00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարին «բերքառատ էր». Փաշիկ Ալավերդյանը` ծանրամարտի 2024 թվականի արդյունքների մասին

© Sputnik / Asatur YesayantsՓաշիկ Ալավերդյան
Փաշիկ Ալավերդյան - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2024
Բաժանորդագրվել
2024 թվականին Հայաստանի տղամարդ ծանրամարտիկները տարբեր առաջնություններում և մրցումներում 136 մեդալ են նվաճել։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ծանրամարտի 2024 թվականի արդյունքներից գոհ է։ Այս մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ` ամփոփելով ծանրամարտի 2024 թվականի արդյունքները։
«Այս տարին ինձ համար շատ բերքառատ էր։ Մասնակցել ենք 5 խոշոր մրցման ու չնայած մեդալները քիչ են եղել, բայց դրանք աննախադեպ են եղել Հայաստանի համար։ Պատճառն այն է, որ Հայաստանը որևէ ժամանակ ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն չի ունեցել, իսկ այդ տարի ունեցել ենք (խոսքը Վարազդատ Լալայանի մասին է,–խմբ.)։ Երկրորդ լավ կողմն այն է, որ 136 մեդալ ենք նվաճել, որից 57-ը ոսկի են, 39-ը` արծաթ, 40-ը` բրոնզ։ Միայն 30 անգամ աշխարհին ստիպել ենք լսել մեր հանրապետության հիմնը ու բարձրացվել է ՀՀ դրոշը,– նշեց Ալավերդյանը։
Խոսելով Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնության մասին` նա ասաց, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիկներն ամենաշատ միավորներն են վաստակել, չնայած 1 մարզիկ վնասվածք էր ստացել ու դուրս մնացել։
«Եթե 1-2 հոգի էլ պակաս լինի առաջնություններին, միևնույնն է` իմ թիմի դեմ խաղ չկա։ Մենք առաջին անգամ էլ այս տարի մասնակցել ենք Թաիլանդում ընթացող աշխարհի գավաթին և այնտեղ 4 հոգի աառաջին տեղն է գրավել, 2000-ական դոլար են ստացել։ Երկրորդ և երրորդ տեղեր գրավողներ էլ ենք ունեցել»,– ասաց մարզիչը։
Փաշիկ Ալավերդյանը պարզաբանեց` ինչու են ԱԱ–ին մասնակցել քիչ պատրաստված մարզիկներ
Հիշեցնենք, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ծանրամարտի ԱԱ–ն մեկնարկել էր դեկտեմբերի 6-ին և ավարտվել 15-ին։
Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում ներկայացրել է 11 մարզիկ, որոնց թվում 9 տղամարդ է, 2 կին։ Նրանք են Գարիկ Չոլակյանը (61 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) Վարազդատ Լալայանը (109 +), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը (երկուսն էլ՝ 87 կգ):
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Լրահոս
0