00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ Դեմոյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Դեմոյան
Հայկ Դեմոյան - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2024
Բաժանորդագրվել
Թանգարանի նախկին տնօրենը նաև առաջարկել է, որ Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը հրապարակավ խոստովանեն՝ թանգարանից գրքեր գողացել են, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը հանրային բանավեճի է հրավիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իր ֆեյսբուքյան էջում Դեմոյանը գրել է, որ միակ պատմաբանն է, որի գրքերի հետ 2018 և 2019 թվականներին Փարիզում լուսանկարվել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Ուստի կարծում է, որ իր անձի ու գիտական արդյունքի նման գովազդն ու ճանաչումը հիմքեր չի տալու հրավերը մերժելու:
«Ես նախապատրաստել եմ ոսկեղենիկ հայերենով կազմված, մեկը մյուսից ընտիր 20 հարց և կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շոյված կլինի, երբ իրեն ուղիղ եթերում հարցեր կուղղի պատմական գիտությունների դոկտորը` առիթ ստեղծելով լուրջ բացահայտումների ու պատմության մեջ հավերժանալու ու նզովքի արժանանալու կարևոր թեմաների արծարծման համար»,- գրել է նա։
Դեմոյանը նաև բանավեճի «սեկունդանտներ» է առաջարկել լինել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին:
«Ի դեպ, լավ առիթ է՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ի վերջո խոստովանեն, արդյոք 2004 թ. Հայոց ցեղասպանության թանգարանից գրքեր գողացե՞լ են, թե՞ ոչ»,- շեշտել է թանգարանի նախկին տնօրենը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պարբերաբար տարբեր հայտարարություններ անել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Դեկտեմբերի 23-ին իր հերթական գրառման մեջ նա գրել էր, թե 1994թ․-ից հետո Արցախի կարգավիճակի հարցը կանխորոշված էր։ Այդ առնչությամբ ՀՀ երեք նախագահների գրասենյակները հայտարարություններ էին տարածել՝ կեղծ և սուտ անվանելով Փաշինյանի պնդումները։ Դրանից հետո Փաշինյանը հերթական գրառումն արեց՝ բանավեճի հրավիրելով ՀՀ երեք նախագահներին։
ՀՀ 3 նախագահների գրասենյակներից պատասխանել են Փաշինյանի հրավերին
Լրահոս
0