https://arm.sputniknews.ru/20241222/hajtnabervel-e-kamchatkajum-kvorats-an-2-inqnatiry-84200573.html
Հայտնաբերվել է Կամչատկայում կորած Ան-2 ինքնաթիռը
Հայտնաբերվել է Կամչատկայում կորած Ան-2 ինքնաթիռը
Sputnik Արմենիա
Ինքնաթիռի ուղևորն ու երկու օդաչուները տեղափոխվել են բուժհաստատություն։ 22.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-22T11:55+0400
2024-12-22T11:55+0400
2024-12-22T12:15+0400
ինքնաթիռ
կամչատկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/16/84200700_0:203:984:756_1920x0_80_0_0_8465e9fdb6b3f7c3f34ce4158c7d848b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Կամչատկայում կորած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է։ Օդանավում գտնվող մարդիկ ողջ են։ Այս մասին հայտնել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար Սերգեյ Լեբեդևը։Ինչպես հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը, Կամչատկայում արտակարգ պատահարի մեջ հայտնված Ան-2 ինքնաթիռի ուղևորը և երկու օդաչուները տեղափոխվել են Միլկովո ավանի բուժհաստատություն:Ան-2 ինքնաթիռը դեկտեմբերի 19-ին թռել էր Միլկովո գյուղ-Օսորա ավան երթուղով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը կոմերցիոն թռիչք է կատարել բեռի առաքման համար, ինքնաթիռում եղել է երեք մարդ։ Նախնական տվյալներով՝ օդանավից վթարային ազդանշանը տրվել է 700 մետր բարձրության վրա՝ Ուստ-Կամչատկայի շրջանի Կլյուչի ավանից 160 կմ հեռավորության վրա։Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի Արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչության քննիչները քրեական գործ են հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում):
կամչատկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/16/84200700_0:0:1280:960_1920x0_80_0_0_264ed93cffbddc3cb223845a4885ad55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնաթիռ, կամչատկա
Հայտնաբերվել է Կամչատկայում կորած Ան-2 ինքնաթիռը
11:55 22.12.2024 (Թարմացված է: 12:15 22.12.2024) Ինքնաթիռի ուղևորն ու երկու օդաչուները տեղափոխվել են բուժհաստատություն։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Կամչատկայում կորած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է։ Օդանավում գտնվող մարդիկ ողջ են։ Այս մասին հայտնել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար Սերգեյ Լեբեդևը։
«Ինքնաթիռը գտնվել է։ Մարդիկ ողջ են։ Չեմ կարող ասել, թե հստակ ինչ վիճակ է, հիմա տարհանում ենք», - հայտնել է Լեբեդևը «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում։
Ինչպես հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը, Կամչատկայում արտակարգ պատահարի մեջ հայտնված Ան-2 ինքնաթիռի ուղևորը և երկու օդաչուները տեղափոխվել են Միլկովո ավանի բուժհաստատություն:
Ան-2 ինքնաթիռը դեկտեմբերի 19-ին թռել էր Միլկովո գյուղ-Օսորա ավան երթուղով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը կոմերցիոն թռիչք է կատարել բեռի առաքման համար, ինքնաթիռում եղել է երեք մարդ։ Նախնական տվյալներով՝ օդանավից վթարային ազդանշանը տրվել է 700 մետր բարձրության վրա՝ Ուստ-Կամչատկայի շրջանի Կլյուչի ավանից 160 կմ հեռավորության վրա։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի Արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչության քննիչները քրեական գործ են հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում):