի, բայց պատրաստ չէ կազմակերպության շրջանակում համագործակցությունը դադարեցնելուն կամ միությունից դուրս գալուն։
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։
«Չնայած բոլոր ոչ բարեկամական քայլերին, որոնք թելադրված են Արևմուտքի հետ Նիկոլ Փաշինյանի կապերով, նա հասկանում է, որ դա կարող է չափազանց արագ տնտեսական և գուցե նույնիսկ ռազմական աղետի հանգեցնել։ Նա կշարունակի համագործակցել ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ», - ասել է Մենդկովիչը։
Փորձագետի խոսքով՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում տեղի ունեցած երկխոսությունը Արևմուտքի պահանջների հետ կապված «պատվերի կատարում» է, քանի որ Փաշինյանը չի կարող դուրս գալ կազմակերպությունից, ուստի սկանդալային իրավիճակներ Է ստեղծում:
«Փաշինյանը չժամանեց նաև ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովին։ Այժմ նա, ըստ ամենայնի, հող է նախապատրաստում Եվրասիական միության հետ նույնը կրկնելու համար»,- եզրափակել է Մենդկովիչը։
Հիշեցնենք` Փաշինյանը դեկտեմբերի 26–ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը 2025 թվականին անցկացնել Մինսկում, բայց նշեց, որ հայկական պատվիրակությունը հանդիպմանը կմասնակցի տեսակապի միջոցով։ Դրան հաջորդեցին
Բելառուսի նախագահի և Հայաստանի վարչապետի խայթոցները։
Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում զգալի սառել են։
Երկու երկրների պաշտոնական այրերի միջև լարվածություն առաջացավ Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ հնչեցրած գնահատականներից հետո։ Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս
Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ
Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
Օգոստոսին Լուկաշենկոյի հերթական հայտարարությունից հետո Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի ուղղությամբ լոլիկ ու կարտոֆիլ նետեցին։