https://arm.sputniknews.ru/20241226/tshgnazhamic-ashkharhi-durs-galn-arevmutqic-che-vor-kakhvats-e-kvosachev-84349601.html
Ճգնաժամից աշխարհի դուրս գալն Արևմուտքից չէ, որ կախված է. Կոսաչև
Ճգնաժամից աշխարհի դուրս գալն Արևմուտքից չէ, որ կախված է. Կոսաչև
Sputnik Արմենիա
Կոնստանտին Կոսաչևի խոսքով՝ ոչ մի խաղաղ համաձայնագիր չի կարող անտեսել մարտի դաշտում ստեղծված իրողությունները։ 26.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-26T16:09+0400
2024-12-26T16:09+0400
2024-12-26T16:40+0400
կոնստանտին կոսաչև
արևմուտք
ռուսաստան
աշխարհ
ճգնաժամ
https://cdn.am.sputniknews.ru/img/2145/83/21458364_0:139:1600:1039_1920x0_80_0_0_b17dea07ded37ce24be3836deb96ebf0.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Սուր ճգնաժամից աշխարհի դուրս գալն ամենից շատ կախված է ոչ թե ԱՄՆ նախագահից և ընդհանրապես Արևմուտքից, այլ Ռուսաստանից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։Նրա խոսքով՝ պատերազմի դաշտում ստեղծված իրողություններն անտեսել չի կարող ոչ մի խաղաղության համաձայնագիր։ «Եվ այդ իրողությունները ստեղծում են հենց մեր զինվորները, սպաները, կամավորներն ու բոլոր նրանք, ովքեր ներգրավված են մարտական շփման գծում ձեռքբերումներին, որոնք անցնող տարում քիչ չեն եղել», - ընդգծել է սենատորը։Ռուսաստանը հեռացել է անդունդի եզրից. Պուտինը՝ Արևմուտքի և Ելցինի հարաբերությունների մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանդես էր եկել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններով. Մոսկվան անհապաղ կդադարեցնի կրակը և բանակցությունների պատրաստակամության մասին կհայտարարի Ռուսաստանի նոր տարածաշրջաններից ուկրաինական զորքերի դուրսբերումից հետո: Բացի այդ, Պուտինը հավելել է, որ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու, ապառազմականացում և ապազգայնացում իրականացնելու, ինչպես նաև չեզոք, արտադաշինքային և առանց միջուկային կարգավիճակ ընդունելու մասին: ՌԴ նախագահը հիշատակել է նաև իր երկրի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2145/83/21458364_181:0:1600:1064_1920x0_80_0_0_7cd541a94d0d9006f1a38a3d35ae4a74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնստանտին կոսաչև, արևմուտք, ռուսաստան, աշխարհ, ճգնաժամ
կոնստանտին կոսաչև, արևմուտք, ռուսաստան, աշխարհ, ճգնաժամ
Ճգնաժամից աշխարհի դուրս գալն Արևմուտքից չէ, որ կախված է. Կոսաչև
16:09 26.12.2024 (Թարմացված է: 16:40 26.12.2024) Կոնստանտին Կոսաչևի խոսքով՝ ոչ մի խաղաղ համաձայնագիր չի կարող անտեսել մարտի դաշտում ստեղծված իրողությունները։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Սուր ճգնաժամից աշխարհի դուրս գալն ամենից շատ կախված է ոչ թե ԱՄՆ նախագահից և ընդհանրապես Արևմուտքից, այլ Ռուսաստանից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։
«Ամենամեծ ուշադրությունը սևեռված էր ԱՄՆ-ում նախագահի փոփոխության վրա, սակայն խորապես համոզված եմ, որ այն, թե ինչպես աշխարհը դուրս կգա սուր ճգնաժամից, ամենից շատ կախված է ոչ թե ԱՄՆ նախագահից կամ Արևմուտքից, այլ Ռուսաստանից», - նշել է նա:
Նրա խոսքով՝ պատերազմի դաշտում ստեղծված իրողություններն անտեսել չի կարող ոչ մի խաղաղության համաձայնագիր։
«Եվ այդ իրողությունները ստեղծում են հենց մեր զինվորները, սպաները, կամավորներն ու բոլոր նրանք, ովքեր ներգրավված են մարտական շփման գծում ձեռքբերումներին, որոնք անցնող տարում քիչ չեն եղել», - ընդգծել է սենատորը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանդես էր եկել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններով. Մոսկվան անհապաղ կդադարեցնի կրակը և բանակցությունների պատրաստակամության մասին կհայտարարի Ռուսաստանի նոր տարածաշրջաններից ուկրաինական զորքերի դուրսբերումից հետո: Բացի այդ, Պուտինը հավելել է, որ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու, ապառազմականացում և ապազգայնացում իրականացնելու, ինչպես նաև չեզոք, արտադաշինքային և առանց միջուկային կարգավիճակ ընդունելու մասին: ՌԴ նախագահը հիշատակել է նաև իր երկրի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին։