00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի ԱԳՆ-ում ասել են` ինչից է կախված Դամասկոսում դեսպանատան բացումը

© Sputnik / Александр ВильфИран флаг
Иран флаг - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2024
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Դամասկոսում իրանական դեսպանատան աշխատանքի վերսկսումը պահանջում է «նախապատրաստական աշխատանքներ»:
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Իրանը Դամասկոսում իր դեսպանատան աշխատանքը վերսկսելու մասին որոշում կկայացնի՝ ելնելով Սիրիայի նոր կառավարության քաղաքական ուղեգծից: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Իրանը որոշում կկայացնի` հիմնվելով Սիրիայում նոր իշխանությունների գործողությունների և քաղաքական գծի վրա։ Ինչպես ձեզ հայտնի է, այս պահին Սիրիայում իրավիճակը մնում է անորոշ», – Մոհաջերանիի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։
Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին դեկտեմբերի 16-ին պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ Սիրիայում Իրանի դեսպանությունն ու հյուպատոսությունը շուտով կարող են վերսկսել աշխատանքը: Հաջորդ օրը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Դամասկոսում իրանական դեսպանատան աշխատանքի վերսկսումը պահանջում է «նախապատրաստական աշխատանքներ», որոնց կարևորագույն տարրը դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց աշխատակիցների անվտանգության ապահովումն է:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց:
Լրահոս
0