https://arm.sputniknews.ru/20241220/varazdat-lalajann-arzhanacel-e-hh-spvorti-vastakavvor-varpeti-kvochman-84175540.html
Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
Sputnik Արմենիա
Սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, մրցանակակիրներին և աշխարհի չեմպիոններին: 20.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-20T21:10+0400
2024-12-20T21:10+0400
2024-12-20T21:12+0400
վարազդատ լալայան
սպորտ
չեմպիոն
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ժաննա անդրեասյան
կարեն գիլոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/14/84174861_0:58:1600:959_1920x0_80_0_0_8f2b5f2e28dd61469004a0af05ecd4d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. 2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Պարգևն աշխարհի նորընծա չեմպիոնին հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:Նշենք, որ սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, մրցանակակիրներին և աշխարհի չեմպիոններին:«Առանձնակի հպարտություն է, երբ միջազգային հարթակներում հնչում է մեր պետության հիմնը, ու բարձրանում է ՀՀ դրոշը: Պետություն ներկայացնելը շատ կարևոր պատասխանատվություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:Վարազդատ Լալայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: 25-ամյա ծանրորդն ընդգծել է՝ իր համար մեծ պատիվ է լինել գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած առաջին հայ ծանրորդը:«Կարողացա ուրախության պահեր պարգևել հայ ազգին, ինչի համար շատ հպարտ եմ: Սա, իսկապես, երկար սպասված նվաճում էր ինձ համար: Պայքարը շատ բարդ էր, բայց ուրախ եմ, որ աշխարհի առաջնության ոսկին վերջապես կարողացա բերել Հայաստան»,- ասել է Վարազդատ Լալայանը։Նա ընդգծել է, որ առաջիկա ծրագրերը կապված են 2025 թվականի ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնության հետ:Վարազդատ Լալայանը (109+) դեկտեմբերի 15-ին ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 467 կգ արդյունքով (215 + 252)։ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում սա Հայաստանի երկրորդ մեդալն էր. ավելի վաղ բրոնզ էր նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը։«Առավելագույնը չէր, բայց ինչքան պետք էր բարձրացրեցի»․ Վարազդատ Լալայան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/14/84174861_111:0:1454:1007_1920x0_80_0_0_a0f972acfbd15deb51d45a3bf93ff03d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարազդատ լալայան, սպորտ , չեմպիոն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, կարեն գիլոյան
վարազդատ լալայան, սպորտ , չեմպիոն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, կարեն գիլոյան
Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
21:10 20.12.2024 (Թարմացված է: 21:12 20.12.2024) Սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, մրցանակակիրներին և աշխարհի չեմպիոններին:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. 2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Պարգևն աշխարհի նորընծա չեմպիոնին հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Նշենք, որ սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, մրցանակակիրներին և աշխարհի չեմպիոններին:
«Առանձնակի հպարտություն է, երբ միջազգային հարթակներում հնչում է մեր պետության հիմնը, ու բարձրանում է ՀՀ դրոշը: Պետություն ներկայացնելը շատ կարևոր պատասխանատվություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Վարազդատ Լալայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: 25-ամյա ծանրորդն ընդգծել է՝ իր համար մեծ պատիվ է լինել գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած առաջին հայ ծանրորդը:
«Կարողացա ուրախության պահեր պարգևել հայ ազգին, ինչի համար շատ հպարտ եմ: Սա, իսկապես, երկար սպասված նվաճում էր ինձ համար: Պայքարը շատ բարդ էր, բայց ուրախ եմ, որ աշխարհի առաջնության ոսկին վերջապես կարողացա բերել Հայաստան»,- ասել է Վարազդատ Լալայանը։
Նա ընդգծել է, որ առաջիկա ծրագրերը կապված են 2025 թվականի ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնության հետ:
Վարազդատ Լալայանը (109+) դեկտեմբերի 15-ին
ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 467 կգ արդյունքով (215 + 252)։ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում սա Հայաստանի երկրորդ մեդալն էր. ավելի վաղ
բրոնզ էր նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը։