00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը չի հանդուրժի ԵՄ–ի շանտաժները. Թբիլիսիի քաղաքապետ

© Tbilisi City HallԿախա Կալաձե
Կախա Կալաձե - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2024
Կախա Կալաձե
Բաժանորդագրվել
Կախա Կալաձեն նշել է, որ Վրաստանի իշխանություններն ուզում են բարեկամություն հաստատել ԵՄ-ի հետ, սակայն հարաբերությունները պետք է երկկողմ լինեն:
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քննադատել է երկրի վրա արևմտյան ճնշումները: Նա հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար ֆինանսական օգնությամբ կամ թեկնածուի կարգավիճակով շանտաժ անելն անընդունելի է:

«Մե՛կ փողով շանտաժը, մե՛կ թեկնածուի կարգավիճակով շանտաժը, մե՛կ բանակցություններ սկսել– չսկսելու շանտաժը մեզ համար կտրականապես անընդունելի են։ Մենք բարեկամություն և գործընկերություն ենք ուզում, բայց իրավահավասարության պայմաններում»,- Կալաձեի խոսքը մեջբերում է Sputnik Գրուզիան։

Մեկնաբանությունը հնչել է Գերմանիայի կողմից 237 մլն եվրո արժողությամբ նախագծերի կասեցման ֆոնին, ինչը, Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի խոսքով, կապված է եվրաինտեգրումից երկրի նահանջի և բողոքի ցույցերի ճնշման հետ:
Կալաձեն հավելել է, որ իշխանությունները պատրաստ են փոխհատուցել հնարավոր կորուստները:
«Եթե որոշակի ոլորտների աջակցելու անհրաժեշտություն կա, այսօր Վրաստանի բյուջեն պատրաստ է օգնել։ Մենք միշտ լինելու ենք ժողովրդի կողքին»,-ասել է նա։
Հիշեցնենք` Վրաստանում չի հանդարտվում բողոքի ալիքը, որն ավելի բուռն ընթացք ստացավ, երբ իշխանությունը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը մինչև 2028 թվականը հանում են օրակարգից, քանի որ այդ հարցն օգտագործվում է որպես շանտաժի գործիք։ Ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները պահանջում են խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել, իսկ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծված են որակում։
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ուժեղացրել են ճնշումը Վրաստանի վրա` սառեցնելով ֆինանսական օգնության մի մասը, դադարեցնելով համատեղ ծրագրերը և պատժամիջոցներ սահմանելով վրացական ղեկավարության ներկայացուցիչների դեմ: ԱՄՆ-ն նաև հետաձգել է «Noble Partner» զորավարժությունները և վիզային սահմանափակումներ է մտցրել երկրի ավելի քան 100 քաղաքացիների համար:
Արևմուտքը Վրաստանի իշխանություններին մեղադրում է ժողովրդավարական սկզբունքներից հեռանալու և ցուցարարների դեմ բռնաճնշումների մեջ։ Թբիլիսին պնդում է, որ ընտրությունները լեգիտիմ են` վկայակոչելով այն փաստը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և երկրի Սահմանադրական դատարանը ճանաչել են ընտրությունների արդյունքները։
Վրաստանի իշխանությունները խոստացել են փոփոխություն մտցնել աղմկահարույց օրենքում. ԵԽ
Լրահոս
0