00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

WhatsApp-ի արգելաբացումը Թեհրանի մեսիջն է ոչ թե Արևմուտքին, այլ Իրանի ժողովրդին. Վարդանյան

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԻրանցի կանայք
Իրանցի կանայք - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2024
Բաժանորդագրվել
Իրանագետը կարծում է, որ տեղային բնույթի առանձին դրական քայլերը չեն կարող ամբողջությամբ չեզոքացնել հանրային դժգոհությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Հայտնի մեսենջերի և հավելվածների խանութի արգելաբացումն Իրանում կոչված է մեղմելու աճող հանրային դժգոհությունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում որոշում է կայացվել վերացնել WhatsApp–ի և Google Play-ի արգելքը: Որոշումն ընդունվել է տեղեկատվական անվտանգության բարձրագույն խորհրդի ձայների մեծամասնությամբ:
«Ես այդ քայլը չէի դիտարկի որպես ազդանշան Արևմուտքին։ Տվյալ դեպքում թիրախային լսարանը ոչ թե Արևմուտքն է, այլ իրանական հասարակությունը, որը ծանրաբեռնված է երկարաժամկետ լուծումներ պահանջող բազմաթիվ խորքային սոցիալ-տնտեսական հարցերով։ Կարելի է ասել, որ ցանկացած ոլորտում կան խնդիրներ, որոնք կարող են դառնալ զանգվածային բողոքների խթանիչ։ Ըստ այդմ, ներկա զգայուն իրավիճակում նման փոփոխությունները կարող են որոշակիորեն հանգստացնել Իրանի հասարակությանը», ասում է փորձագետը։
Նա նաև նշում է, որ Իրանի նախագահը հայտնի է որպես բարեփոխիչ, և զարմանալի չէ, որ նա հանդես է գալիս այդօրինակ լուծումների օգտին: Դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում Փեզեշքիանը խոսել է մի շարք բարեփոխումների և օրենքների ազատականացման մասին: Դրանց թվում էին և' արևմտյան ինտերնետ-ռեսուրսների ֆիլտրման վերացումը, և' հասարակական վայրերում հիջաբ կրելու հետ կապված հարցերը։
Հիջաբ չկրող ուսանողուհիները չեն կարող սովորել Իրանի համալսարաններում
Ըստ այդմ, Փեզեշքիանի նախագահ ընտրվելուց ի վեր արդեն մի քանի ամիս է, որ Իրանում քննարկվում էր արգելաբացման թեման, իշխանություններն անընդհատ շեշտում էին այդ քայլի կարևորությունը։
«Այսինքն՝ WhatsApp-ի և Google Play-ի ֆիլտրման չեղարկումը կարելի է դիտարկել նաև որպես նախընտրական խոստումների կատարում»,– ասում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է արգելաբացված մեսենջերին և հավելվածների խանութին, ապա այս դեպքում իրանցիներն այլևս ստիպված չեն լինի օգտվել VPN-ից: Այլ հարց է, որ եթե Արևմուտքի կողմից դրանք արտոնվեն, ապա իրանցիները կրկին կարող են խնդիրներ ունենալ։ Ընդ որում, փորձագետի դիտարկմամբ` Իրանում դեռ արգելափակված են մնում բազմաթիվ սոցցանցեր և հավելվածներ։
Իրանագետը կարծում է, որ լոկալ բնույթի դրական քայլերը չեն կարող ամբողջությամբ չեզոքացնել հանրային դժգոհությունը։
Բացի այդ, Իրանի իշխանություններին, Վարդանյանի կարծիքով, դժվար թե հաջողվի բոլոր ուղղություններով լուրջ բարեփոխումներ իրականացնել։ Օրինակ, երկրի խորհրդարանը վերջերս օրենք է ընդունել, որը պատիժ է նախատեսում 12 տարեկանից բարձր կանանց և աղջիկների համար, եթե նրանք առանց հիջաբի հայտնվեն հասարակական վայրերում, ինչպես նաև համացանցում: Հիջաբ կրելուց հրաժարվելու համար պատիժը նախկինում էլ էր գործում, սակայն այժմ տուգանքները կտրուկ աճել են, իսկ սպառնացող բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 15 տարի: Այս իրավիճակում կառավարությունը դիմել է խորհրդարանին՝ խնդրելով հետաձգել օրենքի գործողությունը և հնարավորություն տալ իշխանություններին ներկայացնել այդ կապակցությամբ իրենց դիտողությունները։
Զինված ընդդիմությունը դեմ է Սիրիայում հիջաբ հագնելու պարտադրանքին. ԶԼՄ
Առայժմ հայտնի չէ, թե օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ ինչ փոփոխություններ կառաջարկի նախագահի թիմը, սակայն Վարդանյանը կասկածներ ունի, որ այս հարցում կառավարությունը զգալի արդյունքների կհասնի. առավելագույն դեպքում խոսքը կարող է վերաբերել տուգանքների որոշակի նվազեցման մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկիրը համակած զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին Իրանի իշխանությունները 2022 թվականի սեպտեմբերին սահմանափակել էին որոշ սոցիալական ցանցերի և մեսենջերների հասանելիությունը։
Լրահոս
0