https://arm.sputniknews.ru/20241224/mardkutjuny-chi-steghtsel-ajnpisi-zhavel-vorvov-kareli-e-maqrel-pashinjani-kharany-ashvotjan-84268101.html
Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Փաշինյանի խարանը․ Աշոտյան
Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Փաշինյանի խարանը․ Աշոտյան
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Փաշինյանն իր հայտարարություններով կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ է հետապնդում, մասնավորապես՝ ուզում է մաքրել իր անունը մեղքերից։ 24.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-24T15:40+0400
2024-12-24T15:40+0400
2024-12-24T15:46+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արմեն աշոտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/18/84267545_0:0:1600:900_1920x0_80_0_0_daea63e53d00ed1b9edbc9ce7c5de314.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՀՀ նախկին նախագահները ճիշտ են արել, որ մերժել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը։ Այս մասին Աշոտյանն ասաց այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում։«Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին, որովհետև Նիկոլն ուզում է «Օվերտոնի պատուհան» (դիսկուրսի պատուհան) բացել։ Փաշինյանը մի քանի անգամ փորձել է այս հարցում դա անել, բայց չի բացվում այդ պատուհանը։ Նախագահներն էլ, բնականաբար, մերժել են, որ չծառայեն այդ նպատակներին»,- ասաց Աշոտյանը։Ըստ նրա՝ նախագահները չեն մասնակցում բանավեճին նաև այն պատճառով, որ իրենց մակարդակով չլեգիտիմացնեն այդ հարցի գոյությունը։«Այստեղ բացարձակ զարմանալու բան չկա՝ պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ, ես եմ մի քանի անգամ Նիկոլին հրավիրել բանավեճերի։ Ի տարբերություն նախագահների՝ ես, իմ մասնագիտությամբ պայմանավորված, զզվող չեմ, կարող եմ մասնակցել»,- նշեց Աշոտյանը։Նրա խոսքով՝ Փաշինյանն Արցախին վերաբերող իր հայտարարություններով 2 խնդիր է փորձում լուծել՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետ առումով ուզում է նախընտրական շրջանում մաքրել իրեն մեղքերից, առաջին հերթին Արցախի հանձնման մեղքն է, իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ անունը մաքրել։ ՀՀԿ փոխնախագահը վստահ է՝ բոլոր այդ փորձերն ապարդյուն են։«Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի խարանը»,- ասաց Աշոտյանը։Անդրադառնալով Փաշինյանի վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ Աշոտյանն ասաց՝ ըստ էության, Ալիևի՝ Սոլովյովին տված հարցազրույցի շարունակությունն էր։«Չեմ բացառում, որ այսօր Ալիևի ծննդյան օրն էլ շնորհավորած լինի»,- նշեց Աշոտյանը։Լրագրողները նաև հետաքրքրվեցին` արդյոք հնարավոր համարո՞ւմ է 2025թ-ին արտահերթ ընտրությունների անցկացումը, Աշոտյանը պատասխանեց` ցավոք, մեր երկրում ամեն ինչ հնարավոր է ու վատ սցենարներով։Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: ՀՀ երեք նախագահների գրասենյակները հայտարարություններ էին տարածել՝ կեղծ և սուտ անվանելով Փաշինյանի պնդումները։ Դրանից հետո Փաշինյանը հերթական գրառումն արեց՝ բանավեճի հրավիրելով ՀՀ երեք նախագահներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/18/84267545_330:0:1530:900_1920x0_80_0_0_65593540aaca90621099a298eb088ba9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն աշոտյան
հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն աշոտյան
Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Փաշինյանի խարանը․ Աշոտյան
15:40 24.12.2024 (Թարմացված է: 15:46 24.12.2024) Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Փաշինյանն իր հայտարարություններով կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ է հետապնդում, մասնավորապես՝ ուզում է մաքրել իր անունը մեղքերից։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՀՀ նախկին նախագահները ճիշտ են արել, որ մերժել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը։ Այս մասին Աշոտյանն ասաց այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
«Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին, որովհետև Նիկոլն ուզում է «Օվերտոնի պատուհան» (դիսկուրսի պատուհան) բացել։ Փաշինյանը մի քանի անգամ փորձել է այս հարցում դա անել, բայց չի բացվում այդ պատուհանը։ Նախագահներն էլ, բնականաբար, մերժել են, որ չծառայեն այդ նպատակներին»,- ասաց Աշոտյանը։
Ըստ նրա՝ նախագահները չեն մասնակցում բանավեճին նաև այն պատճառով, որ իրենց մակարդակով չլեգիտիմացնեն այդ հարցի գոյությունը։
«Այստեղ բացարձակ զարմանալու բան չկա՝ պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ, ես եմ մի քանի անգամ Նիկոլին հրավիրել բանավեճերի։ Ի տարբերություն նախագահների՝ ես, իմ մասնագիտությամբ պայմանավորված, զզվող չեմ, կարող եմ մասնակցել»,- նշեց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն Արցախին վերաբերող իր հայտարարություններով 2 խնդիր է փորձում լուծել՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետ առումով ուզում է նախընտրական շրջանում մաքրել իրեն մեղքերից, առաջին հերթին Արցախի հանձնման մեղքն է, իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ անունը մաքրել։ ՀՀԿ փոխնախագահը վստահ է՝ բոլոր այդ փորձերն ապարդյուն են։
«Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի խարանը»,- ասաց Աշոտյանը։
Անդրադառնալով Փաշինյանի վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ Աշոտյանն ասաց՝ ըստ էության, Ալիևի՝ Սոլովյովին տված հարցազրույցի շարունակությունն էր։
«Չեմ բացառում, որ այսօր Ալիևի ծննդյան օրն էլ շնորհավորած լինի»,- նշեց Աշոտյանը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին` արդյոք հնարավոր համարո՞ւմ է 2025թ-ին արտահերթ ընտրությունների անցկացումը, Աշոտյանը պատասխանեց` ցավոք, մեր երկրում ամեն ինչ հնարավոր է ու վատ սցենարներով։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում
գրել էր, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: ՀՀ երեք նախագահների գրասենյակները
հայտարարություններ էին տարածել՝ կեղծ և սուտ անվանելով Փաշինյանի պնդումները։ Դրանից հետո Փաշինյանը հերթական գրառումն արեց՝ բանավեճի հրավիրելով ՀՀ երեք նախագահներին։