https://arm.sputniknews.ru/20241221/namaknery-tegh-chen-hasnum-inchpes-e-baqun-mekusacrel-ruben-vardanjanin-84187730.html
Նամակները տեղ չեն հասնում․ ինչպես է Բաքուն մեկուսացրել Ռուբեն Վարդանյանին
Նամակները տեղ չեն հասնում․ ինչպես է Բաքուն մեկուսացրել Ռուբեն Վարդանյանին
Sputnik Արմենիա
Ադրբեջանը 45 մեղադրանք է առաջադրել Ռուբեն Վարդանյանին, նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ 21.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-21T14:47+0400
2024-12-21T14:47+0400
2024-12-21T14:49+0400
արցախ
ռուբեն վարդանյան
ադրբեջան
մեղադրանք
փաստաբան
բժիշկ
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38195391_0:84:1600:984_1920x0_80_0_0_30865de8afc4380b45c10388c11cb7c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որը պահվում է Բաքվում, ընտանիքին հայտնել է, որ վերջին կես տարվա ընթացքում բազմաթիվ նամակներ է ուղարկել, սակայն դրանք այդպես էլ չեն հասել հասցեատիրոջը։ Վարդանյանի որդին՝ Դավիթը, այդ մասին ասել է RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում։Ինչպես պարզաբանել է կրտսեր Վարդանյանը, նամակներ կարելի է ուղարկել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որը շատ խիստ կանոնակարգ ունի` առավելագույնը 4 էջանոց նամակ կարելի է ուղարկել։Նախկին պետնախարարի որդին նշել է, որ հոր հետ խոսում է հեռախոսով, բայց իրենք չեն կարող այդ եղանակով ինչ-որ հարցեր քննարկել:Դավիթը նաև հայտարարել է, որ անկախ բժիշկները չեն կարողանում այցելել հորը։«Միակ բանը, որ եղել է, այն զննումն էր, որը հացադուլից հետո իրականացրել է պետական հիվանդանոցը... ինչ-որ այցելություններ կան, ինչպես հասկանում ենք, Կարմիր խաչից, բայց դրանք բավարար չեն, քանի որ մակերեսային են»,-ասել է կրտսեր Վարդանյանը:Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը մեկուսացված է, միջազգային իրավաբաններին նրա մոտ չեն թողնում։ Փաստաբանները նրան ոչ մի անգամ չեն տեսել, հետը կապ չեն հաստատել։ Նրանց բոլոր հարցումներն անտեսվել կամ մերժվել են։Այս համատեքստում Դավիթն ընդգծել է, որ ընտանիքը շնորհակալ է տեղի փաստաբանին, որը, ըստ նրա, վտանգում է իր կյանքը՝ պաշտպանելով Ռուբեն Վարդանյանին:Կրտսեր Վարդանյանը հաստատել է, որ հորը 45 մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով: Այն ադրբեջաներենով 25 հազար էջանոց քրեական գործ է, որը նրան բանավոր թարգմանում է քննիչի և դատախազության կողմից նշանակված թարգմանիչը։ Դավիթի խոսքով՝ դա հին ռազմավարություն է, որն ուղղված է մեղադրյալին կործանելուն։Նա նաև ասել է, որ ընտանիքը շնորհակալ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հույս էր հայտնել, որ Ադրբեջանը մարդասիրություն կդրսևորի Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների նկատմամբ։«Շնորհակալ ենք նման խոսքերի համար և հույս ունենք, որ ականջալուր կլինեն», — ասել է Դավիթը:Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։Հոկտեմբերին Բաքուն երկարաձգեց Ռուբեն Վարդանյանի և մյուսների կալանքի ժամկետը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38195391_88:0:1512:1068_1920x0_80_0_0_61a48500175b0a0b571562372a432646.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ռուբեն վարդանյան, ադրբեջան, մեղադրանք, փաստաբան, բժիշկ, կարմիր խաչ
արցախ, ռուբեն վարդանյան, ադրբեջան, մեղադրանք, փաստաբան, բժիշկ, կարմիր խաչ
Նամակները տեղ չեն հասնում․ ինչպես է Բաքուն մեկուսացրել Ռուբեն Վարդանյանին
14:47 21.12.2024 (Թարմացված է: 14:49 21.12.2024) Ադրբեջանը 45 մեղադրանք է առաջադրել Ռուբեն Վարդանյանին, նրան ցմահ ազատազրկում է սպառնում։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որը պահվում է Բաքվում, ընտանիքին հայտնել է, որ վերջին կես տարվա ընթացքում բազմաթիվ նամակներ է ուղարկել, սակայն դրանք այդպես էլ չեն հասել հասցեատիրոջը։ Վարդանյանի որդին՝ Դավիթը, այդ մասին ասել է
RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ինչպես պարզաբանել է կրտսեր Վարդանյանը, նամակներ կարելի է ուղարկել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որը շատ խիստ կանոնակարգ ունի` առավելագույնը 4 էջանոց նամակ կարելի է ուղարկել։
«Նրանք (Կարմիր խաչի աշխատակիցները. խմբ.) աշխատում են, ինչպես կարող են, բայց այնտեղ նրանց հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Սովորական նամակներ չենք կարող ուղարկել: Հայրս ասում է, որ վերջին վեց ամիսների ընթացքում նա անսահման թվով նամակներ է ուղարկել։ Դրանցից ոչ մեկը չի հասել հասցեատիրոջը, այսինքն՝ հաղորդակցության այդ ձևը ևս թերի է», - ասել է Դավիթը։
Նախկին պետնախարարի որդին նշել է, որ հոր հետ խոսում է հեռախոսով, բայց իրենք չեն կարող այդ եղանակով ինչ-որ հարցեր քննարկել:
Դավիթը նաև հայտարարել է, որ անկախ բժիշկները չեն կարողանում այցելել հորը։
«Միակ բանը, որ եղել է, այն զննումն էր, որը
հացադուլից հետո իրականացրել է պետական հիվանդանոցը... ինչ-որ այցելություններ կան, ինչպես հասկանում ենք, Կարմիր խաչից, բայց դրանք բավարար չեն, քանի որ մակերեսային են»,-ասել է կրտսեր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը մեկուսացված է, միջազգային իրավաբաններին նրա մոտ չեն թողնում։ Փաստաբանները նրան ոչ մի անգամ չեն տեսել, հետը կապ չեն հաստատել։ Նրանց բոլոր հարցումներն անտեսվել կամ մերժվել են։
Այս համատեքստում Դավիթն ընդգծել է, որ ընտանիքը շնորհակալ է տեղի փաստաբանին, որը, ըստ նրա, վտանգում է իր կյանքը՝ պաշտպանելով Ռուբեն Վարդանյանին:
Կրտսեր Վարդանյանը հաստատել է, որ հորը 45 մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով: Այն ադրբեջաներենով 25 հազար էջանոց քրեական գործ է, որը նրան բանավոր թարգմանում է քննիչի և դատախազության կողմից նշանակված թարգմանիչը։ Դավիթի խոսքով՝ դա հին ռազմավարություն է, որն ուղղված է մեղադրյալին կործանելուն։
Նա նաև ասել է, որ ընտանիքը շնորհակալ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հույս էր հայտնել, որ Ադրբեջանը մարդասիրություն կդրսևորի Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների նկատմամբ։
«Շնորհակալ ենք նման խոսքերի համար և հույս ունենք, որ ականջալուր կլինեն», — ասել է Դավիթը:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանին,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
Հոկտեմբերին Բաքուն երկարաձգեց
Ռուբեն Վարդանյանի և
մյուսների կալանքի ժամկետը։