https://arm.sputniknews.ru/20241221/ognutjun-taly-nurb-gvorts-e-svocivolvogy-second-handi-veraberjal-pashinjani-vorvoshman-masin-84164875.html
Օգնություն տալը նուրբ գործ է. սոցիոլոգը` second hand–ի վերաբերյալ Փաշինյանի որոշման մասին
Օգնություն տալը նուրբ գործ է. սոցիոլոգը` second hand–ի վերաբերյալ Փաշինյանի որոշման մասին
Sputnik Արմենիա
Միրա Անտոնյանը նշում է, որ տրամադրվող օգնությունը պետք է անհատականանացված լինի։ 21.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-21T18:16+0400
2024-12-21T18:16+0400
2024-12-21T19:04+0400
օգնություն
հագուստ
միրա անտոնյան
տեղահանված
արցախցի
https://cdn.am.sputniknews.ru/img/2186/66/21866634_0:0:1601:901_1920x0_80_0_0_ed9dbf2f2312f3d8ef20f9ec99328987.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում օգնություն տրամադրելու առումով նրբանկատության պակաս կա, բայց ամբողջությամբ արգելել օգտագործված հագուստի և իրերի մուտքը Հայաստան ներկա պահին այդքան էլ ճիշտ չէ, քանի որ մեդալը երկու կողմ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը։ ՀՀ կառավարությունը կրճատում է ԼՂ–ից տեղահանվածների դրամական օգնությունըԴեկտեմբերի 19–ին կայացած կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արգելվելու է օգտագործված հագուստի և իրերի մուտքը Հայաստան։ Նա ընդգծեց, որ ՀՀ–ն պետք է դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ։ Փաշինյանը շեշտել էր, որ ընդունվելու է օրենք, որ նույնիսկ, եթե բեռը կանգնած է մաքսատանը, այն հետ ուղարկեն և տանեն այն երկրներ, որոնք դրա կարիքն ունեն։Նշենք, որ շուրջ 1 տարի առաջ ամբողջ հայ ազգը թե՛ ՀՀ տարածքում, թե՛ դրա սահմաններից դուրս համախմբվել էր ու ուժերի ներածին չափով, թեկուզ օգտագործված հագուստով օգնություն էր ցուցաբերում Արցախից բռնի տեղահանված բնակիչներին։Նա անդրադարձավ այն հանգամանքին, որ ՀՀ–ում կան բռնագաղթած արցախահայեր, որոնցից շատերը մինչ օրս օգնության կարիք ունեն, ու արդյոք նման վիճակում գտնվող երկրում պետք էր նմանատիպ կտրուկ որոշումներ կայացնել։ Սոցիոլոգը շեշտեց` այսօր իրավիճակն այդքան սուր չէ, ինչպիսին շուրջ 1 տարի առաջ էր, բայց այնպես էլ չէ, որ ընդհանրապես օգնության կարիք ունեցողներ չկան։Անտոնյանի խոսքով` Հայաստանում չկա համակարգ, թե ինչպես է պետք կարգավորել չափի մեջ օգտագործված իրերի բաշխումը կարիքավոր անձանց։ Պետք է լինի հստակ համակարգ, որի շնորհիվ մարդիկ կհասկանան, թե ինչպես պետք է մշակվեն, լվացվեն այդ օգտագործված իրերը և հասցվեն հասցեատերերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2186/66/21866634_0:0:1425:1068_1920x0_80_0_0_7d62afb1edcd7cfa4762c67705ae35c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օգնություն, հագուստ, միրա անտոնյան, տեղահանված, արցախցի
օգնություն, հագուստ, միրա անտոնյան, տեղահանված, արցախցի
Օգնություն տալը նուրբ գործ է. սոցիոլոգը` second hand–ի վերաբերյալ Փաշինյանի որոշման մասին
18:16 21.12.2024 (Թարմացված է: 19:04 21.12.2024) Միրա Անտոնյանը նշում է, որ տրամադրվող օգնությունը պետք է անհատականանացված լինի։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում օգնություն տրամադրելու առումով նրբանկատության պակաս կա, բայց ամբողջությամբ արգելել օգտագործված հագուստի և իրերի մուտքը Հայաստան ներկա պահին այդքան էլ ճիշտ չէ, քանի որ մեդալը երկու կողմ ունի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը։
Դեկտեմբերի 19–ին կայացած կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արգելվելու է օգտագործված հագուստի և իրերի մուտքը Հայաստան։ Նա ընդգծեց, որ ՀՀ–ն պետք է դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ։ Փաշինյանը շեշտել էր, որ ընդունվելու է օրենք, որ նույնիսկ, եթե բեռը կանգնած է մաքսատանը, այն հետ ուղարկեն և տանեն այն երկրներ, որոնք դրա կարիքն ունեն։
Նշենք, որ շուրջ 1 տարի առաջ ամբողջ հայ ազգը թե՛ ՀՀ տարածքում, թե՛ դրա սահմաններից դուրս համախմբվել էր ու ուժերի ներածին չափով, թեկուզ օգտագործված հագուստով օգնություն էր ցուցաբերում Արցախից բռնի տեղահանված բնակիչներին։
«Օգնություն տրամադրելը մի կողմից լավ է, բայց մյուս կողմից էլ շատերը կան, որ վիրավորվում են։ Մեր երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացներում պակասում է անհատականացված մոտեցումը, որովհետև օգնություն տրամադրելիս հիմնականում նույն չափորոշիչներով է ամեն ինչ հաշվարկվում։ Այդպիսով արդարություն չի լինում, հակառակը, դրանով ձևավորվում է վիրավորանք, արժանապատվություն է վնասվում։ Օգնություն տալը շատ նուրբ գործ է, ու միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ։ Կարևոր է նաև, որ օգնություն տրամադրելիս ոչ միայն ապրանքը նորմալ վիճակում լինի, այլև խոսքերը ճիշտ ընտրվեն»,– նշեց Անտոնյանը։
Նա անդրադարձավ այն հանգամանքին, որ ՀՀ–ում կան բռնագաղթած արցախահայեր, որոնցից շատերը մինչ օրս օգնության կարիք ունեն, ու արդյոք նման վիճակում գտնվող երկրում պետք էր նմանատիպ կտրուկ որոշումներ կայացնել։ Սոցիոլոգը շեշտեց` այսօր իրավիճակն այդքան սուր չէ, ինչպիսին շուրջ 1 տարի առաջ էր, բայց այնպես էլ չէ, որ ընդհանրապես օգնության կարիք ունեցողներ չկան։
Անտոնյանի խոսքով` Հայաստանում չկա համակարգ, թե ինչպես է պետք կարգավորել չափի մեջ օգտագործված իրերի բաշխումը կարիքավոր անձանց։ Պետք է լինի հստակ համակարգ, որի շնորհիվ մարդիկ կհասկանան, թե ինչպես պետք է մշակվեն, լվացվեն այդ օգտագործված իրերը և հասցվեն հասցեատերերին։