https://arm.sputniknews.ru/20241225/masud-pezeshqiany-handipel-e-irana-iraqjan-paterazmum-zvohvats-hajeri-yntaniqneri-het-84323429.html
Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայերի ընտանիքների հետ
Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայերի ընտանիքների հետ
Sputnik Արմենիա
Այս պատերազմը շարունակվել է 8 տարի և համարվում է 20-րդ դարի ամենաերկարատև զինված բախումներից մեկը։ 25.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-25T17:59+0400
2024-12-25T17:59+0400
2024-12-25T18:24+0400
մասուդ փեզեշքիան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
իրաք
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/19/84319222_0:263:1440:1073_1920x0_80_0_0_53c9566523f6d32aa63636c73b59617f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայերի հարազատների հետ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։Շեշտվում է, որ Իրանի նախագահը հանդիպումն իրականացրել է Հիսուս Քրիստոսի օրհնյալ ծննդյան տոնի նախօրեին (խմբ․ կաթոլիկ եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին)։ Նա երախտագիտություն է հայտնել ընտանիքի անդամներին իրենց համբերության ու տոկունության համար, շնորհակալագրեր հանձնել։«Այս վեհ նահատակները իրենց կրոնական ուսմունքներով, օրինակելի հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ կանգնեցին մյուս հայրենակիցների կողքին՝ ի պաշտպանություն երկրի պատվի ու անձեռնմխելիության և իրենց հաստատակամությամբ ու վճռականությամբ կլինեն երկրի հավերժական հպարտության ու պատվի առարկան»,- նշված է շնորհակալագրում։Իրանա-իրաքյան պատերազմը շարունակվել է մոտ 8 տարի՝ 1980-1988թթ․։ Այն համարվում է 20-րդ դարի ամենաերկարատև զինված բախումներից մեկը։Իրաքին ուղղված իսրայելական սպառնալիքների ֆոնին Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել կանխել սրացումը
իրանի իսլամական հանրապետություն
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/19/84319222_0:128:1440:1208_1920x0_80_0_0_42b80d751ad72dcd5d4eda875a97e93f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մասուդ փեզեշքիան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, իրաք, պատերազմ
մասուդ փեզեշքիան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, իրաք, պատերազմ
Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայերի ընտանիքների հետ
17:59 25.12.2024 (Թարմացված է: 18:24 25.12.2024) Այս պատերազմը շարունակվել է 8 տարի և համարվում է 20-րդ դարի ամենաերկարատև զինված բախումներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայերի հարազատների հետ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը
ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Շեշտվում է, որ Իրանի նախագահը հանդիպումն իրականացրել է Հիսուս Քրիստոսի օրհնյալ ծննդյան տոնի նախօրեին (խմբ․ կաթոլիկ եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին)։ Նա երախտագիտություն է հայտնել ընտանիքի անդամներին իրենց համբերության ու տոկունության համար, շնորհակալագրեր հանձնել։
«Այս վեհ նահատակները իրենց կրոնական ուսմունքներով, օրինակելի հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ կանգնեցին մյուս հայրենակիցների կողքին՝ ի պաշտպանություն երկրի պատվի ու անձեռնմխելիության և իրենց հաստատակամությամբ ու վճռականությամբ կլինեն երկրի հավերժական հպարտության ու պատվի առարկան»,- նշված է շնորհակալագրում։
Իրանա-իրաքյան պատերազմը շարունակվել է մոտ 8 տարի՝ 1980-1988թթ․։ Այն համարվում է 20-րդ դարի ամենաերկարատև զինված բախումներից մեկը։