00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է ասել Լաշա Տալախաձեն չեմպիոն դարձած Վարազադատ Լալայանին ծանրամարտի ԱԱ-ից հետո

© Sputnik / Վարազդատ Լալայան
Վարազդատ Լալայան - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2024
Վարազդատ Լալայան
Բաժանորդագրվել
Լաշա Տալախաձեն տեսազանգով շնորհավորել է Վարազդատ Լալայանին։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն գերծանր քաշային Վարազդատ Լալայանին շնորհավորել է ծանրամարտի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ: Հանրային հեռուստաընկերության եթերում այդ մասին հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Տալախաձեն տեսազանգով է շնորհավորել Լալայանին:
«Ես հիմա համոզված եմ, որ ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում, և նա պետք է հաղթի այնպես, ինչպես ես ժամանակին»,- վրացի բազմակի չեմպիոնի ասածը մեջբերել է Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Բահրեյնում կայացած աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 467 կգ արդյունքով (215 + 252)։
Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
Լրահոս
0