https://arm.sputniknews.ru/20241224/em-n-gazi-pasharnery-tsakhsum-e-rekvordajin-tempervov-volvortajin-tesutjan-tvjalnery-84269751.html
ԵՄ-ն գազի պաշարները ծախսում է ռեկորդային տեմպերով. ոլորտային տեսության տվյալները
ԵՄ-ն գազի պաշարները ծախսում է ռեկորդային տեմպերով. ոլորտային տեսության տվյալները
Sputnik Արմենիա
Եվրոպայի գազապահեստարանները դատարկվում են, այդ թվում՝ Ասիայի հետ մրցակցության պատճառով հեղուկ բնական գազի նվազ մատակարարումների պատճառով, և դա, ի վերջո, կարող... 24.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-24T16:03+0400
2024-12-24T16:03+0400
2024-12-24T16:03+0400
գազ
հեղուկ գազ
գազի սակագին
եվրամիություն
ամն
կատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316853_0:0:3103:1745_1920x0_80_0_0_6efb98600b4c055d4d2c8842ce89a7f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Եվրամիությունը ցուրտ ձմռան և ծովային ներմուծման կրճատման ֆոնին, վերջին 3 տարվա ընթացքում՝ էներգետիկ ճգնաժամի սկզբից ի վեր, ամենաարագ տեմպերով դատարկում է իր գազապահեստարանները, հայտնում է Gas Infrastructure Europe-ը:Կազմակերպության տվյալներով՝ սեպտեմբերի վերջից մինչև դեկտեմբերի կեսերը ԵՄ պահեստարաններում գազի ծավալը կրճատվել է մոտ 19 %-ով։ Ընդ որում, նախորդ 2 տարիների նույն ժամանակահատվածում անկումն արձանագրվել է միանիշ թվերով։Դրան զուգահեռ, էներգակիրների բարձր գների ֆոնին արդյունաբերությունը զսպել է պահանջարկը։ Այժմ արդյունաբերական գազի պահանջարկը 2023 թվականի նվազագույնից հետո դեռևս վերականգնվում է։Փորձագետները հիշեցնում են, որ վերջին անգամ նույն տեմպերով եվրոպական ստորերկրյա գազապահեստարանները դատարկվել են 2021 թվականի ձմռանը՝ Ռուսաստանի կողմից հատուկ ռազմագործողությունն սկսելուց քիչ առաջ։ԵՄ պահուստների մակարդակն այժմ կազմում է 75%, ինչը մի փոքր ավելի բարձր է, քան նախորդ տասը տարիների միջին ցուցանիշը: Ընդ որում, մինչ արևմտաեվրոպական կառավարությունները կսկսեին փորձել նվազեցնել ռուսական ներմուծումից իրենց կախվածությունը, այդ մակարդակը մոտ էր 90%-ին։ FT-ն չի բացառում, որ պահեստարանների դատարկմանը կարող է հաջորդել գազի գնի բարձրացումը։ Թերթի տվյալներով՝ թրեյդերներն արդեն առևտուր են անում հաջորդ ամռանը մատակարարվելիք գազով, ընդ որում՝ ավելի բարձր գնով, քան հաջորդ ձմռանը մատակարարվողն է:Ընդսմին, նոյեմբերի սկզբին պահեստարանների 90 %-ը լրացնելու մասին եվրոպական նորմատիվը պահպանվում է։ Դրա իրականացումն ավելի դժվար կլինի՝ հաշվի առնելով տարեվերջին ուկրաինական տարանցման դադարեցումը։ ԵԱՏՄ առաջնորդները դեկտեմբերի 26-ին կքննարկեն գազի և նավթի ընդհանուր շուկաների ձևավորումըԱյս իրավիճակում Եվրոպայի հիմնական հույսը հեղուկ բնական գազի համաշխարհային շուկան է, որը վերջին շրջանում չափազանց քաղաքականացված է: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է ԵՄ-ին, որ Եվրոպան պետք է ձեռք բերի ամերիկյան նավթի և գազի խոշոր ծավալներ, իսկ Կատարը՝ մեծությամբ երրորդ համաշխարհային մատակարարը, սահմանափակող օրենսդրության ներդրման դեպքում սպառնացել է ընդհանրապես դադարեցնել մատակարարումները ԵՄ:
ամն
