https://arm.sputniknews.ru/20241224/pashinjani-sparnaliqy-votnaharum-e-hh-sahmanadrutjuny-davit-khazhakjan-84238242.html
Փաշինյանի սպառնալիքը ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը. Դավիթ Խաժակյան
Փաշինյանի սպառնալիքը ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը. Դավիթ Խաժակյան
Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի դիտարկմամբ` եթե կառավարությունը ցանկանում է իսկապես սահմանափակել համայնքի ղեկավարների ճոխ ծախսերը, ապա... 24.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-24T08:55+0400
2024-12-24T08:55+0400
2024-12-24T08:55+0400
դավիթ խաժակյան
նիկոլ փաշինյան
համայնքապետ
գյուղ
քաղաք
մարզ
սուբսիդավորել
սուբվենցիոն ծրագիր
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81965088_0:93:1600:994_1920x0_80_0_0_99b26891971e4a036d0a1be7445722e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Համայնքներում սուբվենցիոն ծրագրերը կրճատելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու ոտնահարում տեղական ինքնակառավարման սուվերենությունը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։Նշենք, որ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետն ասաց` եթե համայնքների ղեկավարները չկրճատեն ծառայողական ավտոմեքենաները, գործադիրը կսահմանափակի տվյալ համայնքների սուբվենցիոն ծրագրերը։«Այդպիսի բան վարչապետը կարող է կարգադրել միայն իր կուսակիցներին` ՔՊ–ի ներկայացուցիչներին, իսկ համայնքների ղեկավարներին նման ցուցում տալը ակնհայտորեն հակասում է թե՛ Սահմանադրությանը, թե՛ ՀՀ–ի կողմից ստորագրված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային»,– նշեց քաղաքական գործիչը։Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարության ծառայողական ավտոմեքենաներին, Խաժակյանը հիշեցրեց, որ համայնքային գույքի տնօրինումը բացառապես համայնքի ավագանու և քաղաքապետի լիազորությունն է, եթե անգամ ճոխ ծախսերն իրականում դատապարտելի են։Ամփոփելով առկա իրավիճակը` Դավիթ Խաժակյանը արձանագրեց, որ ծառայողական ավտոմեքենաների հարցում ՀՀ վարչապետը ընտրել է ոչ թե ինստիտուցիոնալ կարգավորման, այլ իր լծակները ոչ իրավաչափ կիրառելու ճանապարհը։Հիշեցնենք` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ ծառայողական ավտոմեքենաները կրճատելու իր հանձնարարականը պատշաճ չի կատարվել, ուստի ինքը որոշել է խնդիրը լուծել «կացնային ձևով»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81965088_179:0:1600:1066_1920x0_80_0_0_828d9d82f4e6a947aeda74b108848984.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ խաժակյան, նիկոլ փաշինյան, համայնքապետ, գյուղ, քաղաք, մարզ, սուբսիդավորել, սուբվենցիոն ծրագիր, ավտոմեքենա
դավիթ խաժակյան, նիկոլ փաշինյան, համայնքապետ, գյուղ, քաղաք, մարզ, սուբսիդավորել, սուբվենցիոն ծրագիր, ավտոմեքենա
Փաշինյանի սպառնալիքը ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը. Դավիթ Խաժակյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի դիտարկմամբ` եթե կառավարությունը ցանկանում է իսկապես սահմանափակել համայնքի ղեկավարների ճոխ ծախսերը, ապա պետք է ոչ թե սպառնա, այլ ընդունի համապատասխան որոշումներ, սահմանի քվոտաներ։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Համայնքներում սուբվենցիոն ծրագրերը կրճատելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու ոտնահարում տեղական ինքնակառավարման սուվերենությունը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նշենք, որ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետն ասաց` եթե համայնքների ղեկավարները չկրճատեն ծառայողական ավտոմեքենաները, գործադիրը կսահմանափակի տվյալ համայնքների սուբվենցիոն ծրագրերը։
ՀՀ Սահմանադրությունը հստակ բաժանում է տեղական ինքնակառավարումը կենտրոնական կառավարությունից։ Իսկ Եվրոպական խարտիայի համապատասխան դրույքը ուղիղ արգելում է կառավարության կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և այլ աջակցությունների տրամադրումը պայմանավորել ՏԻՄ–ին այս կամ այն որոշումը պարտադրելով։
«Այդպիսի բան վարչապետը կարող է կարգադրել միայն իր կուսակիցներին` ՔՊ–ի ներկայացուցիչներին, իսկ համայնքների ղեկավարներին նման ցուցում տալը ակնհայտորեն հակասում է թե՛ Սահմանադրությանը, թե՛ ՀՀ–ի կողմից ստորագրված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային»,– նշեց քաղաքական գործիչը։
Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարության ծառայողական ավտոմեքենաներին, Խաժակյանը հիշեցրեց, որ համայնքային գույքի տնօրինումը բացառապես համայնքի ավագանու և քաղաքապետի լիազորությունն է, եթե անգամ ճոխ ծախսերն իրականում դատապարտելի են։
«Եթե կա ցանկություն դրանք սահմանափակելու, ապա պետք է ընդունվեն համապատասխան օրենքներ ու կառավարության որոշումներ, որով կսահմանվեն քվոտաներ, թե ինչպես պետք է իրականացվի այդ մեքենաների ձեռքբերումը»,– նշեց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս կերպ հավասար պայմաններ կսահմանվեն բոլոր համայնքների ղեկավարների համար։ Մինչդեռ, սուբվենցիաների կրճատման սպառնալիքով համայնքի ղեկավարներին ստիպել կրճատել ծառայողական մեքենաների քանակը, նրա գնահատմամբ, ուղղակի ՏԻՄ շահերի ոտնահարում է։
Ամփոփելով առկա իրավիճակը` Դավիթ Խաժակյանը արձանագրեց, որ ծառայողական ավտոմեքենաների հարցում ՀՀ վարչապետը ընտրել է ոչ թե ինստիտուցիոնալ կարգավորման, այլ իր լծակները ոչ իրավաչափ կիրառելու ճանապարհը։
Հիշեցնենք` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ ծառայողական ավտոմեքենաները կրճատելու իր հանձնարարականը պատշաճ չի կատարվել, ուստի ինքը որոշել է խնդիրը լուծել «կացնային ձևով»։