00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԲՐԻԿՍ-ի հետ մերձեցման հարցում. Կոպիրկին

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2024
Սերգեյ Կոպիրկին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանն ավարտել է ԲՐԻԿՍ-ում նախագահելը։ Sputnik Արմենիայի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատմել է, թե ինչով է հիշարժան այս ժամանակահատվածը։
ԲՐԻԿՍ-ը եզակի միջպետական հանրույթ է, որտեղ գերիշխում է միջազգային իրավունքը։ Այն ուղղված է նոր, ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։ Միավորման մասնակից պետություններում ապրում է 3,6 մլրդ մարդ, արտադրվում է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 35 տոկոսը։ Ավելի քան 30 երկիր հայտարարել է այդ միջպետական ակումբի հետ սերտ կապեր հաստատելու մտադրության մասին:
Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի նախագահի պաշտոնում 2024 թվականին ակտիվորեն առաջ է մղել համագործակցությունը երեք առանցքային ուղղություններով` «քաղաքականություն և անվտանգություն», «տնտեսություն և ֆինանսներ», «մշակութային և հումանիտար կապեր»։
Մենք առաջնահերթ ուշադրություն ենք դարձրել գիտության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և բնապահպանության ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը, ԲՐԻԿՍ-ի շրջանակներում փոխգործակցության բոլոր ուղղություններում նրա նոր լիիրավ մասնակիցների` Եգիպտոսի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Եթովպիայի ներդաշնակ ներառմանը, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի գործընկեր պետությունների նոր կատեգորիայի համար չափանիշների մշակմանը:
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2024
ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի օրակարգն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանին․ Փաշինյան
Ռուսաստանը նախաձեռնություններ է ներկայացրել այնպիսի արդիական թեմաների շուրջ, ինչպիսիք են անվտանգ տրանսպորտային շղթաների ստեղծումը, մասնավորապես՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, հանդես է եկել ԲՐԻԿՍ-ի շրջանակներում տրանսպորտի մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկով, ակտիվացրել է արբանյակային խմբավորման ոլորտում ԲՐԻԿՍ-ի երկրների համագործակցության համաձայնագրի իրականացումը և արհեստական բանականությամբ ոլորտում Ռուսաստանում մշակված էթիկայի օրենսգրքի խթանումը։ ՌԴ-ն հանդես է եկել նաև զանգվածային վարակիչ հիվանդությունների առաջացման վաղ նախազգուշացման համակարգի գործարկման և միջուկային բժշկության ոլորտում համակարգման հաստատման նախաձեռնությամբ:
ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության գագաթնակետը հոկտեմբերին Կազանում կայացած գագաթաժողովն էր, որին ներկա էին շուրջ քսան հազար հյուրեր, երեսունհինգ երկրների ու վեց միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ: Դրանով հստակ հերքվեց այն առասպելը, թե Ռուսաստանը «միջազգային մեկուսացման» մեջ է։
Այս խոշոր միջազգային միջոցառման արդյունքում ԲՐԻԿՍ-ի պետությունները կրկին ընդգծել են ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Համաշխարհային բանկի և Առևտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման անհրաժեշտությունը: Վերահաստատել են միակողմանի պատժամիջոցների անընդունելիությունը, կայուն զարգացման նպատակների իրականացման նշանակությունը, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի և ահաբեկչությանը դիմակայելու կարևորությունը։
Վիկտորյա Պանովա - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
Համապատասխանում է Երևանի շահերին. Պանովան՝ ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցության մասին
Ամրապնդել են միջազգային իրավունքի և ինքնիշխան շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ավելի ժողովրդավարական, ներառական և բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման հանձնառությունը։ Կազանում հաստատվել է նաև «կազմակերպության գործընկեր երկրների» կատեգորիան․ դրանք են՝ Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Վիետնամը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Կուբան, Մալայզիան, Նիգերիան, Թաիլանդը, Թուրքիան, Ուգանդան և Ուզբեկստանը:
Կազանի գագաթաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նշանակալի իրադարձություն էր հայ-ադրբեջանական բարձր մակարդակի արդյունավետ բանակցությունների անցկացումը Կազանի համաժողովի շրջանակներում՝ հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Դա գործնականում ապացուցեց, որ ԲՐԻԿՍ-ը կարող է որպես հարմարավետ և չեզոք հարթակ հանդես գալ վիճելի հարցերի կարգավորման նպատակով միջպետական երկխոսության համար։ Հայաստանում ԲՐԻԿՍ-ի հետ մերձեցման նկատմամբ հետաքրքրության հասունացման դեպքում Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան՝ դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ոգով։
Ինչ օգուտ կարող է ստանալ ՀՀ–ն ԲՐԻԿՍ-ի հետ փոխգործակցությունից. փորձագետի մեկնաբանությունը
Հաջորդ տարի ԲՐԻԿՍ-ի նախագահությունն անցնում է Բրազիլիային։ Ինչպես հաստատել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեր բրազիլացի ընկերներին կցուցաբերենք ամբողջ անհրաժեշտ աջակցությունը այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման և միավորման հետագա զարգացման գործում։ Ռուսաստանը տրամադրված է ԲՐԻԿՍ-ի գծով բոլոր գործընկերների հետ եռանդուն և սերտ համակարգման՝ փոխադարձ հարգալից և փոխշահավետ միջպետական համագործակցության հետագա զարգացման և ավելի արդար աշխարհակարգի կառուցման շահերից ելնելով։
Լրահոս
0