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316853_0:0:2731:2048_1920x0_80_0_0_4019cca18ec8859a03d6871a630009a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, հեղուկ գազ, գազի սակագին, եվրամիություն, ամն, կատար
գազ, հեղուկ գազ, գազի սակագին, եվրամիություն, ամն, կատար
ԵՄ-ն գազի պաշարները ծախսում է ռեկորդային տեմպերով. ոլորտային տեսության տվյալները
Եվրոպայի գազապահեստարանները դատարկվում են, այդ թվում՝ Ասիայի հետ մրցակցության պատճառով հեղուկ բնական գազի նվազ մատակարարումների պատճառով, և դա, ի վերջո, կարող է հանգեցնել գների հերթական թռիչքի։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Եվրամիությունը ցուրտ ձմռան և ծովային ներմուծման կրճատման ֆոնին, վերջին 3 տարվա ընթացքում՝ էներգետիկ ճգնաժամի սկզբից ի վեր, ամենաարագ տեմպերով դատարկում է իր գազապահեստարանները, հայտնում է
Gas Infrastructure Europe-ը:
Կազմակերպության տվյալներով՝ սեպտեմբերի վերջից մինչև դեկտեմբերի կեսերը ԵՄ պահեստարաններում գազի ծավալը կրճատվել է մոտ 19 %-ով։ Ընդ որում, նախորդ 2 տարիների նույն ժամանակահատվածում անկումն արձանագրվել է միանիշ թվերով։
Դրան զուգահեռ, էներգակիրների բարձր գների ֆոնին արդյունաբերությունը զսպել է պահանջարկը։ Այժմ արդյունաբերական գազի պահանջարկը 2023 թվականի նվազագույնից հետո դեռևս վերականգնվում է։
Այս ձմռանը Եվրոպայի գազի շուկայի համար միանգամից մի քանի բացասական գործոններ են առաջացել։ Բացի համեմատաբար ցուրտ եղանակից, գազի ցածր գները ասիական գնորդների հետաքրքրությունն են առաջացրել հեղուկ բնական գազի ազատ ծավալների նկատմամբ, ու նրանք իրենց կողմն են ուղղել ներմուծումը, այդ պատճառով օգտագործվում են կուտակված պահուստները։
Փորձագետները հիշեցնում են, որ վերջին անգամ նույն տեմպերով եվրոպական ստորերկրյա գազապահեստարանները դատարկվել են 2021 թվականի ձմռանը՝ Ռուսաստանի կողմից հատուկ ռազմագործողությունն սկսելուց քիչ առաջ։
ԵՄ պահուստների մակարդակն այժմ կազմում է 75%, ինչը մի փոքր ավելի բարձր է, քան նախորդ տասը տարիների միջին ցուցանիշը: Ընդ որում, մինչ արևմտաեվրոպական կառավարությունները կսկսեին փորձել նվազեցնել ռուսական ներմուծումից իրենց կախվածությունը, այդ մակարդակը մոտ էր 90%-ին։ FT-ն չի բացառում, որ պահեստարանների դատարկմանը կարող է հաջորդել գազի գնի բարձրացումը։ Թերթի տվյալներով՝ թրեյդերներն արդեն առևտուր են անում հաջորդ ամռանը մատակարարվելիք գազով, ընդ որում՝ ավելի բարձր գնով, քան հաջորդ ձմռանը մատակարարվողն է:
Ընդսմին, նոյեմբերի սկզբին պահեստարանների 90 %-ը լրացնելու մասին եվրոպական նորմատիվը պահպանվում է։ Դրա իրականացումն ավելի դժվար կլինի՝ հաշվի առնելով տարեվերջին ուկրաինական տարանցման դադարեցումը։
Այս իրավիճակում Եվրոպայի հիմնական հույսը հեղուկ բնական գազի համաշխարհային շուկան է, որը վերջին շրջանում չափազանց քաղաքականացված է: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է ԵՄ-ին, որ Եվրոպան պետք է ձեռք բերի ամերիկյան նավթի և գազի խոշոր ծավալներ, իսկ Կատարը՝ մեծությամբ երրորդ համաշխարհային մատակարարը, սահմանափակող օրենսդրության ներդրման դեպքում սպառնացել է ընդհանրապես դադարեցնել մատակարարումները ԵՄ: