00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ փաստաբանի խոսքով՝ քաղաքական հետապնդում է

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Հայրապետյան
Ռուբեն Հայրապետյան - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2024
Բաժանորդագրվել
Փաստաբանը նշում է՝ առհասարակ քրեական գործերը հարուցվում են փաստի առթիվ, ոչ թե անձի նկատմամբ, սակայն այս դեպքում կոնկրետ անձի քաղաքական հետապնդում է։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ նոր մեղադրանք է ներկայացվել, և գործն ուղարկվել է դատարան։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նրա խոսքով՝ ըստ էության նոր ոչինչ չկա, շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ դեռ 5 տարի առաջ սկսված քաղաքական հետապնդումները։
Պաշտպանական թիմն արդեն հնարավորություն է ունեցել ծանոթանալ քրգործի նյութերին։
«Քրեական գործը հարուցվում է ոչ թե մարդու նկատմամբ, այլ փաստի առթիվ, սակայն այստեղ իրավիճակն այլ է։ Այս քրեական գործի շուրջ 30 հատորն ուսումնասիրությունն ինձ հիմք է տալիս միանշանակ գալ այն համոզման, ևս մեկ անգամ փաստաթղթավորված համոզվել, որ քրգործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, այլ ոչ թե որևէ փաստի առթիվ»,- նշեց Մակինյանը։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն դեռ 2020 թվականի մայիսին հետախուզում է հայտարարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայրապետյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել 152 մլն դրամի խարդախության և 16 մլն դրամի փողերի լվացման մեղադրանքով։
Ըստ Մակինյանի՝ մինչև այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին պատկանող Զեյթունի կահույքի ֆաբրիկային։ Ֆեդերացիան, չցանկանալով վճարել պարտքերը, փորձում է օգտագործել պետության ռեսուրսները՝ իբրև նոր մեղադրանք է ներկայացնում։ Փաստաբանը նաև թվարկեց տարբեր տարիներին իրականացված 22 չարտերային չվերթներ, որոնք, ըստ նրա, Ռուբեն Հայրապետյանն իր անձնական միջոցներից է վճարել, որ ֆուտբոլի ազգային հավաքականն արտագնա խաղերի մասնակցի։
«Մարաթուկ» ՀՈԱԿ-ի տնօրենի գործով 2 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ
«Հափշտակությունը շահադիտական մղումներով կատարվող արարք է։ Շահադիտական մղումներ ունեցող մարդը 2,5 միլիոն դոլար մենակ իր անձնական միջոցներից ծախսու՞մ է հավաքականի թռիչքները կազմակերպելու համար»,- հարց է ուղղում փաստաբանը։
Նշում է՝ միջնորդություն է նաև ներկայացրել քննիչին՝ պարզելու՝ արդյոք այդ թռիչքների համար ֆեդերացիան թեկուզ մեկ լումա ծախսել է, թե ոչ։
Հավելում է, որ Հայրապետյանն ավելի քան 228 միլիոն դրամ, 137 հազար ԱՄՆ դոլար, 7 հազար եվրո նվիրաբերել է ՀՖՖ դրամարկղ։
Լրահոս
0