https://arm.sputniknews.ru/20241221/turqiaji-ag-nakharary-chi-bacarel-siriajum-qrdakan-jvokatneri-dem-razmakan-gvortsvoghutjuny-84194038.html
Թուրքիայի ԱԳ նախարարը չի բացառել Սիրիայում քրդական ջոկատների դեմ ռազմական գործողությունը
Թուրքիայի ԱԳ նախարարը չի բացառել Սիրիայում քրդական ջոկատների դեմ ռազմական գործողությունը
Sputnik Արմենիա
Թուրքական դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է Սիրիայի տարածքում Անկարայի հնարավոր ռազմական գործողության մասին հարցը: 21.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-21T19:18+0400
2024-12-21T19:18+0400
2024-12-21T19:18+0400
հաքան ֆիդան
թուրքիա
սիրիա
քուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1e/25565275_0:54:1601:954_1920x0_80_0_0_b8ba58543a70ad73d1429135ed393bea.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Անկարան ակնկալում է, որ քրդական ջոկատները կհամաձայնվեն բանակցել իշխանությունների հետ Դամասկոսում, հակառակ դեպքում թուրքական ԶՈւ-ն կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:Խոսելով քրդական ջոկատների դեմ թուրքական ԶՈւ-ի հնարավոր գործողության մասին՝ Ֆիդանը պատասխանել է, որ «արհեստականորեն ստեղծված» YPG ջոկատները (քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ-խմբ.) պետք է անհապաղ կազմալուծվեն, և որ Սիրիայի ներկայիս նոր պայմաններում անհրաժեշտ է ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը:Նրա խոսքով, եթե Սիրիայի նոր իշխանություններին չհաջողվի իրականացնել այդ խնդիրը, «իր անվտանգությունը պաշտպանելու համար» Անկարան ինքնուրույն քայլեր կձեռնարկի:Դամասկոսում զինված ընդդիմության իշխանության գալուց հետո, այսպես կոչված «Սիրիական ազգային բանակի» կազմավորումները, որոնց աջակցում է Թուրքիան, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ շրջանում վերսկսել են քրդական ջոկատների դեմ ռազմական գործողությունները:Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի ուժերի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կազմավորումները 2011 թվականին սիրիական ճգնաժամի սկսվելուց հետո հայտարարել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ Հալեպ, Էլ Հասաքե, Ռաքքա և Դեյր-էզ-Զոր նահանգներում ինքնավար վարչակազմ ստեղծելու մասին: Քրդական կազմավորումները Սիրիայի կառավարական ուժերի հետ ռազմական գործողությունների մեջ չեն մտել երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի նախագահության օրոք և Սիրիայի հյուսիս-արևելքում ներկա միջազգային կոալիցիայի զինված ուժերի աջակցությամբ (ԱՄՆ գլխավորությամբ) պահպանել են իրենց ռազմական ներուժը:
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1e/25565275_0:0:1273:954_1920x0_80_0_0_854201ec9a94cead0cb97e0069764aaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաքան ֆիդան, թուրքիա, սիրիա, քուրդ
հաքան ֆիդան, թուրքիա, սիրիա, քուրդ
Թուրքիայի ԱԳ նախարարը չի բացառել Սիրիայում քրդական ջոկատների դեմ ռազմական գործողությունը
Թուրքական դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է Սիրիայի տարածքում Անկարայի հնարավոր ռազմական գործողության մասին հարցը:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Անկարան ակնկալում է, որ քրդական ջոկատները կհամաձայնվեն բանակցել իշխանությունների հետ Դամասկոսում, հակառակ դեպքում թուրքական ԶՈւ-ն կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում: Այս մասին, ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
Խոսելով քրդական ջոկատների դեմ թուրքական ԶՈւ-ի հնարավոր գործողության մասին՝ Ֆիդանը պատասխանել է, որ «արհեստականորեն ստեղծված» YPG ջոկատները (քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ-խմբ.) պետք է անհապաղ կազմալուծվեն, և որ Սիրիայի ներկայիս նոր պայմաններում անհրաժեշտ է ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը:
Նրա խոսքով, եթե Սիրիայի նոր իշխանություններին չհաջողվի իրականացնել այդ խնդիրը, «իր անվտանգությունը պաշտպանելու համար» Անկարան ինքնուրույն քայլեր կձեռնարկի:
«Կանենք այն, ինչ անհրաժեշտ է», – անդրսահմանային գործողության մասին հարցին պատասխանել է Ֆիդանը:
Դամասկոսում զինված ընդդիմության իշխանության գալուց հետո, այսպես կոչված «Սիրիական ազգային բանակի» կազմավորումները, որոնց աջակցում է Թուրքիան, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ շրջանում վերսկսել են քրդական ջոկատների դեմ ռազմական գործողությունները:
Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի ուժերի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կազմավորումները 2011 թվականին սիրիական ճգնաժամի սկսվելուց հետո հայտարարել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ Հալեպ, Էլ Հասաքե, Ռաքքա և Դեյր-էզ-Զոր նահանգներում ինքնավար վարչակազմ ստեղծելու մասին: Քրդական կազմավորումները Սիրիայի կառավարական ուժերի հետ ռազմական գործողությունների մեջ չեն մտել երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի նախագահության օրոք և Սիրիայի հյուսիս-արևելքում ներկա միջազգային կոալիցիայի զինված ուժերի աջակցությամբ (ԱՄՆ գլխավորությամբ) պահպանել են իրենց ռազմական ներուժը: