https://arm.sputniknews.ru/20241221/gavari-usucchuhineric-meky-haghtel-e-kaliningradi-mijazgajin-olimpiadajum-84180355.html
Գավառի ուսուցչուհիներից մեկը հաղթել է Կալինինգրադում անցկացված միջազգային օլիմպիադայում
Գավառի ուսուցչուհիներից մեկը հաղթել է Կալինինգրադում անցկացված միջազգային օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Օլիմպիադային մասնակցել են 30 երկրների շուրջ 100 մասնագետներ: Եզրափակիչ են անցել 12 երկրների 26 մասնակիցներ: 21.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-21T10:35+0400
2024-12-21T10:35+0400
2024-12-21T10:55+0400
հայաստան
օլիմպիադա
կալինինգրադ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/15/84179307_0:0:1179:663_1920x0_80_0_0_c2acd171a11ccc750432a528033b80e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Պողոսյանը հաղթել է Կալինինգրադում կայացած Ռուսաց լեզվի 2-րդ միջազգային մանկավարժական օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։«Ինձ համար շատ արժեքավոր փորձ էր լինել վաստակաշատ դասախոսների շարքում, փոխանակել կուտակած գիտելիքներն ու հմտությունները», - ասել է մանկավարժը:Նա պատմել է, որ օլիմպիադայի ծրագիրը հագեցած և բազմազան է եղել՝ մրցույթներ, բանավեճեր, քննարկումներ, ինտելեկտուալ մրցումներ: Քննարկումների ընթացքում բարձրացվել են ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանությանը վերաբերող արդիական հարցեր:Ուսուցչուհին բազմաթիվ ընկերներ և համախոհներ է ձեռք բերել Ղրղզստանից, Տաջիկստանից, Վիետնամից, Բուլղարիայից, Թուրքմենստանից և Ղազախստանից: Առանձնահատուկ է եղել Սերբիայից ժամանած Դարինկայի հետ հանդիպումը. նրա հետ ծանոթացել էր դեռ 2014 թվականին ռուսաց լեզվի Երկրորդ համաշխարհային փառատոնում։ 10 տարի անց նրանց ճանապարհները կրկին հատվել են, և օլիմպիադայի ժամանակ նրանց բանավեճը դարձել է միջոցառման ամենավառ և հիշարժան իրադարձություններից մեկը:«Կազմակերպիչները մեր ինտելեկտուալ մրցույթը կատակով անվանեցին «ծնողների և երեխաների մենամարտ», քանի որ ես օլիմպիադայի ամենաերիտասարդ մասնակիցն էի, իսկ Դարինկան՝ ամենափորձառուն», - պատմել է նա:Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են շուրջ 100 մասնագետներ աշխարհի 30 երկրներից: Եզրափակիչ են դուրս եկել 12 երկրների 26 մասնակիցներ: Օլիմպիադայի կազմակերպիչը Ի. Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանն է։
կալինինգրադ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/15/84179307_135:0:1179:783_1920x0_80_0_0_c3588cc73a41078969a4b8d514aab764.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, օլիմպիադա, կալինինգրադ
հայաստան, օլիմպիադա, կալինինգրադ
Գավառի ուսուցչուհիներից մեկը հաղթել է Կալինինգրադում անցկացված միջազգային օլիմպիադայում
10:35 21.12.2024 (Թարմացված է: 10:55 21.12.2024) Օլիմպիադային մասնակցել են 30 երկրների շուրջ 100 մասնագետներ: Եզրափակիչ են անցել 12 երկրների 26 մասնակիցներ:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Պողոսյանը հաղթել է Կալինինգրադում կայացած Ռուսաց լեզվի 2-րդ միջազգային մանկավարժական օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է
Հայաստանում Ռուսական տունը։
«Ինձ համար շատ արժեքավոր փորձ էր լինել վաստակաշատ դասախոսների շարքում, փոխանակել կուտակած գիտելիքներն ու հմտությունները», - ասել է մանկավարժը:
Նա պատմել է, որ օլիմպիադայի ծրագիրը հագեցած և բազմազան է եղել՝ մրցույթներ, բանավեճեր, քննարկումներ, ինտելեկտուալ մրցումներ: Քննարկումների ընթացքում բարձրացվել են ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանությանը վերաբերող արդիական հարցեր:
«Ուսուցիչները տրված նկարի վերաբերյալ պետք է կազմեին դասի պլան, ինքնադրսևորվեին բանավեճում՝ ստանձնելով քննադատի և պաշտպանի դերերը, ինչպես նաև առաջարկվող թեմայի վերաբերյալ ներկայացնեին ստեղծագործական նախագիծ և պատասխանեին բանասեր ուսանողների հարցերին»,– ասել է Պողոսյանը:
Ուսուցչուհին բազմաթիվ ընկերներ և համախոհներ է ձեռք բերել Ղրղզստանից, Տաջիկստանից, Վիետնամից, Բուլղարիայից, Թուրքմենստանից և Ղազախստանից: Առանձնահատուկ է եղել Սերբիայից ժամանած Դարինկայի հետ հանդիպումը. նրա հետ ծանոթացել էր դեռ 2014 թվականին ռուսաց լեզվի Երկրորդ համաշխարհային փառատոնում։ 10 տարի անց նրանց ճանապարհները կրկին հատվել են, և օլիմպիադայի ժամանակ նրանց բանավեճը դարձել է միջոցառման ամենավառ և հիշարժան իրադարձություններից մեկը:
«Կազմակերպիչները մեր ինտելեկտուալ մրցույթը կատակով անվանեցին «ծնողների և երեխաների մենամարտ», քանի որ ես օլիմպիադայի ամենաերիտասարդ մասնակիցն էի, իսկ Դարինկան՝ ամենափորձառուն», - պատմել է նա:
Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են շուրջ 100 մասնագետներ աշխարհի 30 երկրներից: Եզրափակիչ են դուրս եկել 12 երկրների 26 մասնակիցներ: Օլիմպիադայի կազմակերպիչը Ի. Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանն է։