00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
09:17
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի մասին
18:05
9 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Խոսրով Հարությունյան
Մի անկյունում սուս ու փուս վեր ընկնենք, ոչ մեկի համար պրոբլեմ չստեղծենք. Խոսրով Հարությունյան
09:06
14 ր
Եթեր
Տիգրան Հովսեփյան
Սուրճը կթանկանա 20-30 տոկոսով. Տիգրան Հովսեփյան
09:21
5 ր
Երևանցիներն ընդվզում են
Բոյկոտելու ենք. երևանցիները չեն պատրաստվում թանկ վճարել հանրային տրանսպորտի համար
09:27
2 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:29
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին. Էրդողան

© Photo : press office of MFA of RFԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահը խոսել է Իսրայելի ագրեսիայի մասին` նշելով, որ այն մշտապես սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին՝ ստիպելով գործել օրենքին համապատասխան։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ Իսրայելի համար օրինաչափ են դարձել միջազգային իրավունքի խախտումները:
«Նրանք Գազայում ոտնահարել են միջազգային իրավունքը, և աշխարհը լռել է։ Նրանք բռնազավթել են ինքնիշխան Լիբանանի տարածքը և արյուն թափել, և աշխարհը կրկին լռել է։ Այսօր Իսրայելի անխոհեմությունը տարածվել է Սիրիա։ Գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1967 թվականի 242 բանաձևը, որը վերաբերում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացմանը։ Այս բանաձևը դատապարտում է օկուպացիան և պահանջում է տարածաշրջանից Իսրայելի հեռացումը։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը միջոցներ ձեռնարկի այդ բանաձևի մասին հիշեցնելու և իրականացնելու համար», – լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
Ինչպես նշել է Էրդողանը, արևմտյան երկրները, թեև թույլ, բայց սկսել են հանդես գալ իսրայելական օկուպացիայի դեմ։
«Վաղ թե ուշ Իսրայելը կհասկանա, որ միջազգային իրավունքն իրեն պարտավորեցնում է։ Մենք կշարունակենք բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին և կստիպենք նրան գործել օրենքին համապատասխան։ Սակայն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները՝ Իսրայելին թույլ չտալու օգուտ քաղել Սիրիայում ստեղծված իրավիճակից։ Եվ այստեղ արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, պարզապես պարտավոր են կանգնեցնել Իսրայելին», - ասել է Թուրքիայի առաջնորդը։
Էրդողանն ընդգծել է, որ «իսրայելական ագրեսիան, որը մշտապես սպառնում է մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, պետք է դադարեցվի, քանի դեռ շատ ուշ չէ»:
Հիշեցնենք, որ Բաշար Ասադի հեռանալուց հետո Իսրայելի բանակը գրավել է Գոլանի շրջանի չեզոք գոտի և դրան հարող Սիրիայի հարավային մի շարք շրջաններ՝ խախտելով 1974թ.ուժերի անջատման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի դրույթները: Բացի այդ, հրեական պետության ռազմաօդային ուժերը զանգվածային ռմբահարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին:
Լրահոս
0