00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերածնված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա

© Sputnik / Zara MikaՀասմիկ Պապյան, Նարեկ Հախնազարյան
Հասմիկ Պապյան, Նարեկ Հախնազարյան - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2024
Բաժանորդագրվել
Նվագախմբի գործունեությունը վերսկսելու համար պետական որևէ աջակցություն չի ցուցաբերվում։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Երևանում կայանալու է վերածնված «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգը Կամերային երաժշտության տանը։
Նվագախմբին կից ստեղծվել է նաև «Արցախ» նվագախմբի հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն է։ Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն էլ նվագախմբի նոր գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է։ Մինչ այդ Գևորգ Մուրադյանն էր, որը նշել է, որ արդեն տարիքից ելնելով՝ չի կարող ղեկավարել նվագախումբը։
© Sputnik / Zara MikaՀասմիկ Պապյան
Оперная певица, народная артистка Армении Асмик Папян на пресс-конференции накануне первого концерта возрожденного камерного оркестра Арцах (20 декабря 2024). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2024
Հասմիկ Պապյան
«Ես վաղուց եմ ճանաչում 14 անձից կազմված «Արցախ» կամերային նվագախմբին, և երբ 1 տարի առաջ արցախցիները բռնագաղթեցին Հայաստան, մտածեցի, որ իրենց պետք է կրկին համախմբել ու վերադարձնել մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունը։ Այժմ մեծ ուրախությամբ սպասում ենք իրենց առաջին համերգի կայացմանը»,– Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն սրահում ասաց Պապյանը։
Նարեկ Հախնազարյանն էլ նշեց, որ նվագախմբի հիմնական կազմից մի քանիսը տարբեր պատճառներով չկարողացան շարունակել իրենց գործունեությունը։
«Մենք հոկտեմբերին լսումներ անցկացրինք, և 40–ից ավելի երաժիշտ է եկել այդ լսումներին։ Այժմ նվագախումբը մի փոքր ավելի մեծ է, ինձ համար շատ հաճելի է այն փաստը, որ կազմը բավականին երիտասարդ է։ Արդեն 1 շաբաթ է՝ պատրաստվում ենք համերգին, շատ հետաքրքիր և ամբիցիոզ ծրագիր է երիտասարդների համար։ Նվագելու ենք Մոցարտի «Ռե մաժոր» դիվերտիսմենտը, Պյոտր Չայկովսկու լեգենդար սերենադը լարայինների համար։ Ծրագրում լինելու են նաև Կոմիտասի մենանվագները, որովհետև մեր նվագախմբի հիմնական նպատակներից է հայկական երաժշտության հանրահռչակումը»,– ասաց Հախնազարյանը։
Պապյանն ու Հախնազարյանը հույս ունեն, որ որոշակի հաճախականությամբ հյուրախաղեր էլ կունենան։
Նրանք անդրադարձան նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով երկրից դուրս կարող են «Արցախ» անվան պատճառով որոշ մարտահրավերների առաջ կանգնել։ Երկուսն էլ վստահեցրին` պատրաստ են դիմակայել դրանց։
«Ով ինչ քաղաքականություն էլ վարի, «Արցախ» անունը կապված է մեր հող ու ջրի հետ, Արցախն էլ ոչ ոք չի կարող խլել մեզանից։ Հուսանք, որ ոչ թե ստիպված կլինենք ենթարկվել պարտադրանքների, այլ կունենանք մեր համոզմունքները և կկարողանանք հասնել մեր նպատակին»,– նշեց օպերային երգչուհին։
Դիրիժորն էլ վստահեցրեց` պատրաստ են մարտահրավերներին ու կպայքարեն անհրաժեշտության դեպքում։ Նա շեշտեց` «Արցախ» կամերային նվագախումբը միջոց է` երաժշտական դիվանագիտության միջոցով ստիպել աշխարհին չմոռանալ, թե ինչ է կատարվել ու կատարվում։
© Sputnik / Zara MikaՆարեկ Հախնազարյան
Виолончелист, заслуженный артист Армении, художественный руководитель и главный дирижер оркестра Нарек Ахназарян на пресс-конференции накануне первого концерта возрожденного камерного оркестра Арцах (20 декабря 2024). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2024
Նարեկ Հախնազարյան
«2020 և 2023 թվականներն աշխարհի համար աննկատ անցան։ Հայության ողբերգությունն ու խնդիրները ոչ ոքի չհետաքրքրեցին ու չեն հետաքրքրում։ Մենք պետք է փորձենք անել այն, ինչ հնարավոր մեր ուժերի ներածին չափով։ Հուսանք, որ կկարողանանք արտասահմանում դիմադրել ադրբեջանական լոբբիին»,– ասաց Հախնազարյանը։
Հախնազարյանն ու Պապյանը նաև ընդգծեցին, որ նվագախմբի գլխավոր հովանավորն ու աջակիցը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է, իսկ պետական աջակցություն չկա։
Համերգը կայանալու է դեկտեմբերի 23-ին, ժամը 20։00-ին, որի ժամանակ նաև բարեգործական ցուցահանդես է լինելու` վաճառվելու են տարբեր նկարիչների գործեր։ Ամբողջ հասույթը փոխանցվելու է բարեգործական կարիքների։ Ցուցահանդեսը բաց կլինի ժամը 18։00-ից։
Լրահոս
0