https://arm.sputniknews.ru/20241227/chinastann-amur-hastatvel-e-rd-himnakan-arevtrajin-gvortsynkervoj-dirqum-despan-84374511.html
Չինաստանն ամուր հաստատվել է ՌԴ հիմնական առևտրային գործընկերոջ դիրքում. դեսպան
Չինաստանն ամուր հաստատվել է ՌԴ հիմնական առևտրային գործընկերոջ դիրքում. դեսպան
Sputnik Արմենիա
Չինաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 տոկոսով՝ կազմելով222,774 մլրդ... 27.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-27T12:02+0400
2024-12-27T12:02+0400
2024-12-27T12:05+0400
չինաստան
ռուսաստան
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629024_0:36:3055:1754_1920x0_80_0_0_b934f9749360b23bb6352c599baf1314.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանը ամուր հաստատվել է ՌԴ գլխավոր առևտրային գործընկերոջ դիրքում, իսկ Ռուսաստանը հինգերորդն է Չինաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը`ամփոփելով տարին։Նա նշել է, որ էներգետիկայի ոլորտում պահպանվում է փոխգործակցության բարձր տեմպն ու ռազմավարական բնույթը։«Մեր երկիրն ընդլայնել է ծավալները և ամրապնդել առաջատարությունը Չինաստանին նավթի մատակարարման առումով, «Սիլա Սիբիրի»–ի գծով գազի տարանցումը պայմանագրային առավելագույն մակարդակի է հասնում, աշխատանքներ են տարվում «հեռավորարևելյան» երթուղուով գազատարի անցկացման ուղղությամբ։ Ապահովում ենք Չինաստանի հեղուկ գազի և ածխի ներկրման զգալի մասը, հաջողությամբ իրականացնում տեղական ատոմակայաններում ռուսական նախագծով էներգաբլոկների կառուցման նախագծերը, համագործակցություն զարգացնում նավթի և գազի քիմիայի ոլորտում», - հավելել է դիվանագետը։Չինաստանի գլխավոր մաքսային վարչության տվյալներով՝ Չինաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի տասնմեկ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 տոկոսով՝ կազմելով222,774 մլրդ դոլար։Չինաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 26,3 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 240,11 մլրդ դոլարի։ ՌԴ–ի և Չինաստանի առաջնորդներն ավելի վաղ խնդիր էին դրել կրկնապատկել ապրանքաշրջանառությունը` 2018 թվականի տարեկան 100 մլրդ դոլարը 2024 թվականին հասցնելով 200 մլրդ դոլարի. այդ ցուցանիշին հնարավոր է եղել հասնել 2023 թվականի նոյեմբերին։ՌԴ-ն և Չինաստանը կշարունակեն ընդլայնել համագործակցությունը. Սի Ծինփինը` Դմիտրի Մեդվեդևին
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629024_144:0:2875:2048_1920x0_80_0_0_873ad7b6ca789d554643050803e5d4b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, ռուսաստան, առևտուր
չինաստան, ռուսաստան, առևտուր
Չինաստանն ամուր հաստատվել է ՌԴ հիմնական առևտրային գործընկերոջ դիրքում. դեսպան
12:02 27.12.2024 (Թարմացված է: 12:05 27.12.2024) Չինաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 տոկոսով՝ կազմելով222,774 մլրդ դոլար։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանը ամուր հաստատվել է ՌԴ գլխավոր առևտրային գործընկերոջ դիրքում, իսկ Ռուսաստանը հինգերորդն է Չինաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում։
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը`ամփոփելով տարին։
«Այսպես թե այնպես մենք տնտեսապես կարևոր ենք միմյանց համար. Չինաստանը ամուր հաստատվել է մեր հիմնական առևտրային գործընկերոջ դիրքերում, Ռուսաստանն էլ Չինաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում հինգերորդն է», - ասել է Մորգուլովը:
Նա նշել է, որ էներգետիկայի ոլորտում պահպանվում է փոխգործակցության բարձր տեմպն ու ռազմավարական բնույթը։
«Մեր երկիրն ընդլայնել է ծավալները և ամրապնդել առաջատարությունը Չինաստանին նավթի մատակարարման առումով, «Սիլա Սիբիրի»–ի գծով գազի տարանցումը պայմանագրային առավելագույն մակարդակի է հասնում, աշխատանքներ են տարվում «հեռավորարևելյան» երթուղուով գազատարի անցկացման ուղղությամբ։ Ապահովում ենք Չինաստանի հեղուկ գազի և ածխի ներկրման զգալի մասը, հաջողությամբ իրականացնում տեղական ատոմակայաններում ռուսական նախագծով էներգաբլոկների կառուցման նախագծերը, համագործակցություն զարգացնում նավթի և գազի քիմիայի ոլորտում», - հավելել է դիվանագետը։
Չինաստանի գլխավոր մաքսային վարչության տվյալներով՝ Չինաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի տասնմեկ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 տոկոսով՝ կազմելով222,774 մլրդ դոլար։
Չինաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 26,3 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 240,11 մլրդ դոլարի։ ՌԴ–ի և Չինաստանի առաջնորդներն ավելի վաղ խնդիր էին դրել կրկնապատկել ապրանքաշրջանառությունը` 2018 թվականի տարեկան 100 մլրդ դոլարը 2024 թվականին հասցնելով 200 մլրդ դոլարի. այդ ցուցանիշին հնարավոր է եղել հասնել 2023 թվականի նոյեմբերին։