https://arm.sputniknews.ru/20241227/aviaynkerutjuny-dadarecrel-e-trichqnery-depi-rusastani-7-qaghaqner-84379410.html
AZAL ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստանի 7 քաղաքներ
AZAL ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստանի 7 քաղաքներ
Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 27-ի առավոտյան Բաքվից Մինվոդի թռչող «AZAL»–ի ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ մեկնման օդանավակայան՝ Մախաչկալայի օդային տարածքի փակման պատճառով։ 27.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-27T13:59+0400
2024-12-27T13:59+0400
2024-12-27T14:05+0400
ինքնաթիռ
ռուսաստան
ադրբեջան
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/06/34011089_0:0:1600:900_1920x0_80_0_0_f2e5f6d75220c0be2d4444235d884944.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. «Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանի որոշ քաղաքներ՝ Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա և Մինվոդի։Ավելի վաղ Բաքվից Մինվոդի թռչող «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել էր մեկնման օդանավակայան՝ Մախաչկալայի օդային տարածքի փակման պատճառով։Միևնույն ժամանակ «Azerbaijan Airlines»-ը կշարունակի թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Աստրախան, Կազան և Նովոսիբիրսկ։Հիշեցնենք, որ «Azerbaijan Airlines»–ի Embraer -190 ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի էր թռչում, վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ թռչուններին բախվելուց հետո օդանավի հրամանատարը որոշել է մեկնել Ակտաուի պահեստային օդանավակայան։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամէ եղել։ Ղազախստանի ԱԻՆ տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։ ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանցից ինը ռուսաստանցիներ են։ Ընդհանուր առմամբ, ցուցակների համաձայն, ինքնաթիռում ՌԴ 16 քաղաքացի է եղել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/06/34011089_0:0:1200:900_1920x0_80_0_0_f5764ced8d33fcdce9a92a9fec05e439.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնաթիռ, ռուսաստան, ադրբեջան, չվերթ
ինքնաթիռ, ռուսաստան, ադրբեջան, չվերթ
AZAL ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստանի 7 քաղաքներ
13:59 27.12.2024 (Թարմացված է: 14:05 27.12.2024) Դեկտեմբերի 27-ի առավոտյան Բաքվից Մինվոդի թռչող «AZAL»–ի ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ մեկնման օդանավակայան՝ Մախաչկալայի օդային տարածքի փակման պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. «Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանի որոշ քաղաքներ՝ Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա և Մինվոդի։
Ավելի վաղ Բաքվից Մինվոդի թռչող «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել էր մեկնման օդանավակայան՝ Մախաչկալայի օդային տարածքի փակման պատճառով։
Նշվում է, որ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության որոշմամբ, հաշվի առնելով Embraer -190 ինքնաթիռի կործանման նախնական հետաքննության արդյունքները և թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերը, «AZAL»-ը դեկտեմբերի 28–ից դադարեցնում է թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի որոշ օդանավակայաններ։
Միևնույն ժամանակ «Azerbaijan Airlines»-ը կշարունակի թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Աստրախան, Կազան և Նովոսիբիրսկ։
Հիշեցնենք, որ «Azerbaijan Airlines»–ի Embraer -190 ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի էր թռչում, վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ թռչուններին բախվելուց հետո օդանավի հրամանատարը որոշել է մեկնել Ակտաուի պահեստային օդանավակայան։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամէ եղել։ Ղազախստանի ԱԻՆ տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։ ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանցից ինը ռուսաստանցիներ են։ Ընդհանուր առմամբ, ցուցակների համաձայն, ինքնաթիռում ՌԴ 16 քաղաքացի է եղել։