https://arm.sputniknews.ru/20241223/irany-hajtnel-e-erb-ksksvi-evraerjaki-het-banakcutjunneri-nvor-puly-84234044.html
Իրանը հայտնել է` երբ կսկսվի եվրաեռյակի հետ բանակցությունների նոր փուլը
Իրանը հայտնել է` երբ կսկսվի եվրաեռյակի հետ բանակցությունների նոր փուլը
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ խոսքը լայնածավալ բանակցությունների մասին է: 23.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-23T18:24+0400
2024-12-23T18:24+0400
2024-12-23T18:26+0400
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_ce70cf87c856fd3e01abb39d9f9e689d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Իրանի և եվրաեռյակի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը կսկսվի 2025 թվականի հունվարին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:Երկու տարվա դադարից հետո Իրանի և եվրաեռյակի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացվեցին նոյեմբերի 29-ին Ժնևում: Իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարարի քաղաքական հարցերով օգնական Մաջիդ Տախտ-Ռավանչին։Իրանը դուրս չի եկել ԳՀՀԾ–ից և խորհուրդ է տալիս արևմուտքի երկրներին վերադառնալ ծրագրին
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_d31ef5baa061b2bf30480cd94ed4ad90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բանակցություն
իրանի իսլամական հանրապետություն, բանակցություն
Իրանը հայտնել է` երբ կսկսվի եվրաեռյակի հետ բանակցությունների նոր փուլը
18:24 23.12.2024 (Թարմացված է: 18:26 23.12.2024) Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ խոսքը լայնածավալ բանակցությունների մասին է:
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Իրանի և եվրաեռյակի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը կսկսվի 2025 թվականի հունվարին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների նոր փուլը հավանաբար տեղի կունենա հունվարի կեսերին։ Նախորդ փուլում որոշվել էր, որ բանակցությունները կշարունակվեն։ Մենք ավելի վաղ ասել էինք, որ խոսքը լայնածավալ բանակցությունների մասին է, ոչ թե միայն գործարք կնքելու։ Այդ բանակցությունների ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում՝ ատոմային», – Բաղայի հայտարարությունը հրապարակվել է ԱԳՆ–ի տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Երկու տարվա դադարից հետո Իրանի և եվրաեռյակի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացվեցին նոյեմբերի 29-ին Ժնևում: Իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարարի քաղաքական հարցերով օգնական Մաջիդ Տախտ-Ռավանչին։