https://arm.sputniknews.ru/20241226/siriaji-pluzum-tujl-tal-chi-kareli-teev-vomanq-kcankanajin-vor-ajdpes-liner-lavrvov-84344855.html
Սիրիայի փլուզում թույլ տալ չի կարելի, թեև ոմանք կցանկանային, որ այդպես լիներ. Լավրով
Սիրիայի փլուզում թույլ տալ չի կարելի, թեև ոմանք կցանկանային, որ այդպես լիներ. Լավրով
Sputnik Արմենիա
Մոսկվան կապեր է պահպանում Սիրիայի նոր իշխանությունների հետ, շահագրգռված է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսությամբ։ 26.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-26T13:44+0400
2024-12-26T13:44+0400
2024-12-26T13:44+0400
սիրիա
սերգեյ լավրով
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84342852_0:0:1920:1080_1920x0_80_0_0_67985b6235fbdead3812e9bb6ef1dc3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Չի կարելի թույլ տալ, որ Սիրիան մասերի բաժանվի, թեև «ոմանք կցանկանային, որ դա այդպես լինի», ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Ինչպես նշել է ՌԴ նախարարը` Իսրայելը պետք է հասկանա իր պատասխանատվությունն ու չփորձի «իր անվտանգությունն ապահովել մյուսների անվտանգության հաշվին»։Լավրովը հավելել է, որ ԱՄՆ–ն աջակցում է Սիրիայի արևելքում անջատողական միտումներին։Ռուսական դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ Սիրիայում ընտրություններին պետք է մասնակցեն բոլոր քաղաքական և էթնոդավանական խմբերը։Նրա խոսքով` ՌԴ–ն Թուրքիայի և Իրանի հետ միասին, մի շարք արաբական երկրների մասնակցությամբ, պատրաստ է օգնել ընտրությունների կազմակերպմանը այնպես, որ դրանք ճանաչվեն բոլորի կողմից և որևէ «հարց չառաջացնեն»։ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանը կապեր է պահպանում Սիրիայի նոր իշխանությունների հետ և շահագրգռված է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսությամբ։«Մենք կապեր ենք պահպանում Սիրիայի նոր իշխանությունների հետ մեր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով: Այժմ մենք առաջին հերթին քննարկում ենք Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության և մեր դեսպանատան անվտանգ գործունեության ապահովման հարցերը», - ասել է Լավրովը։Ավելին, Ռուսաստանը հույս ունի, որ կվերականգնի տնտեսական համագործակցությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ։«Հուսով եմ, որ տնտեսական ու ներդրումային համագործակցության հարցերում, որտեղ մենք անցած տարիներին որոշակի ձեռքբերումներ ունենք, կկարողանանք վերսկսել աշխատանքը նոր ղեկավարների հետ, երբ վերջնական կձևավորվի իշխանության նոր կառուցվածքը», - ասել է նախարարը։ Եզրակացություններ անելը վաղ է. Իրանի արտգործնախարարը՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասինՀիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84342852_231:0:1671:1080_1920x0_80_0_0_412fbcaef0a5117f3b9f1fb02cee01d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, սերգեյ լավրով, ռուսաստան, видео
սիրիա, սերգեյ լավրով, ռուսաստան, видео
Սիրիայի փլուզում թույլ տալ չի կարելի, թեև ոմանք կցանկանային, որ այդպես լիներ. Լավրով
Մոսկվան կապեր է պահպանում Սիրիայի նոր իշխանությունների հետ, շահագրգռված է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսությամբ։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Չի կարելի թույլ տալ, որ Սիրիան մասերի բաժանվի, թեև «ոմանք կցանկանային, որ դա այդպես լինի», ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես նշել է ՌԴ նախարարը` Իսրայելը պետք է հասկանա իր պատասխանատվությունն ու չփորձի «իր անվտանգությունն ապահովել մյուսների անվտանգության հաշվին»։
Լավրովը հավելել է, որ ԱՄՆ–ն աջակցում է Սիրիայի արևելքում անջատողական միտումներին։
Ռուսական դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ Սիրիայում ընտրություններին պետք է մասնակցեն բոլոր քաղաքական և էթնոդավանական խմբերը։
Նրա խոսքով` ՌԴ–ն Թուրքիայի և Իրանի հետ միասին, մի շարք արաբական երկրների մասնակցությամբ, պատրաստ է օգնել ընտրությունների կազմակերպմանը այնպես, որ դրանք ճանաչվեն բոլորի կողմից և որևէ «հարց չառաջացնեն»։
«Առաջատար բոլոր երկրներն ընդգծում են, որ անհրաժեշտ է դա անել այնպես, որ գործընթացը լինի ներառական, որպեսզի նախընտրական արշավին և բուն ընտրություններին կարողանան մասնակցել սիրիացի ժողովրդի բոլոր քաղաքական և էթնոդավանական խմբերը։ Դա հեշտ գործընթաց չէ (կրկնեմ ևս մեկ անգամ), բայց մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Աստանայի ձևաչափի շրջանակներում», - ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանը կապեր է պահպանում Սիրիայի նոր իշխանությունների հետ և շահագրգռված է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսությամբ։
«Մենք կապեր ենք պահպանում Սիրիայի նոր իշխանությունների հետ մեր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով: Այժմ մենք առաջին հերթին քննարկում ենք Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության և մեր դեսպանատան անվտանգ գործունեության ապահովման հարցերը», - ասել է Լավրովը։
Ավելին, Ռուսաստանը հույս ունի, որ կվերականգնի տնտեսական համագործակցությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ։
«Հուսով եմ, որ տնտեսական ու ներդրումային համագործակցության հարցերում, որտեղ մենք անցած տարիներին որոշակի ձեռքբերումներ ունենք, կկարողանանք վերսկսել աշխատանքը նոր ղեկավարների հետ, երբ վերջնական կձևավորվի իշխանության նոր կառուցվածքը», - ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։
Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: