https://arm.sputniknews.ru/20241223/hancavvor-khumby-keghts-liazvoragrervov-18-ansharzh-gujq-e-hapshtakel-erevanum-84214994.html
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերով 18 անշարժ գույք է հափշտակել Երևանում
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերով 18 անշարժ գույք է հափշտակել Երևանում
Sputnik Արմենիա
Հանցավոր խմբում նաև անշարժ գույքի գործակալ ու փաստաբան են ներգրավել։ 23.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-23T11:40+0400
2024-12-23T11:40+0400
2024-12-23T11:41+0400
հայաստան
անշարժ գույք
հափշտակում
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Երևանում հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգնությամբ 18 անշարժ գույք է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ՔԿ–ի տվյալներով՝ հանցավոր կազմակերպությունը ստեղծվել է 2022 թվականի հուլիս-օգոստոսին։ Հ.Մ.-ն ՀՀ-ից բացակայող սեփականատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով կազմակերպության մեջ է ներգրավել Երևանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող Տ.Վ.-ին։ Նա Հ.Մ.-ին է տրամադրել սեփականության իրավունքով Ս.Ա.-ին պատկանող հողատարածքի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ վերջինիս անձնագրի պատճենը:Հ.Մ-ն մշակված հանցավոր սխեմայի մասին տեղեկացրել է ընկերոջը՝ փաստաբան Ա.Ղ.-ին, որին առաջարկել է որոշակի մասնաբաժնի դիմաց անշարժ գույքի գործարքը կատարել նրա ծանոթ նոտարի մոտ, վերջինս համաձայնել է:Նմանատիպ սխեմայով հանցավոր խումբն այլ անշարժ գույքեր էլ է հափշտակել։2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել փաստաբան Ա.Ղ.-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):Ա.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև հանցավոր կազմակերպության ղեկավարի և մյուս մասնակիցների նկատմամբ:Քաղաքացին զոհվածների ծնողից գումար է հափշտակել շիրմաքարեր պատրաստելու պատրվակով. ՔԿ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անշարժ գույք, հափշտակում
հայաստան, անշարժ գույք, հափշտակում
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերով 18 անշարժ գույք է հափշտակել Երևանում
11:40 23.12.2024 (Թարմացված է: 11:41 23.12.2024) Հանցավոր խմբում նաև անշարժ գույքի գործակալ ու փաստաբան են ներգրավել։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Երևանում հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգնությամբ 18 անշարժ գույք է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՔԿ–ի տվյալներով՝ հանցավոր կազմակերպությունը ստեղծվել է 2022 թվականի հուլիս-օգոստոսին։ Հ.Մ.-ն ՀՀ-ից բացակայող սեփականատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով կազմակերպության մեջ է ներգրավել Երևանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող Տ.Վ.-ին։ Նա Հ.Մ.-ին է տրամադրել սեփականության իրավունքով Ս.Ա.-ին պատկանող հողատարածքի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ վերջինիս անձնագրի պատճենը:
Հ.Մ-ն մշակված հանցավոր սխեմայի մասին տեղեկացրել է ընկերոջը՝ փաստաբան Ա.Ղ.-ին, որին առաջարկել է որոշակի մասնաբաժնի դիմաց անշարժ գույքի գործարքը կատարել նրա ծանոթ նոտարի մոտ, վերջինս համաձայնել է:
2022 թվականի սեպտեմբերի 1-ին կեղծ լիազորագրի հիման վրա կնքված պայմանագրով Ս.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը նվիրատվությամբ հանձնվել է Հ.Մ.-ին: Նա նշված անշարժ գույքը 384 մլն 655 հզր դրամով վաճառել է Ա.Դ.-ին, իսկ Ա.Ղ.-ին որպես մասնաբաժին տվել է 40 հզր ԱՄՆ դոլար:
Նմանատիպ սխեմայով հանցավոր խումբն այլ անշարժ գույքեր էլ է հափշտակել։
2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել փաստաբան Ա.Ղ.-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
Ա.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև հանցավոր կազմակերպության ղեկավարի և մյուս մասնակիցների նկատմամբ: