00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պե՞տք են արդյոք բանակին սահմանափակումներով ծառայող զինվորներ. պատգամավորը`որոշման մասին

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայում
Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2024
Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ Աբրահամյանի` պետք է ամեն ինչ անել, որ նոր որոշումը չվնասի ստորաբաժանումների մարտունակությանը:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբեր – Sputnik. Առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներին այսուհետ ոչ թե տարկետում տալու, այլ սահմանափակումներով ծառայության զորակոչելու կառավարության որոշումը կապված է երկրի սուղ զորահավաքային հնարավորությունների և ռեսուրսների հետ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով կառավարության երեկվա որոշմանը։
Նշենք, որ երեկ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել որոշ հիվանդություններ ունեցող զորակոչիկներին զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի ճանաչելու մասին որոշմանը:
Նախկինում նման դեպքերում տրվում էր մեկ տարվա տարկետում, որն անհրաժեշտության դեպքում երկարաձգվում էր։ Իսկ այժմ առողջության սահմանափակումներով զորակոչիկներին ծառայության կուղարկեն ստորաբաժանումներ, որտեղ բարձր ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջվում։
Պատգամավորի խոսքով` իհարկե պետք է այնպես անել, որ առողջական որոշակի խնդիրներ ունեցող մարդիկ, այնուամենայնիվ, ներգրավվեն զինվորական ծառայության մեջ, սակայն այս որոշումը, ըստ նրա, կարող է առաջացնել որոշ կոռուպցիոն ռիսկեր, քանի որ արտոնությունից կցանկանան օգտվել նաև առողջ, բայց շատ փող ունեցող մարդիկ։
Աբրահամյանը մատնանշում է ևս մեկ խնդիր, որն այս համատեքստում լուծման կարիք ունի: Նրա խոսքով՝ այսօր էլ կան ժամկետային զինծառայողներ, որոնք առողջական խնդիրների պատճառով որոշակի սահմանափակումներով են ծառայություն իրականացնում: Սակայն շատ դեպքերում նրանք ծառայում են այնպիսի ստորաբաժանումներում, որոնց մարտունակության վրա առողջական խնդիրներ ունեցող զինվորները կարող են բացասաբար ազդել։
«Այսպիսի խնդիրներ մենք շատ ենք ունեցել տարբեր զորամասերում, և այն ավելի խորը վերլուծության կարիք ունի։ Սա մեկ-երկու քայլով կամ միայն որոշումով խնդրին ծառայող նախագիծ չէ։ Եթե սրան պատշաճ ուշադրություն չդարձնեն, ապա զորքերում բալանսի խախտման խնդիր կառաջանա»,- ասում է նա:
Ըստ պատգամավորի`գործող իշխանությունը պետք է այս պահին որևէ արմատական փոփոխության չգնա, քանի որ մինչև հիմա բոլոր փոփոխություններով միայն վնասել են բանակին:
Լրահոս
0