https://arm.sputniknews.ru/20241227/arcakhic-brni-teghahanvatsneric-qanisn-en-hhum-grancvats-vorpes-dzernarkater-peki-tvjalnery-84336061.html
Արցախից բռնի տեղահանվածներից քանի՞սն են ՀՀ–ում գրանցված որպես ձեռնարկատեր. ՊԵԿ–ի տվյալները
Արցախից բռնի տեղահանվածներից քանի՞սն են ՀՀ–ում գրանցված որպես ձեռնարկատեր. ՊԵԿ–ի տվյալները
Sputnik Արմենիա
Արցախցիների մի մասը Հայաստան տեղափոխվելուց հետո մեծ ու փոքր բիզնեսներ է հիմնել, իսկ ավելի քան 3100 աշխատում են պետական համակարգում։ 27.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-27T08:56+0400
2024-12-27T08:56+0400
2024-12-27T08:56+0400
հայաստան
բռնի տեղահանված
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1149/92/11499241_0:19:1600:919_1920x0_80_0_0_60a6189ef3a6773f30bf3c19e1ef3a2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված անձանցից շուրջ 1400–ը ՀՀ–ում գրանցված են որպես անհատ ձեռնարկատեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։Կոմիտեն նաև հայտնել է, որ անհատ ձեռնարկատերերից 143-ն ԱԱՀ վճարող է, 603-ը՝ միկրոձեռնարկության սուբյեկտ, 577-ը շրջանառության հարկ է վճարում, 67-ն ընդհանուր հարկման համակարգով է հարկ վճարում։Գրանցված ՍՊԸ-ներից 211-ն ԱԱՀ վճարող է, 37-ը՝ միկրոձեռնարկության սուբյեկտ, 182-ը շրջանառության հարկ է վճարում, իսկ 284-ն էլ ընդհանուր հարկման համակարգով է հարկվում։Sputnik Արմենիան նաև դիմել էր ՊԵԿ՝ տվյալներ ստանալու գրանցված աշխատողների վերաբերյալ։ Դեկտեմբերի 23-ի դրությամբ՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո ՀՀ-ում հաշվառված, Արցախից բռնի տեղահանված 21 561 գրանցված աշխատող կա։ Նրանցից 16 908-ը գրանցվել են 2024 թ․ հունվարի 1-ից հետո։Արցախցիների մեծ մասն աշխատանքի է անցել մասնավոր ոլորտում՝ 18 712, իսկ պետական համակարգում (ներառյալ ՀՈԱԿ, ՊՈԱԿ, պետական տարբեր մարմիններ) աշխատում է 3134 քաղաքացի։Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1149/92/11499241_129:0:1549:1065_1920x0_80_0_0_38245b5f4227ee50adb7750bd871507b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ բռնի տեղահանված աշխատանք
արցախ բռնի տեղահանված աշխատանք
Արցախից բռնի տեղահանվածներից քանի՞սն են ՀՀ–ում գրանցված որպես ձեռնարկատեր. ՊԵԿ–ի տվյալները
Արցախցիների մի մասը Հայաստան տեղափոխվելուց հետո մեծ ու փոքր բիզնեսներ է հիմնել, իսկ ավելի քան 3100 աշխատում են պետական համակարգում։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված անձանցից շուրջ 1400–ը ՀՀ–ում գրանցված են որպես անհատ ձեռնարկատեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցմանը։
«Դեկտեմբերի 23-ի տվյալներով՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո գրանցված և «գործող» կարգավիճակ ունեցող արցախցի անհատ ձեռնարկատերերի թիվը 1390 է։ Նույն ժամանակահատվածում ՍՊԸ-ներում մասնակցություն ունեցող (հիմնադիր, մասնակից) արցախցիների թիվը 714 է»,– ասված է ՊԵԿ–ի պատասխանում։
Կոմիտեն նաև հայտնել է, որ անհատ ձեռնարկատերերից 143-ն ԱԱՀ վճարող է, 603-ը՝ միկրոձեռնարկության սուբյեկտ, 577-ը շրջանառության հարկ է վճարում, 67-ն ընդհանուր հարկման համակարգով է հարկ վճարում։
Գրանցված ՍՊԸ-ներից 211-ն ԱԱՀ վճարող է, 37-ը՝ միկրոձեռնարկության սուբյեկտ, 182-ը շրջանառության հարկ է վճարում, իսկ 284-ն էլ ընդհանուր հարկման համակարգով է հարկվում։
Sputnik Արմենիան նաև դիմել էր ՊԵԿ՝ տվյալներ ստանալու գրանցված աշխատողների վերաբերյալ։ Դեկտեմբերի 23-ի դրությամբ՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո ՀՀ-ում հաշվառված, Արցախից բռնի տեղահանված 21 561 գրանցված աշխատող կա։ Նրանցից 16 908-ը գրանցվել են 2024 թ․ հունվարի 1-ից հետո։
Արցախցիների մեծ մասն աշխատանքի է անցել մասնավոր ոլորտում՝ 18 712, իսկ պետական համակարգում (ներառյալ ՀՈԱԿ, ՊՈԱԿ, պետական տարբեր մարմիններ) աշխատում է 3134 քաղաքացի։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը
ՀՀ քաղաքացիություն են ստացել։