00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական մակարդակի թալան է. Հայկ Մարությանը` թանկացումների մասին

© Sputnik / Andranik GhazaryanՀայկ Մարության
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2024
Հայկ Մարության
Բաժանորդագրվել
Ըստ Երևանի նախկին քաղաքապետի` ՔՊ-ն կրկին ցույց է տալիս, որ հանրային կառավարման միայն մեկ ձև գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներն ու դրանով տնտեսական կայունության ու զարգացման պատրանք ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքային իշխանության` թանկացումների մասին հերթական որոշումը պետական մակարդակի թալան է։ Այս հայտարարությունն արել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանին նախագիծ է առաջ քաշել, ըստ որի` Երևանում աղբահանությունը կթանկանա, և վճարը 2025–ից կհաշվարկվի ըստ բնակարանի մակերեսի։
«Նոր տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցիներին ու անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց․ ավագանու ՔՊ-ական թևն այսօր հաստատեց աղբահանության վճարի փաստացի ավելացման և, ի հեճուկս դատարանի վճռի, «կարմիր գծերի» թանկացումը վերահաստատող որոշումը։ ՔՊ-ն կրկին ցույց է տալիս, որ հանրային կառավարման միայն մեկ ձև գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներն ու դրանով տնտեսական կայունության ու զարգացման պատրանք ստեղծել։ Այս վերջին թանկացումները, տրանսպորտի թանկացման նրանց փորձերը, երկրով մեկ գույքահարկի, շահութահարկի ու այլ հարկերի ու տուրքերի ավելացումը միայն մեկ անուն ունի՝ սա պետական մակարդակի թալան է»,– ֆեյսբուքյան էջում գրել է Մարությանը։
Նա ընդգծել է, որ ՔՊ կուսակցությունն այս թանկացումներն իրականացնում է իր հավատարիմ դաշնակիցների՝ «Հանրապետություն» կուսակցության լիդերներ Արամ Սարգսյանի ու Արտակ Զեյնալյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության օգնությամբ։
Լրահոս
0