00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու. ԱԳՆ

© PhotoԱնի Բադալյանը
Անի Բադալյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2024
Անի Բադալյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն:
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում նրա հետ՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու։ Մեկնաբանելով Կոսովոյի անձնագրերը ըստ էության ճանաչելու որոշումը՝ «Լուրերին» ասել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով` նպատակը մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը ապահովելն է:
«Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա, ինչպես տեղյակ եք, Հայաստանի և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, մակարդակներով: Երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում»,–ասել է նա:
Բադալյանն ընդգծել է, որ այս առումով Հայաստանի Հանրապետությունն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն:
Հիշեցնենք` դեռ նախորդ տարի Sputnik Արմենիան դիմել էր ԱԳՆ և հետաքրքրվել, թե ինչպես է Երևանը մտադիր համագործակցել Կոսովոյի հետ միջազգային հարթակներում, եթե չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը պատրաստվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը։
ԱԳՆ–ից արձագանքել էին, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, կողմերի միջև առկա է երկխոսություն տարբեր մակարդակներում և հարթակներում: Մասնավորապես` պարբերական են ԱԳ նախարարների հանդիպումները ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, այնպես էլ այլ շրջանակներում։ Բացի այդ, ընդգծվել էր, որ Կոսովոն անդամակցում է մի շարք միջազգային կառույցների (Համաշխարհային մաքսային կազմակերպություն, Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որոնց անդամ է նաև Հայաստանը։
Լրահոս
0