00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Дереабилитация нацистских пособников
15:04
23 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի 20 ուսումնական հաստատությունում չկա նորմալ ջեռուցում. ԿԳՄՍ–ն կլուծի՞ այդ հարցը

© Sputnik / Aram NersesyanԿոթիի դպրոցը
Կոթիի դպրոցը - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2024
Կոթիի դպրոցը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարարությունը մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների ջեռուցման համակարգերի վերաբերյալ տեղեկությանը չի տիրապետում։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող 20 ուսումնական հաստատությունում նորմալ ջեռուցում չկա։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը անդրադարձել է այս խնդրին` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջում դասասենյակները ջեռուցվում են ժանգոտած վառարաններով, որոնց խողովակները ծակ են։ Երեխաներն էլ դասասենյակներում վերարկուներով են նստում ու մասնակցում դասապրոցեսին։ Ավելի ուշ պարզվեց, որ քոլեջի դասասենյակների մի մասը հոսանքով է տաքացվում, մյուս մասը` վառարաններով, բայց դրանց խողովակները ծակ չեն։
«Առանձնացվել են ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գտնվող 20 ուսումնական հաստատություն, որոնց համար անհրաժեշտ է կառուցել ջեռուցման ցանցով կաթսայատուն: ՀՀ Տավուշի մարզի «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը ևս ներառված է այդ ցանկում»,– հայտնել են գերատեսչությունից։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների ջեռուցման համակարգերի վերաբերյալ տեղեկությանը չի տիրապետում։ Մեզ հորդորել են նման ինֆորմացիա ստանալու համար դիմել մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:
Նախարարությունից հիշեցրել են, որ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի որոշման համաձայն` ներկայում ընթացքի մեջ է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատությունների (ՆՄՄԿ) օպտիմալացման գործընթացը։
«Այդ որոշման շրջանակում նախատեսվում է բարելավել այդ ուսումնական հաստատությունների թե՛ շենքային, թե՛ գույքային պայմանները՝ առավել արդյունավետ և նպատակային դարձնելով դրանցում իրականացվող կրթական ծրագրերը: Ներկայում 6 միավորված հաստատությունում իրականացվում են նախագծային և շինարարական աշխատանքներ»,–ասված է պատասխանում:
Հավելել են, որ ԿԳՄՍ նախարարությունը 2025 թվականին էլ նախատեսում է ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների գույքագրման գործընթաց իրականացնել, որի արդյունքում, ըստ առաջնահերթության, կվերանորոգվեն ուսումնական հաստատությունները` տանիքները, պատուհանները, սանհանգույցները և ջեռուցման համակարգերը:
Նշենք, որ ներկայում մասնավոր ընկերությունների միջոցներով արևային էներգիայի 3 կայան է տեղադրվել Նոյեմբերյանի պետական քոլեջում` 46 կվտ հզորությամբ և, շուտով վառարաններով դասասենյակներն էլ հոսանքով կջեռուցվեն։
Լրահոս
0